twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Հարցազրույց
A+
A-

Անկարա-Երևան. շատից դեպի քիչը, թե՞ քչից դեպի շատը Ֆարհադ Մամեդովը և Ալեքսանդր Ռազուվաևը Caliber.Az կայքում

14 Հունիսի 2022 15:36

Հուլիսի 11-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է անցկացրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ։ Փաշինյանը Թուրքիայի առաջնորդին շնորհավորել է Գուրբան բայրամի առթիվ։ Իր հերթին, Էրդողանը Հայաստանի վարչապետին շնորհավորել է Վարդավառի տոնի կապակցությամբ։ Հայաստանի կառավարության հաղորդագրությունում ասվում է նաև, որ երկու երկրների ղեկավարները ընդգծել են հարաբերությունների կարգավորման երկկողմ գործընթացի կարևորությունը, որը կնպաստի տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանը։ Կողմերը հույս են հայտնել, որ հուլիսի 1-ն երկու երկրների հատուկ ներկայացուցիչների հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները մոտ ժամանակում կիրականացվեն։

Դրա հետ մեկտեղ արժե հիշեցնել, որ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացը արդեն վաղուց է մեկնարկել, սակայն իրավիճակը դեռևս գործնականում մեկնարկային գծում է։ Թուրքիայի նախագահի հետ Հայաստանի վարչապետի հեռախոսազրույցը արդյո՞ք նշանակում է, որ գործընթացը մեռյալ կետից շարժվել է, և դա ինչպե՞ս կանդրադառնա հայ-ադրբեջանական կարգավորման վրա՝ դեռևս մեծ հարց է։

Այդ առնչությամբ Caliber.Az-ին իրենց կարծիք են հայտնել ադրբեջանցի վերլուծաբան Ֆարհադ Մամեդովը և ռուսաստանցի տնտեսագետ, Եվրասիայի հարցերով փորձագետ Ալեքսանդր Ռազուվաևը։

Ֆ. Մամեդովը համարում է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև բանակցությունների մի քանի փուլերից հետո բանակցողների մոտ կազմավորվել է նրա հասկացողությունը, թե ինչ ճանապարհով նրանք կարող են շարժվել։ Դրանով հանդերձ, անձամբ փորձագետի կարծիքով, հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացը կարող է ընթանալ երկու ձևաչափերից մեկով՝շատից դեպի քիչը, կամ քչից դեպի շատը։

«Առաջին դեպքում լուծվում են առավել նշանակալից հարցեր, այնպիսիներ, ինչպես դիվանագիտական հարաբերությունների հաստատում, սահմանների պաշտոնական բացում և այլն։ Այնուհետև իրականացվում են այնպիսի քայլեր, որոնք կրում են հիմնականում տեխնիկական բնույթ։ Իսկ այժմ մենք նկատում ենք, որ գործընթացը տեղի է ունենում քչից դեպի շատը ձևաչափով, և առաջին հերթին հայերի կողմից հայ-թուրքական սահմանների փակման սկզբնապատճառը, այսինքն Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքների օկուպացիան չճանաչելու պատճառով։ Հետևաբար, որքան էլ հայկական կողմը ասի, որ գործընթացը պետք է ընթանա առանց նախապայմանների՝ Թուրքիայի հիմնական պայմանը հանդիսանում է Ադրբեջանի հետ հարաբերությունների նորմալացումը։ Այլ կերպ ասած, սա այն քիչն է, որից պետք է սկսի հայկական կողմը։

Իսկ եթե Հայաստանը շարունակի առաջ քաշել Ղարաբաղի կարգավիճակի մասին թեզեր, ինչը նույնական է Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնություններին, հրաժարվի ստորագրել խաղաղ պայմանագիրը, ապա հայ-թուրքական հարաբերությունների լիարժեք նորմալացման մասին խոսելը ավելորդ կլինի։ Իհարկե, կան ինչ որ որոշումներ, որոնք շուտով կիրականացվեն, բայց մենք պետք է հասկանանք, որ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման ցանկացած տարրը պայմանավորված է և պետք է պայմանավորվի հայ-ադրբեջանական կարգավորման կոնկրետ որոշումներով»,- հայտարարել է քաղաքագետը։

Ադրբեջանցի վերլուծաբանը հիշեցրել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև պետք է իրականացվեն փոխհարաբերությունների երեք ուղիներ. հաղորդակցումների բացում, սահմանների սահմանազատում և սահմանագծում և խաղաղ պայմանագրի ստորագրում։

«Այսօրվա դրությամբ Երևանի ու Բաքվի միջև ամենաշատ զարգացումները հաղորդակցությունների ապաշրջափակման մեջ են։ Հայ-թուրքական բանակցությունների գծով նույնպես ձեռնարկվում են հաղորդակցման ճանապարհների վերականգնման համար ջանքեր։ Այսինքն տվյալ դեպքում սահմանների բացման հարցը դրված չէ։ Հնարավոր է, որ քննարկվում են սահմանների մասնակի բացման հարցեր, պայմանականորեն՝ մի կետում երրորդ պետությունների քաղաքացիների համար, օդային բեռնափոխադրումներ և այլն, բայց ոչ ավել։ Իսկ համաձայնեցված աշխատանքը հատկապես ընթանում է հաղորդակցությունների ապաշրջափակման ուղղությամբ։

Իսկ ինչ վերաբերում է Թուրքիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը, ապա այն հնարավոր կլինի Երևանի և Բաքվի միջև խաղաղ պայմանագրի ստորագրումից հետո։ Այսպես թե այնպես հայ-թուրքական նորմալացման ցանկացած քայլը պետք է պայմանավորվի հայ-ադրբեջանական գծում առաջընթացով»,- ենթադրում է գործակալությունը։

Այնուհանդերձ ադրբեջանցի քաղաքագետը համարում է, որ հայ-թուրքական հարաբերություններում որոշակի առաջընթաց կա, բայց այնուհետև ամենի ինչ կախված է Հայաստանի ղեկավարության վարմունքից, որոշումներից և հայտարարություններից։

«Վերջին երկու-երեք ամիսներում,- նշում է Ֆ. Մամեդովը,- մենք դարձել ենք նրա ականատեսներ, որ Հայաստանի խորհրդարանական ընդդիմության կողմից բարձրացված հակաթուրքական և հակաադրբեջանական հիստերիան դեռ քիչ է, որ կրիտիկական մասսաններ չի հավաքում, այլ նույնիսկ դասակարգվում է, որպես մարգինալ երևույթ։ Ուստի հայկական կողմի բոլոր փաստարկները այն մասին, որ հայ հասարակությունը իբր չի ընկալում Թուրքիայի և Ադրբեջանի հետ մերձեցումը, որ դրա համար կրկին ժամանակ է պահանջվում և այլն՝ հիմնազուրկ են և չեն կարող լրջորեն ընկալվել։ Թուրքական և ադրբեջանական կողմերը Հայաստանի նկատմամբ առաջադրում են քաղաքական կամք ցուցաբերելու և լիարժեք նորմալացման դիմելու պահանջներ, որը կայանում է խաղաղ պայմանագրի ստորագրման և միմյանց նկատմամբ տարածքային պահանջներից հրաժարվելու մեջ»։

Իր հերթին, ռուսաստանցի փորձագետ Ա. Ռազուվաևը վստահ է, որ Հարավային Կովկասի բոլոր երեք խորհրդային հանրապետություններ՝ Ադրբեջանը, Հայաստանի և Վրաստանը, ինչպես նաև տարածաշրջանի երկրները՝ Թուրքիան, Իրանը և Ռուսաստանը շահագրգռված են նորմալ բարիդրացիական հարաբերություններում։

«Անշուշտ, այս բոլոր երկրները շահագրգռված են ակտիվ առևտրի, և նշանակում է բոլոր առևտրական ուղիների ապաշրջափակման մեջ։ Դա ձեռնտու է նաև Հայաստանին, որի տնտեսության ուժեղ հարվածել է կորոնավիրուսային համավարակը։ Համավարակի պատճառով Հայաստանում ուժեղ նստվածք է տվել միջազգային զբոսաշրջությունը։ Բացի դրանից, արևմտյան պատժամիջոցների պատճառով Ռուսաստանի տնտեսությունում նկատվում է անկում, Հայաստանից աշխատանքային միգրանտների պահանջարկը նվազել է, ինչը նույնպես հարվածում է Հայաստանի տնտեսությանը։ Այս համատեքստում տնտեսական տեսակետից տրամաբանական է, որ Հայաստանը նորմալացնում է Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունները։ Դրանից կշահեն բոլորը։ Կարծում եմ, որ Փաշինյանը հիանալիորեն գիտակցում է իր երկրի համար տնտեսական օգուտը և հետևաբար ուզում է Անկարայի և Բաքվի հետ կառուցել նորմալ հարաբերություններ»,- համարում է ռուսաստանցի փորձագետը։

Սակայն՝ Ա. Ռազուվաևի խոսքով, կան ուժեր, որոնք դեմ են այդ մերձեցմանը։

«Նախ և առաջ դա հայկական սփյուռքն է, որտեղ բավականի ուժեղ են ազգայնամոլական տրամադրությունները։ Եվ իհարկե, հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման դեմ է հանդես գալիս Արևմուտքը, որը շահագրգռված է նրանում, որպեսզի Ղարաբաղը մնա Հարավային Կովկասում թեժ կետ։ Արևմուտքը ընդհանրապես շահագրգռված է, որպեսզի Եվրասիայի ժողովուրդները գժտվեն միմյանց հետ։ Մնում է միայն հուսալ, որ արևմտյան երկրները չեն հասնի իրենց ուզածին և տարածաշրջանում խաղաղությունը կհաղթանակի և համապատասխանաբար՝ Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի քաղաքացիների բարեկեցությունը կաճի»,- եզրափակել է Եվրասիայի հարցերով փորձագետը։

Caliber.Az
Դիտումներ: 217

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
Ամենաընթերցված
1

Մեծ վերադարձ. Եվս 49 ընտանիք մեկնել է Շուշա

124
21 Դեկտեմբերի 2024 11:19
2

Վաճառվել է «Հին աշխարհի հիստերիկներ»

122
21 Դեկտեմբերի 2024 13:32
3

Ահա թե ինչպես է վերափոխվում Բաքվի բուլվարը Ամանորի համար ԼՈՒՍԱՆԿԱՐ

120
21 Դեկտեմբերի 2024 12:29
4

Հայաստանի ռազմական դաշինքներ՝ Ֆրանսիա, Հնդկաստան և հունական հետք Բաքվի արձագանքը իրեն երկար սպասել չի տա

112
23 Դեկտեմբերի 2024 15:59
5

Նպատակը` իշխանությունը պահպանելն է Նիկոլ Փաշինյանի «խոստովանությունների» գինը

109
23 Դեկտեմբերի 2024 17:26
6

«Ղարաբաղն» ընդդեմ ԲԿՍԱ-ի՝ տեսանյութ Խանքենդիում կայացած պատմական հանդիպման մասին

99
21 Դեկտեմբերի 2024 12:32
7

Շուշա ժամանած նախկին հարկադիր վերաբնակներին բնակարանների բանալիներ են հանձնվել

75
23 Դեկտեմբերի 2024 17:03
8

Ալիև. Ադրբեջանում կրոնական հողի վրա խտրականության և կոնֆլիկտների դեպքեր երբեք չեն եղել ԹԱՐՄԱՑՎԱԾ

62
23 Դեկտեմբերի 2024 12:45
9

Բայրամովը՝ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման համար խոչընդոտների մասին

56
23 Դեկտեմբերի 2024 18:31
10

Փաշազադե. Ղարաբաղում կրոնական գործիչների թիվն աճում է

51
23 Դեկտեմբերի 2024 14:58
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading