Քաղաքականություն
A+
A-
Ադրբեջանի ԱԽ քարտուղար. Զանգեզուրի միջանցքն արտացոլում է ոչ միայն մեր երկրի շահերը
18 Ապրիլի 2023 10:18
Զանգեզուրի միջանցքն արտացոլում է Ադրբեջանի ռազմավարական շահերը, սակայն կարող է շոշափել շատ երկրների շահերը:
Այս մասին պաշտոնական մամուլում հրապարակված իր հոդվածում նշել է Ադրբեջանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար, գեներալ-գնդապետ Ռամիլ Ուսուբովը, հայտնում է Сaliber.Az-ը։
«Միևնույն ժամանակ, այսպես կոչված Միջին միջանցքը կարող է դառնալ Չինաստան-Եվրոպա տարանցման ամենաանվտանգ երթուղին: Միայն այն շահույթը, որը կստանան այս տարածաշրջանում գտնվող երկրները նախագծի իրականացումից հետո, ցույց է տալիս, թե որքան կարևոր է Զանգեզուրի միջանցքը գլոբալ առումով»,- նշել է Ռամիլ Ուսուբովը։
Caliber.Az
Դիտումներ: 73