Ադրբեջանում ավտոգործարանի հիմք է դրվել
Հաջիգաբուլի արդյունաբերական թաղամասում, որը գտնվում է Տնտեսական գոտիների զարգացման գործակալության իրավասության ներքո, «Մարդատար ավտոմեքենաների արտադրություն» նախագծի շրջանակներում դրվել է ավտոմոբիլային արտադրության ներկման, եռակցման և հավաքման փուլի լոկալիզացման գործարանի հիմքը։
Caliber.Az-ի փոխանցմամբ՝ արարողությանը ելույթ են ունեցել էկոնոմիկայի փոխնախարար Սահիբ Մամեդովը, Տնտեսական գոտիների զարգացման գործակալության ղեկավար Էլշադ Նուրիևը, Ադրբեջանի մեքենաների և սարքավորումների արտադրողների ասոցիացիայի նախագահ Էմին Ախունդովը, «Ուզավտոսանոատ» ԲԲԸ ղեկավար Ուլուգբեկ Ռոզուկուլովը, Ադրբեջանում Ուզբեկստանի դեսպան Բախրոմ Աշրաֆխանովը:
Նրանք նշել են, որ գործարանը ադրբեջանա-ուզբեկական համագործակցության ևս մեկ հաջողված օրինակ է և կնպաստի Ադրբեջանում ավտոմոբիլային արդյունաբերության զարգացմանը։