Ադրբեջանի և Ղազախստանի միջև ապրանքաշրջանառությունն աճել է 50 մլն դոլարով
Ղազախստանի և Ադրբեջանի միջև ապրանքաշրջանառությունն առաջին 4 ամիսներին աճել է 50 մլն դոլարով։
Այս մասին ասել է Ղազախստանի առևտրի և ինտեգրման նախարար Սերիկ Ժումանգարինը՝ Աստանայի միջազգային ֆորումի (AIF 2023) շրջանակներում Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովի հետ հանդիպման ժամանակ, հայտնում է Trend-ը։
«Մեր երկրների միջև առևտրային համագործակցությունը զգալի աճ է գրանցում։ Այս տարվա հունվար-ապրիլին ապրանքաշրջանառությունը կազմել է 183 մլն դոլար»,- ասել է նա։
Նախարարը հիշեցրել է, որ 2022 թվականին այդ ցուցանիշը հասել է 462 միլիոն դոլարի։
«Այս դինամիկան մեզ հիմք է տալիս ենթադրելու, որ այս տարի մենք կգերազանցենք այս ցուցանիշը։ Այս պահին մենք բացահայտել ենք 300 մլն դոլար արժողությամբ ապրանքների 110 տեսակ, որոնք Ղազախստանը կարող է առաջարկել ադրբեջանական կողմին»,- ասել է Ժումանգարինը։