Աճել են բեռնափոխադրումները Չինաստանից Ադրբեջանի տարածքով. AZPROMO
Ադրբեջանով տարանցիկ բեռնափոխադրումների ծավալը 2024 թվականի հունվար-մայիսին հասել է 178 հազար տոննայի, ինչը 31 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
Ինչպես հաղորդում է Caliber.Az-ը, այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտահանման և ներդրումների խրախուսման գործակալության (AZPROMO) գործադիր տնօրեն Յուսիֆ Աբդուլլաևը։
«Ադրբեջանը ռազմավարական տեղ է գրավում Եվրոպայի և Ասիայի միջև, և տարանցման և լոգիստիկայի հարցերը համագործակցության կարևոր ոլորտներից են։ Ընթացիկ տարվա 5 ամիսների ընթացքում Չինաստանի և Ադրբեջանի միջև տարանցիկ բեռնափոխադրումների ծավալը կազմել է 178 հազար տոննա, ինչը տարեկան կտրվածքով նշանակում է 31 տոկոս աճ։ Երկաթուղով բեռնափոխադրումները զգալիորեն աճել են՝ 93%-ով»,- երկուշաբթի ասել է Աբդուլլաևը Ադրբեջանում լոգիստիկայի և առևտրի զարգացմանը նվիրված «ՇՀԿ-ի ցուցադրական գոտի» համաժողովում: