Տնտեսություն
A+
A-
Այս տարի Ադրբեջանում ոչ նավթազազային հատվածն աճել է ավելի քան 7 տոկոսով
14 Նոյեմբերի 2023 19:34
Ընթացիկ տարվա հունվար-հոկտեմբերին՝ Ադրբեջանի նավթագազային հատվածում արդյունահանումը կրճատվել է 2,4%-ով, իսկ ոչ նավթագազային հատվածում՝ 7,4%-ով։
Այս մասին հայտնում է Caliber.Az-ը՝ վկայակոչելով Պետական վիճակագրական կոմիտեին։
Այս տարվա 10 ամիսների ընթացքում այս ոլորտում գործող արդյունաբերական ձեռնարկությունները և անհատ ձեռներեցները արտադրել են 55,6 մլրդ մանաթի արդյունաբերական արտադրանք, ինչը 1,6%-ով պակաս է 2022 թվականի համապատասխան ժամանակահատվածի համեմատ։
Տվյալների համաձայն՝ արդյունաբերական արտադրանքի 68,1%-ն արտադրվել է հանքարդյունաբերության ոլորտում, 26,6%-ը՝ վերամշակման, 4,4%-ը՝ էլեկտրաէներգիայի, գազի և գոլորշու արտադրության, բաշխման և մատակարարման, 0,9%-ը՝ ջրամատակարարման, թափոնների մաքրման և վերամշակման ոլորտում։
Caliber.Az
Դիտումներ: 249