twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2026. All rights reserved..
Հարցազրույց
A+
A-

«Հայաստանը համակված է ռևանշի ծարավով և տրամադրված է Ադրբեջանի հետ պատերազմի» Սպատկայն ու Ռյաբցովը՝ Caliber.Az-կայքում

29 Նոյեմբերի 2024 11:02

Հայաստանը պատրաստ է զինվել իր «քույրերից» իրեն հասած օգտագործված ռազմական տեխնիկայի միջոցով։ Ըստ հունական լրատվամիջոցների՝  С-300 զենիթահրթիռային համակարգերը և ռուսական արտադրության սպառազինության ևս երկու այլ տեսակները (ենթադրաբար այդ թվում նաև «Տոր» զենիթահրթիռային համակարգը), որոնք նախկինում օգտագործվել են Հունաստանի հակաօդային պաշտպանության համար, նախատեսվում է փոխանցել Հայաստանին։ Իսկ դրանք կփոխարինվեն իսրայելական արտադրության համակարգերով։
 
Դանդաղ բանակցային գործընթացի ֆոնին զուգահեռ ընթացող Հայաստանի ռազմակնացման ակտիվ գործընթացը չի կարող աչքի չընկնել։ Այսպես, Հայաստանը տրամադրված է արդյո՞ք  խաղաղ երկխոսության, թե էսկալացիայի: Այս հարցով Caliber.Az-ի թղթակիցը դիմել է օտարերկրյա փորձագետներին։
 
Ինչպես ենթադրում է  բելառուս ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ Լեոնիդ Սպատկայը՝ դեռ 44-օրյա պատերազմի առաջին օրերին ադրբեջանական անօդաչու թռչող սարքերի կողմից ոչնչացված «С-300» համակարգերը հայ զինվորականների համար ընդհանուր առմամբ սովորական և ծանոթ զինատեսակ են։ Հետեւաբար, շատ ավելի հեշտ է վերականգնել հին հմտությունները, քան վերապատրաստվել՝ արևմտյան նոր տեխնոլոգիաների հիման վրա բոլորովին այլ բանի համար։
 
«Ինչ վերաբերում է հունական «С-300»-ների ռեսուրսին, թե ինչպես են հույները դրանք օգտագործել, ես հստակ չգիտեմ, բայց, որպես կանոն, զենքերը, որոնք նախատեսվում է փոխանցել ինչ-որ կողմի, անցնում են, եթե ոչ արդիականացման, ապա համապատասխան վերանորոգման։ Իհարկե, այս զենքը, այսպես թե այնպես, հեռու է նոր լինելուց, և դրանք փոխանցվում են Աթենքի հայ ընկերներից «ինչ որ պետք չէ մեզ, աստված ջան, առ՛ քեզ» սկզբունքից ելնելով, մինչդեռ իրենք՝ հույները մտադիր են դրանք փոխարինել առավել կատարելագործված բարձր տեխնոլոգիական սպառազինությամբ: Եվ այս ՀՕՊ համակարգը Հայաստանին կվաճառեն միանգամայն խորհրդանշական գնով։ Սա Հունաստանի համար շատ ավելի շահավետ է, քան զբաղվել դրա ուտիլիզացիայով։ Չէ որ Աթենքին անհրաժեշտ է ազատվել ավելորդ և բարոյատեխնիկապես ծայրահեղ հնացած ռազմական համալիրներից։
 
Երկրորդ հարցը՝ ինչպե՞ս է «С-300»-ը գոյակցելու հնդկական և ֆրանսիական զենքերի հետ։ Այստեղ ակնհայտորեն նկատվում է համակարգային անհամապատասխանություն, և, ամենայն հավանականությամբ, դա նման կլինի զվաճասույթում այն մասին, որ հեղույսն ու պտուտակը նույն չափի են, բայց պարույրը չի համընկնում, քանի որ ստանդարտները տարբեր են: Այնպես որ, իմ կարծիքով, այդ տեխնիկան հայկական զինված ուժերին մեծ օգուտ չի բերի, այլ, ամենայն հավանականությամբ, խնդիրներ կստեղծի։
 
Ընդհանրապես, նայելով, թե ինչպես է Հայաստանը ակտիվորեն զինվում, վերլուծելով այն, ինչ ասում են հայ քաղաքական գործիչները, կարելի է միանգամայն ակնհայտ եզրակացություն անել՝ ինչ էլ որ հայտարարվի քաղաքական դաշտում, Հայաստանը համակված է ռևանշի ծարավով և տրամադրված է Ադրբեջանի հետ պատերազմի։ Անշուշտ, ձեռք բերված սպառազինությունը առայժմ բավարար չէ, որպեսզի հենց հիմա սկսել պատերազմը Ադրբեջանի հետ, բայց դրա նախապատրաստական աշխատանքներն ակնհայտորեն ընթանում են»,- վստահ է Լ. Սպատկայը։
 
Միևնույն ժամանակ, ռուս քաղաքագետ Ալեքսանդր Ռյաբցովի կարծիքով, Հայաստանը, ըստ ամենայնի, միայն ձևացնում է, որ փորձում է շփման ընդհանուր կետեր գտնել խաղաղ պայմանագրի ստորագրման գործընթացի շուրջ, բայց իրականում սա ընդամենը խաղ է ուշադրությունը շեղելու համար։
 
«Մենք հայերի ինտրիգների նոր փուլը տեսանք և COP29-ի նախօրեին և դրա ընթացքում, երբ Երևանը ստեղծեց իսկական սակարկություն՝ միջազգային գագաթնաժողովին իր մասնակցության հավանականությունը օգտագործելով տարբեր բոնուսներ ստանալու համար: Եթե Փաշինյանն ու նրա թիմը իրոք ցանկանային ինչ-որ կոնկրետ արդյունք, ապա առաջարկները կկրեին կառուցողական բնույթ, այլ ոչ թե դատարկ խոսակցությունների տեսիլք։ Բնորոշ առանձնահատկությունն է՝ թե ինչ արագությամբ է Փաշինյանը բարձրացնում մի թեմա ու փակում նախորդը, կարծես այն ընդհանրապես չի եղել, թեև թվում է, թե միայն վերջերս էր Փաշինյանը վրդովված խոսել այս խնդրի մասին։ Նման քաղաքական թատրոնը միայն խոսում է այն մասին, որ Հայաստանը չափազանց թեթևսոլիկ է վերաբերվում իր պարտավորություններին։ Բայց դրանով հանդերձ, Հայաստանը պարզորոշ գնում է իր ռազմական զինանոցի լրացման ճանապարհով, ինչը միանշանակ խոսում է այն մասին, որ Փաշինյանը պատրաստվում է նոր ռազմական հակամարտության Ադրբեջանի հետ»,- ասել է Ա. Ռյաբցովը։

 

Caliber.Az
Դիտումներ: 439

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
telegram
Follow us on Telegram
Follow us on Telegram
Ամենաընթերցված
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading