twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

«Գորշ գոտուց» մինչև բարգավաճում Թեյմուր Աթաևի մտորումները

02 Դեկտեմբերի 2024 17:47

Որքանո՞վ են առանձին արտաքին շրջանակները կողմնակալ Ադրբեջանի նկատմամբ։ Որքան բացասական ու անարդարություն է շարունակվում թափվել մեր երկրի վրա՝ չնայած պաշտոնական Բաքվի կողմից՝  ոչ միայն Հարավային Կովկասի տարածքում՝ հանուն խաղաղության, կայունության և անվտանգության ձեռնարկվող առանձնահատուկ քայլերի։ Այս հակաադրբեջանական թեքվածությունը, առանց որևէ կասկածի, ակնհայտորեն գիտակցված բնույթ է կրում։ Ուրիշ դեպքում, Հարավային Կովկասում իրավիճակի ապակայունացմանը նպատակադրված այս նույն ուժերը չէին կարող անտեսել՝ օկուպացիայից ազատագրված վաղեմի ադրբեջանական հողերի յուրացման ուղղությամբ Բաքվի քայլերը։ Երբ ժամանակին ծաղկուն հողերից հայ օկուպանտների թողած ավերակները վերածվում են «սպիտակ կարապի», որը ճախրում է Ղարաբաղի ու Արևելյան Զանգեզուրի խաղաղ  և անկրկնելի գեղեցկությամբ ու ներքին ուժով։ Որի զարգացումն ու կատարելագործումը տեղի է ունենում՝ բացառապես կայուն զարգացման բոլոր չափանիշներին հետևելու համատեքստում, դրանց մեջ ապշեցուցիչ «կանաչ» երանգների ներդրմամբ՝ օրգանապես միահյուսված մեր ժամանակի տեխնոլոգիական հրճվանքների հետ, անվազն՝ խելացի գյուղեր և քաղաքներ ստեղծելու առումով։ Բացի այդ էլ պահպանելով ադրբեջանական ավանդական ճարտարապետությանը բնորոշ կարևորագույն նրբերանգները։
 
Մենք ուշադրությունը դրա վրա կենտրոնացնում ենք այն պատճառով, որ վերջին օրերի նշանակալից իրադարձություններից մեկն է դարձել՝ պատմական Խանքենդիում հարմարավետ տեղակայված Ղարաբաղի համալսարանի ստեղծման առաջին տարեդարձը։ Բանն այստեղ այն կատարյալ անտեսության մեջ չէ, որն ուղեկցել է այս նշանակալի իրադարձությանը նույն կողմնակալ շրջանակների կողմից։ Մեզ նրանց ուշադրությունը, որպես այդպիսին՝ հարկավոր չէ, բարեբախտաբար Ադրբեջանի բարեկամներն ամեն ինչ հիանալի տեսնում և գնահատում են։ Խոսքը մի փոքր այլ բանի մասին է: Համալսարանը  իր դռներն ուսանողների համար բացեց՝ Ադրբեջանի կողմից իր ողջ երկրում ինքնիշխանությունը վերականգնելուց ընդամենը մեկ տարի (!) անց: Բայց չէ որ մենք հիանալի հասկանում ենք, որ շենքի վերանորոգումը բավարար չէ՝ հազարավոր ուսանողների մայր բուհի վերածվող համալսարանի հաջող գործունեության համար։ Եվ այս ամենը ձեռք է բերվել բառացիորեն մի ժամվա մեջ։
 
Ինչի առումով չի կարելի չհիշել, որ 2023 թվականի նոյեմբերի 8-ին Խանքենդիում կայացավ զորահանդես՝ նվիրված Հայրենական պատերազմում տարած հաղթանակի երրորդ տարեդարձին, որից քսան օր անց  պետության ղեկավարը կարգադրություն ստորագրեց՝ «Ղարաբաղի համալսարանի ստեղծման մասին», որի բացմանը, վերանորոգումից հետո, մասնակցել է այս տարվա սեպտեմբերի 20-ին։ Ընդ որում նշանակալից ամսաթվին, Պետական ինքնիշխանության օրը, ընդամենը մեկ տարի անց՝ այն բանից հետո, երբ ադրբեջանական քաջարի բանակը՝ Գերագույն գլխավոր հրամանատար, նախագահ Իլհամ Ալիևի ղեկավարությամբ, տեղական բնույթի հակաահաբեկչական փայլուն միջոցառում իրականացրեց Ղարաբաղի տարածաշրջանում։ .
 
Համալսարանի երեք ակադեմիական մասնաշենքերի հետ միասին հիմնական ակադեմիական մասնաշենքի դիմաց (նախնական փուլում 6 ֆակուլտետ) շահագործման հանձնված 2,3 հեկտար տարածքով նոր զբոսայգին իր բացման օրը ակտիվացրեց գիտելիքի լույսը։ Այդ օրը իր ելույթում նախագահ Իլհամ Ալիևը հանգամանորեն անդրադարձավ տարածաշրջանի պատմությանը՝ շոշափելով այն աշխարհաքաղաքական ամենակարևոր ասպեկտները, թե ինչ է եղել և շարունակվում է լինել այդ տարածքում, ուսանողներին ուղղված իր ուղերձում, հատկապես կենտրոնանալով՝ «իրենց մշակույթին, ավանդույթներին, հոգևոր արժեքներին» երիտասարդների նվիրվածության կարևորության մասին հարցերի վրա։
 
Ահա և հարց է առաջանում, միթե՞ այսօր, երբ ամենուր թափվում է անմեղ մարդկանց արյունը, բարբարոսաբար և միտումնավոր ավերվում են բնակելի շենքերը, վայրկենապես խլելով ամբողջ ընտանիքների կյանքը՝ գիտելիքի լույսի, որպես  փլուզվող տիեզերքը պահպանելու ամենակարևոր ձողերից մեկի բացումը չի հանդիսանում նշանակալից իրադարձություն, որը դրական օրինակ է ստեղծում և հույս է ձևավորում անարդարացիորեն ճնշվածների և ունեզրկվածների համար ամբողջ աշխարհում, որ պատմական արդարության կարելի է հասնել միջազգային իրավունքի բոլոր նորմերի և կանոնների պահպանմամբ:
 
Հարցն, իհարկե, հռետորական է, որի տեսանկյունից շեշտում ենք, որ համալսարանի շահագործման և նրա ներկայիս հաջող գործունեության գործընթացը տեղի են ունեցել և տեղի են ունենում՝ չնայած Ղարաբաղում և Արևելյան Զանգեզուրում ոչ մի րոպե չդադարող համատարած շինարարությանը, որտեղ, կրկնում ենք, հողերը վերածնվում են գրեթե զրոյից։ Այսպես, 2024 թվականի գարնանը Խանքենդիի բժշկական հաստատությունում ծնվեց քաղաքը օկուպացիայից ազատագրելուց հետո առաջին երեխան։ Ամռանը քաղաքում հիմնանորոգումից հետո բացվեցին «Ղարաբաղ» և «Palace» հյուրանոցները; դրվել է Խանքենդի կոնգրես կենտրոնի հիմքը։ Սեպտեմբերին, շատ տարիներ անց, Խանքենդիում տեղի ունեցավ առաջին հարսանիքը։ Նույն ամսին վերանորոգումից հետո բացվել է 80 տեղով թիվ 1 մսուր-մանկապարտեզը։ Իսկ բառացիորեն մի քանի օր առաջ՝ Բաքվում COP29-ի օրերին, տեսակապով Ադրբեջանի ղեկավարի և Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևի մասնակցությամբ տեղի ունեցավ՝ Խանքենդիում կարի ֆաբրիկայի բացման արարողությունը։ Ընդհանուր առմամբ, 2024 թվականի երրորդ եռամսյակում Խանքենդիում բացվել է ավելի քան 200 նոր աշխատատեղ։ Եվ սա՝ ընդամենը մի փոքր ցուցակ է այն ամենի, ինչ ձեռք է բերվել հաշված ժամանակի ընթացքում։ Ինչ վերաբերում է համալսարանին, ապա առաջիկա տարիներին դրա շրջանակներում կստեղծվի նաև բժշկական ֆակուլտետ։ Խոջալիում կսկսի գործել ագրարային գիտությունների ֆակուլտետը, իսկ Շուշայում՝ զբոսաշրջության ֆակուլտետը։ Այսինքն՝ համալսարանը կմիացնի մի քանի քաղաքներ։
 
Վերոնշյալի համատեքստում, կցանկանայի հոդվածը եզրափակել մեր աշխարհագրական հարեւաններին ուղղված փոքրիկ հիշեցումով։ 2023 թվականի հոկտեմբերի 15-ին, Խանքենդիում բարձրացնելով Ադրբեջանի Հանրապետության պետական դրոշը՝ նախագահ Իլհամ Ալիևը տեղի ունեցածը անվանել է «մեծ երջանկություն և պատմական իրադարձություն»: Հենց այս նշանակալից օրը պետության ղեկավարը նշել է, որ ժամանակին մի անջատողական, ով իրեն անվանել է մեր երկրի տարածքում խամաճիկ, ոչ ոքի կողմից չճանաչված կազմավորման «արտաքին գործերի նախարարը» «ծաղրանքով ասել է. եթե Ադրբեջանը ցանկանում է իր դրոշը բարձրացնել Խանքենդիում, ապա թող [այստեղ] դեսպանատուն բացի»։ Հիմա այդ անձը գտնվում է Բաքվի քննչական մեկուսարանում, իսկ «մեր դրոշն այստեղ հավերժ կծածանվի։ Սա պետք է դաս լինի նրանց համար։ Այն ամենը, ինչ ասել եմ ես, իրականացրել եմ: Եթե Հայաստանում ինչ-որ ուժ դեռ մտածում է ռեւանշի մասին, թող ուշադիր դիտեն այս կադրերը»։
 
Հուսով ենք, որ վերոնշյալի լույսի ներքո Երևանում տաք գլուխները, ովքեր վերջերս նորից վերակաենդանացրել են ագրեսիվ հռետորաբանությունն ու գործողությունները ինքնիշխան Ադրբեջանի դեմ, կուսումնասիրեն երկրի նախագահի կողմից ասվածը։

Caliber.Az
Հյուր սյունակագիրների կողմից իրենց հեղինկային հոդվածներում արտահայտված տեսակետներն ու կարծիքները կարող են տարբերվել խմբագրության դիրքորոշումից և միշտ չէ, որ արտացոլում են նրա տեսակետները:
Դիտումներ: 263

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
Ամենաընթերցված
1

Թուրքական մամուլ. եղբայրական Ադրբեջանը օգնության ձեռք մեկնեց Սիրիային

216
04 Հունվարի 2025 09:50
2

Նայում ես գրքին՝ տեսնում ես ինտրիգ «Հին աշխարհի հիստերիկները»

164
04 Հունվարի 2025 11:32
3

Ե՛վ մերոնց, և՛ ձերոնց Երեւանը խաղում է Ռուսաստանի Դաշնության եւ Արեւմուտքի դիմակայության վրա

146
06 Հունվարի 2025 23:19
4

Պետդեպ. Վաշինգտոնը պատրաստ է աշխատել Բաքվի և Երևանի հետ ցանկացած ձևաչափով, որը կապահովի առաջընթաց

138
04 Հունվարի 2025 12:06
5

«Հրո երկրի հպարտությունը». Լյութֆի Զադե Caliber.Az-ի նոր նախագիծ

129
05 Հունվարի 2025 21:51
6

ԱԱՀ-ն՝ Տեր-Պետրոսյանի 32 տարվա վաղեմության ելույթի մասին

127
05 Հունվարի 2025 21:38
7

Երրորդ Ռեյխը Երրորդ Հանրապետությունում Շարունակում ենք վերլուծել Ալբերտ Իսակովի նյութը

117
06 Հունվարի 2025 12:15
8

Լեհաստանը ծրագրում է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը

114
04 Հունվարի 2025 10:57
9

Ադրբեջան զբոսաշրջային հոսքը կազմել է 2,4 մլն մարդ

86
04 Հունվարի 2025 11:45
10

Հայերը կրկին գնդակոծել են Լաչինը

69
06 Հունվարի 2025 16:11
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading