«Հայաստանը Իրանի համար միջանցիկ բակ է, և իսրայելցիների համար այնտեղ անվտանգ չէ» Գուր-Արիեն և Լևինը՝ Caliber.Az-կայքում
Հայաստանը հայտնվել է Իսրայելի Ազգային անվտանգության խորհրդի (ԻԱԱԽ) «սև ցուցակում», որը բարձրացրել է վտանգի աաստիճանը «քարերի երկիր» այցելող իսրայելցիների համար, և, գերատեսչության կարծիքով, դա ահաբեկչական հարձակումների աճող հավանականություն է։ «Հայաստան այցելությունների մասին նախազգուշացումը 1-ին մակարդակից բարձրացվել է 2-րդ մակարդակի՝ Հայաստանում իսրայելցիների/հրեաների համար ահաբեկչական տարրերից աճող սպառնալիքի պատճառով»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Այն մասին, որ Հայաստանում տարածված են հակասեմիտական տրամադրություններ՝ վաղուց է հայտնի, իսկ հիմա դրան ավելացել է նաև ահաբեկչության սպառնալիքը, այսինքն՝ իսրայելցիների կյանքի դեմ ծրագրված մահափորձեր։ Ինչո՞ւ է ԻԱԱԽ-ն հատկապես հիմա ընդունել նման որոշում, ինչո՞վ է դա թելադրված։ Այս հարցով Caliber.Az-ի թղթակիցը որոշել է դիմել իսրայելցի փորձագետներին ու քաղաքագետներին։
Այսպես, իսրայելական «ITON.TV» հեռուստաալիքի քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Գուր-Արիեն համարում է, որ նման որոշումը Իսրաելի կողմից կայացվել է առաջին հերթին՝ ելնելով նրանից, որ Հայաստանը հանդիսանում է Իրանի դաշնակիցը։
«Իրանը տանտիրություն է անում Հայաստանի տարածքում, իրանա-հայկական սահմանով անարգել ներթափանցում են ցանկացած բեռներ և մարդիկ, դա միջանցիկ բակ է։ Շատ բան կապված է Իսրայելի և Իրանի միջև ներկայիս առճակատման առանձնահատկությունների հետ. մի կողմից՝ թուլացել են վրեժ լուծելու և համաչափ պատասխան տալու Թեհրանի սպառնալիքները, մյուս կողմից՝ տեղեկություններ են հայտնվել, որ Իսրայելի կողմից Իրանի օբյեկտներին հարվածը պարզվել է, որ շատ ավելի տպավորիչ է, քան նախկինում էին կանխատեսում։ Իրանի միջուկային օբյեկտներից մեկին լուրջ վնաս է հասցվել։ Հետևաբար Իրանը առիթ է փնտրում Իսրայելից վրեժ լուծելու համար, որտեղ հնարավոր է, ցանկացած երկրի տարածքում, որտեղ կարող են լինել Իսրայելի քաղաքացիներ։ Եվ վերջերս ԱՄԷ-ում իսրայելցի ռաբբի Ցվի Կոգանի սպանությունը, անկասկած, կատարվել է Թեհրանի հատուկ ծառայությունների նախաձեռնությամբ, թեև հանցագործություն կատարածները Ուզբեկստանի քաղաքացիներ են։ Ինքը՝ զոհված ռաբբին, առհասարակ ոչ մի կապ չուներ քաղաքականության և հատուկ ծառայությունների հետ, նա խորապես կրոնական մարդ էր, կոշերային սուպերմարկետի սեփականատեր։ Այնպես որ, սա ավելորդ անգամ ցույց է տալիս, որ Իրանը փոխել է իր մարտավարությունը՝ հասկանալով, որ չի կարող հասնել Իսրայելի խոշոր քաղաքական գործիչներին և ռազմական գործիչներին, նա սկսել է փնտրել գրեթե բոլոր նրանց, ում կարող է գտնել: Այնպես որ, հիմա վտանգի տակ է գտնվում արտերկրում գտնվող գրեթե ցանկացած իսրայելցու կյանքը»,- կարծում է քաղաքագետը։
Նրա խոսքով, իսրայելական հատուկ ծառայությունները արդեն հայտարարել են, որ չեն բացառում այլ երկրներում իսրայելցիների դեմ մահափորձ իրականացնելու հնարավորությունը։
«Հետևաբար, Հայաստանը ներկայացվում է որպես մի երկիր, որտեղ նման ահաբեկչական հարձակումները կարող են տեղի ունենալ մեծ հավանականությամբ: Ինչո՞ւ։ Բացի այն, որ Իսրայելի և Հայաստանի հարաբերությունները շատ սառն են, իսկ Երևանը բոլոր հնարավոր միջազգային հարթակներում քվեարկում է Իսրայելի դեմ, այսինքն՝ մեր երկրներին գործնականորեն ոչինչ չի կապում, Հայաստանում հակասեմիտական տրամադրությունները շատ են տարածված։ Միայն Հայաստանում հրեական սինագոգը մի քանի անգամ հրկիզվել է, իսկ Հայաստանում հրեաների նկատմամբ վերաբերմունքը մեկ անգամ չէ, որ արտացոլվել է սոցիոլոգիական հարցումներում։ Այնպես որ, կարծում եմ, որ հիմա Հայաստանի տարածքում Իսրայելի քաղաքացիների դեմ ահաբեկչություն իրականացնելը բավականին հեշտ է՝ անհրաժեշտ հող կա։
Քաղաքական տարաձայնությունները գնալով ավելանում են՝ օրինակ, Հայաստանը Իսրայելին անընդհատ կշտամբում է նրանում, որ 44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանին զենք է մատակարարել։ Եվ վերջերս, ինչ-որ ֆորումում, որտեղ ես մասնակցում էի, նորից լսեցի հայկական կողմի ներկայացուցիչների հայտարարություններն այն մասին, որ, ըստ նրանց, «իրավունքի միջազգային բոլոր չափանիշների համաձայն», Իսրայելը պետք է դադարեցներ զենքի մատակարարումը 44-օրյա պատերազմի ժամանակ։ Ես շատ զարմացա և հարցրի, թե այդ ինչ միջազգային չափանիշներ են և որտե՞ղ կարող եմ դրանց հետ ծանոթանալ: Կարող եք մտածել, որ նրա դաշնակիցներից ոչ մեկը նույն պատերազմի ժամանակ Հայաստանին զենք չի մատակարարել՝ մենք չէ որ գիտենք, որ դա տեղի է ունեցել։ Ադրբեջանի և Իսրայելի միջև հարաբերությունները կրում են ռազմավարական գործընկերության բնույթ, Բաքուն՝ չնայած Մերձավոր Արևելքում ցանկացած պատերազմների և հակամարտությունների, մշտապես կատարում է Իսրայելին էներգիա մատակարարելու իր պարտավորությունները, միշտ պատրաստ է ցանկացած օգնություն ցուցաբերել՝ լիովին հասկանալի է, որ Իսրայելի համար Բաքվի հետ հարաբերությունների առաջնահերթությունը բազմապատիկ անգամ ավելի բարձր է, քան Երեւանի հետ»,- նշել է Ա. Գուր-Արիեն:
Իսկ իսրայելցի սպա, ռազմական վերլուծաբան Իգալ Լևինի կարծիքով, Իսրայելում գործում են պետական մոնիտորինգային հանձնաժողովներ, որոնք հետևում են հակասեմականության աճին ամբողջ աշխարհում: Եվ նրանք կարող էին խորհուրդ տալ Իսրայելի կառավարությանը նման միջոցներ ձեռնարկել՝ ձեռքի տակ ունենալով որոշակի տեղեկատվություն։
«Այդ տեղեկատվությունը պարտադիր չէ, որ պետք է բխի լրատվական դաշտից, այստեղ ես լիովին հնարավոր եմ համարում, որ կան նաև կոնկրետ հետախուզական տվյալներ, որը թույլ է տալիս եզրակացնել, որ որոշ արմատական խմբավորումները Հայաստանում իսրայելցիների դեմ մահափորձեր են նախապատրաստում»,- ասել է Ի. Լևինը: