twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

ԱՄՆ-ը գնալով ավելի շատ հետաքրքրություն է ցուցաբերում Բաքվի և Երևանի միջև երկխոսության նկատմամբ Բայց դրանով հանդերձ հետապնդում է իր նպատակները

02 Դեկտեմբերի 2022 15:40

Տարածաշրջանում հետկոնֆլիկտային ժամանակաշրջանի սկզբի հետ՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մեջ՝ Ռուսաստանի ու Եվրոպայի հետ մեկտեղ առնվազն արտաքին հետաքրքրություն է ցուցաբերում նաև ԱՄՆ-ը։ Այս հարցում Վաշինգտոնի ակտիվության մասին վկայում են գլախվորապես ամերիկյան արտաքին քաղաքականության բարձրաստիճան պաշտոնյաների հաճախակի այցելությունները Ադրբեջան և Հայաստան, ինչպես նաև Բաքվի և Երևանի միջև ուղիղ երկխոսության վերաբերյալ Սպիտակ տան կողմից վերջերս հաճախակիացած կոչերը։

Ադրբեջանի և Հայաստանի միջև ուղիղ կապեր պահպանելու ԱՄՆ-ի պատրաստակամության մասին ասվել է մասնավորապես, նոյեմբերին Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարներ՝ Ջեյհուն Բայրամովի և Արարատ Միրզոյանի հանդիպման նախօրեին ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենի վերջին հայտարարության մեջ։ Այդ նույն թեզը Բաքվում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը հնչեցրել է նաև՝ ԱՄՆ Պետդեպարտամենտի Կովկասի բանակցությունների գծով գլխավոր խորհրդական Ֆիլիպ Ռիկերը։ «ԱՄՆ-ը աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև ուղիղ երկխոսությանը և կոչ է անում այդ խթանը պահպանել նաև նոր տարում»,- ընդգծել է ամերիկացի դիվանագետը։

Բաքվի և Երևանի միջև իրավիճակի կարգավորման գործում ամերիկացիների ներգրավվածությունը ընդհանուր առմամբ դրական ազդանշան է։ Բայց միևնույն ժամանակ դա մարտահրավեր է Մոսկվային ու Բրյուսելին, որոնք փաստորեն փորձում են միմյանցից խլել բանակցությունների նախաձեռնությունը։ Այնպես որ, ամերիկացիները ստիպված կլինեն գործադրել բավականին հնարամիտ կոմբինացիա. Վաշինգտոնը կոչ է անում Բաքվին և Երևանին նստել բանակցությունների սեղանի շուրջ և ձգտել հնարավորինս լիարժեք լուծել վերջնական փաստաթղթի ստորագրմանը խանգարող խնդիրները։ Նման մոտեցումը կարելի է գնահատել՝ միայն որպես հայ-ադրբեջանական բանակցությունների գլխավոր մոդերատոր դառնալու ԱՄՆ-ի ցանկություն։ ԵԱՀԿ Մինսկի խմբի փլուզումից հետո ԱՄՆ-ը, ինչպես նաև մնացած նախկին համանախագահները, կորցրել են կարգավորման գործընթացին անմիջական մասնակցության մանդատը, սակայն, անկասկած, չեն կորցրել հետաքրքրությունը տարածաշրջանի և նրա տարածության մեջ տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ։ Հետևաբար այն, որ ամերիկացիներն կցանկանային, որ իրենք ուղղորդեին և հետևեին բանակցությունների փուլերին՝ կասկած չի հարուցում, մինչդեռ, ինչպես նաև այն, որ այդ առաքելությունը վերջնականապես կցանկանային իրենց վրա վերցնել Մոսկվան, Բրյուսելը և հիմա արդեն և Փարիզը։

Սակայն տարբերությունը նրանում է, որ եթե հայ զավթիչների կողմից Ադրբեջանի տարածքների օկուպացման ժամանակահատվածում ԱՄՆ-ը սահմանափակվում էր «ղարաբաղյան հակամարտությունը դիվանագիտական ճանապարհով» (ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջնորդությամբ) լուծելու անհրաժեշտության մասին հռետորական հայտարարություններով, ապա, ամենայն հավանականությամբ, Բաքվին և Երևանին «խաղաղության ճանապարհի վրա» ուղարկելու ձգտումներում Վաշինգտոնի ներկայիս ակտիվությունը պայմանավորված է 2020 թվականին Ադրբեջանի հաղթանակով։ Բաքուն փակել է Ղարաբաղի խնդիրը, և, որ կարևոր է, այդ փաստը չի վիճարկվում ո՛չ Մոսկվայում, ո՛չ Բրյուսելում, ո՛չ Վաշինգտոնում, այն ճանաչելով որպես Ադրբեջանի մաս։ Բաքվի համար սա դիվանագիտական հաջողության ևս մեկ ցուցանիշ է։ Մյուս կողմից, հակամարտող կողմերի շփումները ավելի շատ Բաքվի շահերից են բխում, քան Երևանի, որի ղեկավարությունը ի վիճակի չէ ինքնուրույն որոշումներ կայացնել՝ առանց հայացք նետելով Մոսկվայի վրա և Ֆրանսիայի աջակցությանը, որին միանշանակ դուռ է ցույց տվել Ադրբեջանի նախագահը։

Հատկանշականը այն է, որ ԱՄՆ-ն անխոնջ հայտարարում է սահմանի սահմանազատման անհրաժեշտության մասին, ինչը կրկին Բաքվի շահերից է և ձեռք չի տալիս Հայաստանին, ինչի համար նա տորպեդահարում է այդ հնարավորությունը։

Հիշեցնենք, որ այս օրերին կայացել է՝ ԵԱՀԿ-ին (Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպություն) առընթեր ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Մայքլ Քարփենթերի հատուկ առցանց ճեպազրույցը, որի ընթացքում ամերիկացի դիվանագետը հայտարարել է սահմանը սահմանազատելու անհրաժեշտության մասին։

«Մեր նպատակը պարզ է. մենք ցանկանում ենք, որպեսզի անցկացվի սահմանի սահմանազատում, որպեսզի երկու երկրների միջև ձեռք բերվի խաղաղ պայմանագիր, որպեսզի տարածաշրջանում հաստատվի կայունություն, որպեսզի հարգվեն մարդու իրավունքները և որպեսզի Հարավային Կովկասի պատմության մեջ նոր էջ բացվի։ Ակնհայտ է, որ վերջնական արդյունքի հասնելու համար կպահանջվի որոշ ժամանակ, բայց մենք պատրաստ ենք անել ամեն հնարավորը, որպեսզի աջակցել այս գործընթացին»,- ասել է Քարփենթերը։

Այս հարցը հաստատապես եղել է ԱՄՆ Պետդեպարտամենտի Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիկերի Հայաստանում քննարկումների օրակարգում, ուր նա մեկնել էր Բաքու այցից հետո։ Ռիկերի Երևան նախորդ այցը կայացել է այս տարվա սեպտեմբերին Վլադիվոստոկում VII Արևելյան տնտեսական ֆորումի հարթակներում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումից, ինչպես նաև հայ-ադրբեջանական պայմանական սահմանին իրավիճակի կտրուկ սրման ժամանակահատվածում Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավար Սուրեն Պապիկյանի ԱՄՆ այցից գործնականում անմիջապես հետո։

Որոշ հայկական լրատվամիջոցներ այն ժամանակ նույնիսկ հաղորդում էին Հայաստանի և ԱՄՆ-ի կողմից ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի վերագործարկման մասին, ընդ որում առանց Ադրբեջանի մասնակցության, ինչը հավասարազոր էր աբսուրդի։ ԱՄՆ-ի ակտիվությունը բանակցային գործընթացում խոսում է այն մասին, որ Վաշինգտոնը հետագայում ևս կձգտի ամրապնդել իր ներկայությունը Հարավային Կովկասում, հատկապես տարածաշրջանում Ռուսաստանի նկատելիորեն թուլացող դիրքերի ֆոնին։ Ամենայն հավանականությամբ ԱՄՆ-ը կշարունակի նախաձեռնել իր տարածքում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպման հնարավորությունը։ Հետևաբար, դժվար թե ԱՄՆ-ը աջակցեր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի մասնակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ավելի վաղ (դեկտեմբերի 7-ին) քառակողմ ձևաչափով հանդիպմանը, առավել ևս հաշվի առնելով Բաքվին և Երևանին հասցեագրված Վաշինգտոնի վերջին հայտարարությունները։ Իսկ դա Բաքվի համար բավական ծանրակշիռ փաստարկ է, քանի որ նախագահ Իլհամ Ալիևը արդեն հրաժարվել է՝ հերթական, բայց անօգոտ, այո և որոշակի չափով Ֆրանսիայի «հսկողության» տակ բանակցություններին մասնակցությունից։

Caliber.Az
Դիտումներ: 136

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
telegram
Follow us on Telegram
Follow us on Telegram
Ամենաընթերցված
1

Մեծ վերադարձ. Եվս 49 ընտանիք մեկնել է Շուշա

123
21 Դեկտեմբերի 2024 11:19
2

Վաճառվել է «Հին աշխարհի հիստերիկներ»

121
21 Դեկտեմբերի 2024 13:32
3

Ահա թե ինչպես է վերափոխվում Բաքվի բուլվարը Ամանորի համար ԼՈՒՍԱՆԿԱՐ

120
21 Դեկտեմբերի 2024 12:29
4

Հայաստանի ռազմական դաշինքներ՝ Ֆրանսիա, Հնդկաստան և հունական հետք Բաքվի արձագանքը իրեն երկար սպասել չի տա

107
23 Դեկտեմբերի 2024 15:59
5

Նպատակը` իշխանությունը պահպանելն է Նիկոլ Փաշինյանի «խոստովանությունների» գինը

104
23 Դեկտեմբերի 2024 17:26
6

«Ղարաբաղն» ընդդեմ ԲԿՍԱ-ի՝ տեսանյութ Խանքենդիում կայացած պատմական հանդիպման մասին

99
21 Դեկտեմբերի 2024 12:32
7

Շուշա ժամանած նախկին հարկադիր վերաբնակներին բնակարանների բանալիներ են հանձնվել

75
23 Դեկտեմբերի 2024 17:03
8

Ալիև. Ադրբեջանում կրոնական հողի վրա խտրականության և կոնֆլիկտների դեպքեր երբեք չեն եղել ԹԱՐՄԱՑՎԱԾ

62
23 Դեկտեմբերի 2024 12:45
9

Բայրամովը՝ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման համար խոչընդոտների մասին

56
23 Դեկտեմբերի 2024 18:31
10

Փաշազադե. Ղարաբաղում կրոնական գործիչների թիվն աճում է

51
23 Դեկտեմբերի 2024 14:58
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading