twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Ադրբեջան-Հայաստան. հնարավորի արվեստ և գործընթացի էությունը Օրխան Ամաշովի մտորումները

19 Դեկտեմբերի 2023 14:33

Քանի որ դեկտեմբերի 7-ի համատեղ հայտարարությունից և դրան հաջորդած դեկտեմբերի 13-ին զինծառայողների փոխանակումից հետո, ադրբեջանա-հայկական բանակցությունների ընթացքում ձեռք բերված դրական թափը հետագա աջակցության կարիք ունի: Օրխան Ամաշովը դիտարկում է մի շարք հարցերի, որոնք ներկա ժամանակ բարդացնում են կողմերի միջև շրջանակային համաձայնագրի կնքման գործընթացը։

Դեկտեմբերի 13-ին ես այցելեցի Ադրբեջանի Գազախի շրջան՝ Հայաստանի հետ պայմանական սահման, որպեսզի հետևեմ Բաքվի և Երևանի՝ դեկտեմբերի 7-ի համատեղ հայտարարության համապատասխան զինծառայողների փոխանակմանը։

Զիծառայողների փոխադարձ փոխանակումը անցավ առանց որևէ միջադեպի, բոլորովին առանց խնդիրների, իսկ սահմանապահներն ու երկու կողմերի անվտանգության ծառայությունների ներկայացուցիչները, որքանով կարելի է դատել արտաքին նշաններից՝ դրսևորեցին պրոֆեսիոնալիզմի բարձր մակարդակ։

Զիծառայողների փոխանակումը ակնառու վկայություն է այն գաղափարի կենսունակության մասին, որ Ադրբեջանն ու Հայաստանը կարող են համաձայնության գալ և այն իրականացնել երկկողմ հիմունքներով՝ առանց շահամոլ երրորդ կողմերի մասնակցության։ Սա պետք է ճիշտ լինի նաև ողջ խաղաղ գործընթացի նկատմամբ:

Վերադառնանք Գազախում իրադարձությունների վայրին։ Երևանին հանձնված զինծառայողները ունեին առողջ տեսք և լավ տրամադրության մեջ էին, հնարավոր է, նույնիսկ որոշակի ափսոսանք զգալով այն առնչությամբ, որ լքում են Ադրբեջանում կալանքի հարմարավետ պայմանները։ Նրանցից մեկը մեզ ձեռքով արեց։ ԿԽՄԿ-ն հայ զինվորներին ստուգել է ազատ արձակումից առաջ և հաստատել, որ նրանք գտնվում են լավ ֆիզիկական վիճակում։

Երկու ադրբեջանցի զինվորներ՝ հայկական մռայլ բանտից ազատված Ագշին Ախունդովն և Հուսեյն Բաբիրովը երջանիկ տեսք ունեին։ Այն մասին, թե գրեթե յոթ ամսյա գերության ընթացքում ինչ է տեղի ունեցել նրանց հետ՝ մենք մանրամասն տեղեկանում ենք։ Իրենց իսկ խոստովանությամբ՝ կիրառվել են որոշ անօրինական մեթոդներ։

Այս փոխանակման ազդեցության տակ խաղաղ գործընթացն ստացել է դրական դինամիկա։ Թափը շարունակվում է, բայց կան նաև այս գործընթացը բարդացնող հակազդող գործոններ։

Նախ և առաջ, Ղարաբաղի հարցը որպես խաղաղ գործընթացի տարր վերակենդանացնելու ցանկացած փորձ կհանգեցնի հակառակ արդյունքի, ինչպես՝ վերջերս «Ազատություն» ռադիոկայանին տված Շառլ Միշելի հարցազրույցի դեպքում։ Նրա խոսքով, Ղարաբաղում մնացած և այնտեղ վերադառնալ ցանկացող հայերի իրավունքներն ու անվտանգությունը պետք է ապահովվեն Ադրբեջանի Սահմանադրության շրջանակներում և միջազգային չափանիշներին համապատասխան։

Սա 100 տոկոսով համապատասխանում է Բաքվի վաղուցվա դիրքորոշմանը։ Բայց այստեղ կա մեկ էական «բայց». Ադրբեջանի տեսակետից Ղարաբաղի հարցն արդեն լուծված է, և դրա մասին ցանկացած հիշատակում կլինի անընդունելի, եթե օրակարգում չընդգրկվեն 80-ականների վերջին - 90-ականների սկզբին Հայաստանից վտարված ադրբեջանցիների վերադառնալու հարցը, ինչպես դեկտեմբերի 6-ին ԱԴԱ-ում հայտարարել է նախագահ Ի.Ալիևը։ Նշելով ղարաբաղցի հայերին և ոչինչ չասելով արևմտյան ադրբեջանցիների մասին՝ Միշելը, ինչպես սովորաբար, կրակել է իր ոտքին։ Ավաղ։

Մեկ այլ կետ էլ կապված է՝ խաղաղ պայմանագրի դրույթների պահպանման դեպքում անվտանգության երաշխավորման առնչությամբ Հայաստանի պահանջների հետ։ Բաքվի համար սա կարմիր գիծ է, որը խուսափում է այս հարցում երրորդ կողմի ցանկացած մասնակցությունից։

Ինչ վերաբերում է պետական սահմանի սահմանազատմանը, ապա այստեղ դեռ շատ աշխատանք կա անելու։ Բաքուն և Երևանը համաձայնեցրել են՝ սահմանների սահմանազատման հարցերով հանձնաժողովների միջև հանդիպումների և համատեղ աշխատանքային հանդիպումների կազմակերպման և անցկացման կանոնակարգը, սակայն ինքնին սահմանազատումը և հետագա սահմանագծումը կարող է տարիներ տևել, և հարցը նրանում է, թե նախքան շրջանակային համաձայնագրի ստորագրմանը՝ Ադրբեջանն ու Հայաստանը որքանով պետք է առաջընթաց գրանցեն այդ հարցում: Եթե սա դեռ շատ հեռու է, ապա համաձայնություն ձեռք չի բերվի, սակայն եթե կողմերը փորձեն ընդհանուր կոնսենսուսի գալ, բայց առանց որևս մանրամասների, ապա հույսի շող կհայտնվի։

Ինչպես ասում են, ողջ էությունը նրանում է, որ վերջում բանակցություններն գնալով ավելի ու ավելի են դժվարանում։ Մենք կարծում ենք, որ շրջանակային փաստաթղթի վրա աշխատանքի հիմնական մասն արդեն կատարված է, չնայած նրան, որ առ այսօր քիչ բան է հայտնի ձեռք բերված պայմանավորվածությունների մասին։ Եթե Բաքուն և Երևանը կենտրոնանան գործնականի վրա, այլ ոչ թե փորձեն պարզել և բարդացնել խաղաղ գործընթացը այն բաներով, որոնք ներկա ժամանակ ենթակա չեն «շտկելու», ապա կարելի է խաղաղության համաձայնագիր ձեռք բերել:

Caliber.Az
Դիտումներ: 343

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
Ամենաընթերցված
1

Փաշինյանի խուսանավման հերթական սեանսը Կրկին նույն մաշված ձայնապնակը

141
20 Դեկտեմբերի 2024 20:09
2

Ադրբեջանի ՊՆ. Ադրբեջանական բանակի զինծառայողը պայմանական սահմանին պայթեել է ականի վրա

119
20 Դեկտեմբերի 2024 18:25
3

Հայաստան. Ֆրանսիայի գործիք Հարավային Կովկասում Կիրպիչենկիի ակնարկը

92
20 Դեկտեմբերի 2024 16:29
4

Համառությունը բնածին է ու պարտադրված Երեւանում ջղաձգորեն են արձագանքում Ալիեւի հարցազրույցին

90
20 Դեկտեմբերի 2024 14:17
5

Մեծ վերադարձ. Եվս 49 ընտանիք մեկնել է Շուշա

86
21 Դեկտեմբերի 2024 11:19
6

Սաֆիխանլը. Ականապատ դաշտերի քարտեզների տրամադրումը միջազգային մարդասիրական իրավունքի կարևորագույն տարր է

75
20 Դեկտեմբերի 2024 12:08
7

Ալիևը շնորհակալություն է հայտնել երկրներին D-8-ին միանալուն աջակցելու համար

66
20 Դեկտեմբերի 2024 10:09
8

«Ղարաբաղն» ընդդեմ ԲԿՍԱ-ի՝ տեսանյութ Խանքենդիում կայացած պատմական հանդիպման մասին

65
21 Դեկտեմբերի 2024 12:32
9

Վաճառվել է «Հին աշխարհի հիստերիկներ»

64
21 Դեկտեմբերի 2024 13:32
10

Ահա թե ինչպես է վերափոխվում Բաքվի բուլվարը Ամանորի համար ԼՈՒՍԱՆԿԱՐ

63
21 Դեկտեմբերի 2024 12:29
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading