twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Հարցազրույց
A+
A-

«Լուկաշենկոն հանդուրժողական է Փաշինյանի զավեշտախաղի նկատմամբ» Caliber.Az-ը՝ Մինսկից

07 Դեկտեմբերի 2024 13:36

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ փորձել է խոցել պաշտոնական Մինսկին։ Համենայնդեպս, նման եզրահանգումներ կարելի է անել Ազգային ժողովում Հայաստանի վարչապետի արած հայտարարություններից։ Պատասխանելով հարցին այն մասի, թե իրո՞ք Երևանում խնդրել են, որպեսզի ԵԱՏՄ գագաթնաժողովն անցկացվի ոչ թե Հայաստանում, այլ Սանկտ Պետերբուրգում, վարչապետ Փաշինյանը մատնանշել է ինչ-որ «սև ցուցակի» առկայությունը։ «Կարող եմ ասել, թե ինչու: Որովհետև, ցավոք, ձեզ հայտնի հանգամանքների բերումով՝ ԵԱՏՄ-ի բարձրագույն տնտեսական խորհրդի ոչ բոլոր անդամներն են Հայաստանի համար ցանկալի»,- ընդգծել է Փաշինյանը։ Վարչապետը չի պարզաբանել, թե կոնկրետ ով է հանդիսանում Երևանում անցանկալի հյուր, բայց երևանյան լրատվամիջոցները Փաշինյանի հայտնի արտահայտություններով հայտարարությունը անմիջապես կապել են Բելառուսի և անձամբ նախագահ Լուկաշենկոյի հետ։ Հիշեցնենք, որ անցած ամառ Փաշինյանը զգուշացրել էր, որ ոչ ինքը, ոչ էլ իշխանության ներկայացուցիչներից որևէ մեկը չեն գնա Բելառուս, քանի դեռ այնտեղ իշխանությանն է Ալեքսանդր Լուկաշենկոն։ Ըստ երևույթին՝ վարչապետը որոշել է, որ Բելառուսի ղեկավարը չպետք է գա Հայաստան։
 
Միանգամայն տեղին է հարցնել՝ ինչո՞ւ է Փաշինյանը շարունակում միտումնավոր վատթարացնել հարաբերությունները պաշտոնական Մինսկի հետ, ինչպես նաև բարդացնել հարաբերությունները ԵԱՏՄ-ի հետ։ Caliber.Az-ի թղթակիցը փորձել է պատասխանը գտնել բելառուս քաղաքագետների մոտ։
 
Ինչպես համարում է ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ, Ռուսաստանի Դաշնության Ռազմական գիտությունների ակադեմիայի պրոֆեսոր Ալեքսանդր Տիխանսկին՝ Փաշինյանը հիմա այն վիճակի չէ, որպեսզի ինչ-որ  քաղաքական խաղեր սկսի։ Եվ ՀԱՊԿ-ի ու ԵԱՏՄ-ի հասցեին նրա հայտարարություններից ակնհայտ երեւում են տարբերությունները։
 
«Նա բավականին հստակ ցույց է տալիս, թե իրեն ինչ է պետք և ինչը՝ ոչ։ Լքել ՀԱՊԿ-ը նրան ստիպում են Վաշինգտոնի և Փարիզի կուրատորները՝ խոստանալով իրենց, այդ թվում նաև ռազմատեխնիկական աջակցություն։ Իսկ  ահա ԵԱՏՄ-ին փոխարինող ոչինչ չկա։ Եվ ի՞նչ, Ռուսաստանում Վովաևիչը պտույտնե՞ր կանի Լուկաշենկոյի շուրջը: Փաշինյանի այս բոլոր գործողությունները նման են մանկապարտեզում պահվածքին. ինձ նեղացրել են, և հաշվարկի բոլոր կետերը բխում են վիրավորանքներից։ Առհասարակ երկրի առաջնորդին, կառավարության ղեկավարին նման պահվածքը չի սազում, այո եւ իր արտաքին քաղաքական հեղինակությունը նա արդեն իսկ կորցրել է։ Իսկ ընդհանրապես, նրա իր պահվածքով արդարացնում է իր անձնական դիմանկարը. հավակնոտ ու հիշաչար մարդ»,- նշել է Ա. Տիխանսկին։
 
Վերլուծական կանխատեսումների կենտրոնի գլխավոր փորձագետ Ալեքսեյ Չեռնովի կարծիքով, Բելառուսը շատ հանդուրժողաաբար է վերաբերվում Երևանի հայտարարությունների նկատմամբ։
 
«Կարծում եմ, որ Մինսկը մեկ անգամ չէ, որ ցույց է տվել, որ Փաշինյանի հայտարարություններին, որոնք վիրավորում են Բելառուսին կամ նրա նախագահին, վերաբերվում են որպես որոշակի թատերական ռեպրիզների։ Այսինքն՝ բոլորը լավ են հասկանում, որ Փաշինյանը գտնվում է Արևմուտքի մի տեսակ շղթայակապի, կամ, ինչպես ասում են, «ձեռքի կառավարման» տակ և ժամանակ առ ժամանակ պետք է նման բաներ նետի, որպեսզի ինչ-որ կերպ արդարացնի նոր գործընկերներ վստահության սահմանը։ Երևանում ԵԱՏՄ-ն ընդունելուց Հայաստանի հրաժարվելը և Փաշինյանի ոչ միանշանակ մեկնաբանությունները ակնհայտորեն այս ռեպերտուարի քաղաքական թվերից մեկն է, և նա նույնիսկ անբարյացակամ է ոչ հենց Մինսկի, այլ ԵԱՏՄ ձևաչափի և բոլոր հարևան երկրների նկատմամբ։ Փաշինյանը, նման ձևով, առանց որևէ մեկին կոնկրետ նշելու, իր հայտարարության մեջ վիրավորել է ԵԱՏՄ-ի և ԱՊՀ-ի բոլոր գործընկերներին։ Բայց միանգամայն ակնհայտ է, որ շատերը սկսեցին ասվածը կապել Բելառուսի վերաբերյալ Փաշինյանի նախկին բացասական հայտարարությունների հետ, փնտրել ինչ-որ խորագախտնիքներ։
 
Ի դեպ, ուզում եմ ևս մեկ անգամ նշել, որ Բելառուսը և ինքը՝ Լուկաշենկոն, չափազանց մեղմ են վերաբերվում գործողությունների նման սխեմային, ինչպես նշել է Լուկաշենկոն, «ըմբռնումով»։ Բելառուսի նախագահը մեկ անգամ չէ, որ դա ընդգծել է իր հարցազրույցներում։ Սրանում է և փաշինյանական ռեպիզյաի էությունը՝ այն ավելի շատ նման է ներկայացման, քան կոնկրետ գործողության։ Սրա համար Հայաստանին դատարան չես քաշի, իսկ  ահա ԵԱՏՄ-ի գործընկերների հետ հարաբերությունները՝ նման հայտարարությունից հետո կարող են խաթարվել։ Բայց դրանով հանդերձ Փաշինյանը հասկանում է, որ Երևանի հետ ոչ ոք տնտեսական կապերը չի խզելու, ամեն ինչ, սկզբունքորեն կմնա դիվանագիտական ​​էթիկետի և  յուրաքանչյուր պետության հետ հաստատված երկկողմ հարաբերությունների ձևաչափում՝ համաձայն ԵԱՏՄ-ի ընդհանուր կանոնակարգի։ Դրա համար էլ Փաշինյանը դիմում է նման քաղաքական «ծաղրածության», որտեղ կարող է մի քիչ չարճճիություն և խուլիգանություն անել։
 
Բայց կարծում եմ, որ կարող է գալ մի պահ, երբ Փաշինյանի նման ոչ երկիմաստ պիրուետները կարող են վերադառնալ Հայաստանին՝ ինձ թվում է, որ նա թերագնահատում է իր գործողությունների հետևանքները երկարաժամկետ հեռանկարում։ Հասկանալի է, որ ընդհանուր առմամբ Փաշինյանը խաղում է, այսպես կոչված, ի դեպ հիմա շատ տարածված՝ «մեկ օրվա քաղաքականություն», երբ այսօր ասվածը, և նույնիսկ արվածը կարող է վաղը վերարտադրվել առանց որևէ հատուկ հետևանքի։ Սկզբունքորեն նա միշտ խաղադրույք է կատարում դրա վրա՝ սակայն նման տեխնիկան միշտ չէ, որ կարող է աշխատել»,- նշել է Ա. Չերնովը:

Caliber.Az
Դիտումներ: 456

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
telegram
Follow us on Telegram
Follow us on Telegram
Ամենաընթերցված
1

Ռուսաստանը կրկին հարվածում է Ադրբեջանի շահերին «Շահեդներով» Օդեսում SOCAR-ի վրա հարձակումը՝ որպես Կրեմլի ագրեսիայի ազդանշան

199
18 Օգոստոսի 2025 13:41
2

Ադրբեջանի ՌՕՈՒ «Super Mushshak» ինքնաթիռները օդ են բարձրացվել ՏԵՍԱՆՅՈՒԹ

130
20 Օգոստոսի 2025 13:39
3

Փեզեշքիան. Իրանն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությանը

112
19 Օգոստոսի 2025 16:29
4

Մոսկվան կորցնում է ազդեցությունը Հարավային Կովկասում և հարվածում Ուկրաինայում գտնվող Ադրբեջանի օբյեկտներին Իգոր Սեմիվոլոսը՝ Caliber.Az-ի եթերում

112
19 Օգոստոսի 2025 12:40
5

Սարգսյան և Բաբայան. երբ մահը վերածվում է գործարքի Caliber.Az-ի YouTube ալիքի տեսանյութը

106
18 Օգոստոսի 2025 09:57
6

Կապիտան ՎՐՈՒՆգելյանի արկածները «Հին աշխարհի հիստերիկները»

92
19 Օգոստոսի 2025 10:25
7

Հիքմեթ Հաջիևը և Բիրոլ Աքգյունը քննարկել են Բաքվի և Երևանի միջև խաղաղության գործընթացը

77
20 Օգոստոսի 2025 08:44
8

ԱԱՀ ղեկավար. Համայնքը կշարունակի իր գործունեությունը արևմտյան ադրբեջանցիներին վերադարձնելու ուղղությամբ

56
18 Օգոստոսի 2025 09:16
9

Հեռախոսազրույց՝ Գերագույն Ռադայի և Միլլի Մեջլիսի խոսնակների միջև

55
18 Օգոստոսի 2025 16:17
10

Սիբիգան շնորհավորել է Բաքվին ԱՄՆ-ում ձեռք բերված պայմանավորվածությունների կապակցությամբ

54
18 Օգոստոսի 2025 11:11
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading