Քաղաքականություն
A+
A-
Ականների զոհ է դարձել Ադրբեջանի 340 քաղաքացի 2020 թվականի նոյեմբերից ի վեր. Ինֆոգրաֆիկա
09 Դեկտեմբերի 2023 10:17
Ղարաբաղյան Երկրորդ պատերազմի ավարտից հետո Ադրբեջանում ականների զոհ է դարձել երկրի 340 քաղաքացի։
Ինչպես հայտնում է Caliber.Az-ը, այս մասին ասված է ինֆոգրաֆիկայում, որը X սոցիալական ցանցի իր էջում հրապարակել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։
Ինֆոգրաֆիկայում նշվում է, որ նշված ժամանակահատվածում ականների պայթյունից զոհվել է 65, վիրավորվել՝ 275 մարդ։
2022 թվականի նոյեմբերի 10-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 6-ը Ադրբեջանում ականների պայթյունի հետևանքով զոհվել է 50 խաղաղ բնակիչ և 15 զինվորական։ Ընդ որում՝ վիրավորում է ստացել 111 քաղաքացիական անձ և 164 զինվորական։
Landmine victims of Azerbaijan as of 8 December 2023. pic.twitter.com/RMfeY0QVIq
— Hikmet Hajiyev (@HikmetHajiyev) December 8, 2023
Caliber.Az
Դիտումներ: 155