twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Քաղաքականություն
A+
A-

Ատելության անատոմիա. ինչու՞ է Ռուսաստանում և Հայաստանում հակասեմիտիզմի կամայականություն

06 Մայիսի 2022 17:50

Նախօրեին ժամանակակից դիվանագիտիւթյան մեջ տեղի ունեցավ մինչև այժմ չտեսնված դեպք՝ Իսրայելի վարչապետ Նաֆտալի Բենեթի հետ հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իր զրուցակցի առջև ներողություն է խնդրել՝ ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հրեաների մասին արտահայտության համար։«The Jerusalem Post»-ի տվյալներով Իսրայելի վարչապետը ընդունել է ներողությունը և Կրեմլի ղեկավարին շնորհակալություն է հայտնել պարզաբանման համար։

Թվում է, թե դրանով Ռուսաստանի և Իսրայելի միջև հասունացող սկանդալի վրա կարելի էր վերջակետ դնել։ Եթե չլինեին միաժամանակ մի քանի «բայց»-եր

Նախ և առաջ, ուշադրություն է գրավում այն, թե հատկապես ով է հանդես եկել այդչափ սադրիչ հայտարարությամբ, որը քիչ էր մնում հանգեցնել Մոսկվայի և հրեական պետության միջև հարաբերությունների հերթական խզման։ Հակասեմիտիզմը Ռուսաստանում միշտ եղել է, ընդ որում և պետական մակարդակով, հատկապես ԽՍՀՄ-ի (հազվագյուտ բացառությամբ, օրինակ Ադրբեջանում) ժամանակ։ Այն չի անհտացել նաև կենցաղային մակարդակով ժամանակակից Ռուսաստանում (ամեն ինչում մեղավոր են հրեաները, առավել ևս, որ ռուս օլիգարխների շրջանում նրանք մեծամասնություն են կազմում)։ Սակայն հարկավոր է հասկանալ, որ եթե առաջ այդ խայտառակ երևույթում, որպես կանոն նշվում էին պատգամավորները, լրագրողները, հասարակական գործիչները, օրինակ իրենց համար քաղաքական կարիերան էժանագին պոպուլիզմի և արմատական հակասեմիտական արտահայտությունների վրա արած անմոռանալի Անպիլովն ու Մակաշովը, ապա այժմ սկանդալում հայտնվեց ոչ այլ մեկը, քան ինքնին ռուսական դիվանագիտության բազմամյա ղեկավար Սերգեյ Վիկտորովիչ Լավրովը։ Ով մի կողմից, ոչ մի կերպ չի կարողանում մոռանալ ԽՍՀՄ-ում պետական հակասեմիտիզմը, իսկ մյուս կողմից, իր մասին զգացնել է տալիս նրա էթնիկ ծագումը (ինչպես հայտնի է, ՌԴ-ի արտաքին գործերի նախարարի հայրը՝ թիվլիսեցի հայ Քալանթարովն է)։ Ընդ որում, այս երկու գործոնները հեշտությամբ հաղթահարել են նաև Լավրովի քաղաքական փորձը (իսկ առանց դրա նա հազիվ թե 18 տարի մնար պաշտոնում), և նրա մասնագիտական ստաժը, որը իր մեջ ներառում է, այդ թվում նաև ՄԱԿ-ին առընթեր ՌԴ-ի մշտական ներկայացուցիչի տասնամյա պաշտոնավարումը։ Ինչպես տեսնում ենք, սա նրան չի խանգարել հանդես գալ անիմաստ հակասեմիտական արտահայտություններով, որոնց համար անձամբ Պուտինը ստիպված եղավ ներողություն խնդրել։

Երկրորդը, ռուս-ուկրաինական պատերազմի սկիզբի հետ միասին Ռուսաստանում հակասեմիտիզմը նոր շունչ է առել, հաշվի առնելով այն, որ Մոսկվայի բարձր առանձնասենյակներում այդչափ չսիրված Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ունի հրեական ծագում։Եվ սուր այս ալիքներին կանգնած են քարոզչական կայքեր, որոնց նույնպես ղեկավարում է էթնիկ հայուհին։ Խոսքը, ինչպես կռահեցիք, ռուս տխրահռչակ պետբյուջե լափող Մարգարիտա Սիմոնյանի մասին է, ով, անընդհատ հիշատակելով Ուկրաինան, հատուկ շեշտադրում է անում Զելենսկու ծագման վրա։ Դեռ այս տարվա հունվարին, այսինքն՝ Ուկրաինա ռուսական ներխուժման մեկնարկից առաջ, Սիմոնյանը Զելենսկու մասին հակասեմիտական տեսանյութ էր շրջանառում։ Ավելի ճիշտ՝ «Կվարտալ 95» ստուդիայի հին երգիծական տեսահոլովակի մի հատված, որտեղ Զելենսկին, որն այն ժամանակ պարզապես շոումեն էր, պատկերում է ցար Լեոնիդին, ով պատրաստվում է գնալ պատերազմ: Տեսանյութը վերնագրված է՝ «2022 թվականի հունվարին տեղի կունենա Ռուսաստանի ամենամյա հարձակումն Ուկրաինայի վրա. Զելենսկին պատրաստ է»։ Տեսանյութի տակ տեղադրված են ուկրաինացի առաջնորդի զինվորական հանդերձանքով երկու լուսանկար։

«Մոսկվայի վաճառախանություներում խենթանում են այս տեսահոլովակի համար»,- տեսանյութը մեկնաբանել է Սիմոնյանը։ Տեսահոլովակը կոչվում է «300 հրեաներ»։ Այն նկարահանվել է 2013 թվականին, դեռ նրանից առաջ, երբ Ուկրաինան Ղրիմի անեքսիայի պատճառով վերջնականապես գժտվեց Ռուսաստանի հետ։ Զվարճալի կատակերգությունում ցար «Լյոնյան» կրում է պեյսեր, խոսում է «օդեսական» առոգանությամբ և վիճում է իր ամենագետ մոր հետ։ Եվ այս հրեատյաց հարձակումը նկատել են Իսրայելի Իններորդ ալիքով։

Ի դեպ, սա Սիմոնյանի առաջին հարձակումը չէ հրեաների դեմ։ Բավական է հիշել, թե ինչպես անցած տարվա ամռանը նա իր մեդիա կայսրությունը հրահրել էր իսրայելցի մարմնամարզուհի Լինա Աշրամի դեմ: Եվ նա իր Տելեգրամ ալիքում նույնիսկ Օլիմպիադայի խաղերի միջազգային դատավորներին անվանեց «տիեզերական արարածներ»։ «Ինչպիսի տիեզերական արարածներ: Ես այլևս չեմ դիտում Օլիմպիական խաղերը. Ոչ մի։ Թու։ Իսրայելական մարմնամարզուհի, գցած առարկա, ոչ թե ոսկե մեդալ, այլ երկաթբետոնե խայտառակություն կստանա։ Նորմալ մարդը, իմանալով, որ նրան, գցած առարկային մազերից բռնած են քաշել առաջին տեղը՝ դատելով իսկապես առաջին աղջկան, ընդհանրապես այս պատվանդանին չէր գնա»,- գրել է Սիմոնյանը։ Նա նաև հետաքրքրվել է, թե Տոկիոյում կա՞ն «մերոնցից որևէ մենկը», որպեսզի «թքեն այդ արարածների հետևից»։ Մարգոյի խոսքով՝ իսրայելուհին մարդ մնալու մեկ հնարավորություն ունի՝ վերադարձնել մեդալը։

Իսկ եթե հիշել նաև նրա խոսքերը, որ «ֆրանսիացի հրեաները ջանաբար երեխաներից սարքում են ռուսաֆոբներ», ապա պատկերը նկարագրվում է ավելի հստակ։ Եվ սա զարմանալի չէ, եթե հաշվի առնել, թե հակասեմիտիզմի ինչպիսի մակարդակ է Սիմոնյանի պատմական հայրենիք՝ Հայաստանում, որտեղ հերոսականացնում են հիտլերականների կամակատար Գարեգին Նժդեհին։ Միջազգային սոցիոլոգիական հետազոտությունները պարբերաբար ֆիքսում են հայ հասարարկությունում հակասեմիտիզմի բավականին բարձր մակարդակ։ «Pew Research Center»-ի 2018 թվականի հարցման համաձայն՝ Հայաստանում հարզվողների 32 տոկոսը ասել են, որ չէին ցանկանա հրեաների հետ հարևանություն անել։ Սա ամենաբարձր ցուցանիշն է այն 18 պետությունների միջև, որտեղ անցկացվել է հետազոտություն։ Մի քանի տարի առաջ հակաանվանարկումային լիգան իր համաշխարհային հետազոտության մեջ նույնպես արձանագրել էր Հայաստանում հակասեմիտիզմի տրամադրությունների համեմատաբար բարձր մակարդակ: Հասարակության մեջ հակասեմիտիզմի պայմանական համամասնությունը, որը որոշել են հակաանվանարկումային լիգայի փորձագետները, այս երկրում կազմել է 58 տոկոս։

2021 թվականի փետրվարին Երևանում Հոլոքոստի զոհերի «Ապրել և չմոռանալ» հուշահամալիրը հերթական անգամ պղծվել էր հակասեմիտների կողմից, ովքեր եբրաերեն մակագրությունների վրա ներկ էին քսել։

Հրեական համաշխարհային կոնգրեսը դատապարտեց հակասեմիտական բարբարոսությունը. «Ցավալի է տեսնել, որ Երևանում Հոլոքոստի հուշահամալիրը սրբապղծված է ստոր հակասեմիստական գրաքարերով: Բարբարոսությունը դատապարտվել է քաղաքապետի կողմից»։ Ինչպես նշում է «Jewish Press»-ը ռաբբի Զամիր Իսաևը թվիթերում գրել է. «Ինչպիսի խայտառակություն: Երևանում հերթական անգամ պղծել են Հոլոքոստի զոհերի հուշարձանը. Ինչպե՞ս կարող են հայերը Հոլոքոստի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի պղծումը արդարացնել նրանով, որ Իսրայելը զենք է վաճառել Ադրբեջանին։ Միթե՞ դա իրավունք է տալիս պղծելու հուշարձանը»։

Դրա հետ մեկտեղ, բարբարոսները կարմիր ներկ են լցրել «Հաղթանակ» զբոսայգում Հայաստանի և Իսրայելի բաեկամության ծառուղու հուշաքարի վրա։

Ուստի ամենևին էլ չի զարմացնում, որ հակասեմիտական տրամադրությունները լայն տարածում են աստացել ոչ միայն Հայաստանում, այլև այդ հանրապետության տարածքից դուրս ապրող հայերի շրջանում։

Դե, վերջապես, վերջինը։ Քաղաքակիրթ հասարակության մեջ հակասեմիտիզմը վաղուց արդեն դատապարտվում է, այնտեղ ընդունված չէ մարդկանց բաժանել ըստ ազգային և կրոնական հատկանիշի, մաշկի գույնի։ Եվ արդեն առավել ևս դժվար է պատկերացնել, երբ Հիտլերի հրեական արմատների մասին հայտարարություն է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ երկրի և գերտերություններից մեկի դերի վրա հավակնող երկրի դիվանագիտության ղեկավարը։ Նույնպես անհեթեթություն, որ իր արտաքին գործերի նախարարի համար երկրի նախագահը ստիպված է լինում ներողություն խնդրել։ Ցանկացած քաղաքակիրթ պետությունում նման կոպիտ սխալի համար նախարարին կսպասեր անխուսափելի պաշտոնաթողություն։ Բայց Լավրովը դեռևս Սմոլենսկայա հրապարակի շենքի տերն ու տիրականն է։ Եվ սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ ռուսական դիվանագիտության ներկա վիճակի մասին: Ինչպես, այնուամենայնիվ և ռուսական քարոզչության մասին, որտեղ վաղուց արդեն հնչեղություն է տալիս հայուհի հակահրեական Սիմոնյանը։ Ախ ժամանակներ, ախ բարքեր։

Caliber.Az
Դիտումներ: 231

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
instagram
Follow us on Instagram
Follow us on Instagram
Ամենաընթերցված
1

Հայաստանի ԶՈՒ-երը հարձակում են նախապատրաստում Ադրբեջանի վրա Փաշինյանը ծրագրում է «փոքր հաղթական պատերազմ»

1038
28 Նոյեմբերի 2024 17:48
2

Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ Դուդայի «հեռադիտակային շոուի» մասին «Սա հանգեցնում է հարաբերությունների սրման»

99
27 Նոյեմբերի 2024 19:38
3

Հայացք աշխարհի վրա և բումերանգի էֆեկտը Թեյմուր Աթաևի մտորումները

79
27 Նոյեմբերի 2024 13:07
4

Համերաշխության հայկական այգի Ֆրանսիացիներն ու իրանցիները պտղավորվել են

77
27 Նոյեմբերի 2024 14:28
5

Փաշինյանը կայսերական գահի՞ վրա Մոսկվան և Երևանը տրամաչափում են իրավիճակը

69
28 Նոյեմբերի 2024 11:41
6

Ու՞մ հեռադիտակից է օգտվել Դուդան Հայաստանում. Լեհաստանի նախագահի սադրանքն ընդդեմ Ադրբեջանի

59
28 Նոյեմբերի 2024 16:31
7

Սկյութների և Օղուզների տեղաշարժի և նվաճումների երթուղիները «Դժվար պատմություն» Ռիզվան Հուսեյնովի հետ

57
27 Նոյեմբերի 2024 16:42
8

Ալլահշուքյուր Փաշազադեն խաղաղության կոչ է արել

56
27 Նոյեմբերի 2024 10:35
9

«Հայաստանը համակված է ռևանշի ծարավով և տրամադրված է Ադրբեջանի հետ պատերազմի» Սպատկայն ու Ռյաբցովը՝ Caliber.Az-կայքում

55
29 Նոյեմբերի 2024 11:02
10

YouTube-ը հեռացրել է ադրբեջանական «Yar Gyaldi Yar» երգի հայերեն գրագողությունը

52
28 Նոյեմբերի 2024 09:21
Քաղաքականություն
Ադրբեջանի քաղաքական կյանքի ամենակարևոր և օպերատիվ լուրերը
loading