Տնտեսություն
A+
A-
Ադրբեջանի ապահովագրական շուկան աճել է 28 տոկոսով
23 0Հոկտեմբերի 2023 16:15
2023 թվականի հունվար-սեպտեմբերին Ադրբեջանի 20 ապահովագրական ընկերությունների կողմից հավաքագրվել է 937,238 մլն մանաթ ապահովագրավճար:
Ինչպես հաղորդում է Caliber.Az-ը՝ վկայակոչելով Ադրբեջանի Կենտրոնական բանկին, դա 28,2%-ով ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։
Ապահովագրական ընկերությունների կողմից կատարված վճարումների ծավալը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 400,387 մլն մանաթ։ Սա 25,7%-ով ավելի է, քան մեկ տարի առաջ։
Յուրաքանչյուր 100 մանաթ ապահովագրավճարի դիմաց վճարումները կազմել են 42,7 մանաթ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այս ցուցանիշը կազմել է 43,6 մանաթ։
Caliber.Az
Դիտումներ: 115