twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Բանակի բարեփոխումը հայկական ձևով. քամել են զինվորականների աշխատավարձերը և նպաստները Կապիտուլյանտների խաղեր

22 Նոյեմբերի 2022 13:33

Փաշինյանի իշխանությունը, որն այլևս չի էլ թաքցնում, որ հավատարիմ է՝ ամենևին էլ ոչ խաղաղ Հայաստանի, այլ շուտափույթ վերազինման և «նոր մոդելի» բանակի ստեղծման կուրսին՝ սակայն իր ուսերին է նետել երկրի համար անտանելի բեռ։ Վերականգնել ու վերազինել այն, ինչ մնացել է 2020 թվականի աշնան պարտությունից հետո ամենևին էլ հեշտ չէ։ Եվ ահա հայ զինվորականների համար ամենատարբեր հավելյալ արտոնությունների մասին գեղեցիկ ցուցանակի հետևում համընդհանուր կոռուպցիայի պատճառով այնպես էլ դրանք չստանալով զինվորներն ու սպաները գնալով ավելի աճող դժգոհություն են ցուցաբերում իրենց նյութական աջակցությունից, ինչպես ծառայության վայրում, այնպես էլ կենցաղում։

Հայաստանի իշխանությունները նոր բանակ ստեղծելու գաղափարը սկսեցին իրականացնել՝ առաջին հայացքից եռանդագին և զինվորականների աշխատավարձերի բարձրացումից մինչև մասնագիտացված բուհերը մեկ մեգաբուհի մեջ միավորելու զուգակցությամբ։ Փաշինյանը իր ելույթներում նկարագրել է ապագայի հզոր ու կուշտ հայկական բանակի գեղեցիկ պակերը, որի միակ հոգսը մնալու է «հայրենիքի պաշտպանությունը» և «ագրեսիան ետ մղելը»։ Մնացած բոլորը՝ ժամանակակից զենքը և հանդերձանքը, հարմարավետությունը զորանոցներում ու տանը, երկրում բոլորից ամենաբարձր աշխատավարձը՝ իշխանությունը խոստանում է վերցնել իր վրա։ Ինչպես ասում են՝ առջեւում «միայն հաղթանակներ ու նոր հորիզոններ են»։ Սակայն իրականում ամեն ինչ վերածվել է Հայաստանի վարչապետի, սովորաբար միտքն ու զգոնությունը թմրացնող փոխանցումների՝ այսինքն, ինչպես Վովաևիչի բոլոր գունեղ ելույթները՝ համատարած դատարկություն և ոչ ավելին։

Ինչպես գիտեք, 44-օրյա պատերազմում կրած պարտությամբ հայ ժողովրդին պատել են սեփական կյանքի, այդ թվում նաև հայրենի բանակի մասին բազմաթիվ բացահայտումներ։ Պարզվում է, որ պրոֆեսիոնալ զինվորական պատրաստությունը եղել է զրոյական մակարդակի։ Դրան ավելացրած հայկական բանակում տիրել է համընդհանուր կոռուպցիա, որը հասցվել է այն աստիճանի, որ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ նույնիսկ հայ զինվորների համար սնունդը գողացել են դեռ Հայաստանի տարածքում, մինչև զինվորների խրամատները հասել են միայն փշրանքներն ու մնացորդները (Մանվել-տուշոնկան մահացել է, բայց նրա գործը շարունակել է ապրել): Ընդհանրապես, միանգամայն հասկանալի է, թե ինչու են այդքան հայ զինվորներ դասալքվել, ինչ պետք է անեին սոված, սառած ու ադրբեջանական բանակի արագ առաջխաղացումից վախեցած զինվորները։

44-օրյա պատերազմում կրած պարտությունից հետո Փաշինյանի կառավարությունը շտապել է շտկել իրավիճակը։ Սակայն ռազմական բարեփոխումներ սկսելու փորձերից վեց ամիս անց սկսել են ի հայտ գալ շատ անճոռնի փաստեր, որոնք էլ ավելի են խորացրել խնդիրների կարկամը, որոնց հետ Հայաստանը բախվել էր անցած պատերազմի ժամանակ։ Բացի այդ, ինչպես պարզվում է, Փաշինյանը մտադիր է իր զինվորականների համար կազմակերպել իրական խոչընդոտների մրցավազք։ Դատելով հայկական ԶԼՄ-ների հաղորդագրություններից՝ հայ կադրային զինվորականներն արդեն բացահայտ վրդովված են տեղի ունեցողից։

Հոկտեմբերին կառավարությունը հավանություն է տվել պայմանագրային զինվորական ծառայության գրավչությունն ու հետաքրքրությունը բարձրացնելու օրինագծերի փաթեթին, որոնցում նախատեսված են զգալի հավելավճարներ զինծառայողների համար։ Եվ, միգուցե, նման նորամուծությունը երիտասարդներին իսկապես կգրավեր զինվորական ծառայության, եթե ամեն ինչ չփչացներ միայն մեկ «բայց»-ը՝ ենթադրյալ առավելությունների կախվածությունը զինվորականներիի ատեստավորումից։ Սկզբունքորեն, դրանում ոչ մի արտառոց բան չկա, անձնակազմի ատեստավորումը աշխարհի շատ բանակներում է ներդրվել, սակայն հայ ռազմական փորձագետները հաստատում են, որ զինվորականների մեծ մասին դա չի հաջողվի։ Իսկ ձախողման դեպքում նախատեսվում է ազատում զինված ուժերի շարքերից ...

Այդ նույն ԶԼՄ-ները համարում են, որ պետական մակարդակով ինչ-որ խարդախության, կամ գոնե լկտի խաբեբայության հոտ է գալիս. իբր, եկեք բանակ, ծառայեք և միգուցե մի օր կստանաք կառավարության հայտարարած աշխատավարձը։ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգտագործում է ցանկացած պատեհ և անպատեհ առիթ, որպեսզի հիշեցնի, որ զինծառայողների աշխատավարձերը առաջիկայում կկրկնապատկվեն, սակայն մասնավոր զրույցներում զինվորականներն ասում են, որ եթե իրենց նախատեսած ատեստավորումը կատարվի, ապա աշխատավարձերը չեն բարձրանա և զինծառայողների մեծ մասը պարզապես թոշակի կգնա»,- գրում է թերթերից մեկը։ Իսկ Հայաստանի Պնախարարությունում աղբյուրը հայտնում է, որ ծառայությունից արձակելու եզրին կհայտնվեն մարտական փորձ ունեցող որակյալ զինծառայողները, որոնք կարծես թե հասկանում են ռազմական գործը, բայց որոշ տեսական հարցերին պատասխանել չեն կարողանա։

Ատեստավորման գաղափարը դուր չի եկել նույնիսկ բարձրաստիճան զինվորականներին, որոնց մոտ կա նաև մի տեսակ «իսկ դատավորները ովքե՞ր են» խնդիրը։ Հայ զինվորականները նյարդայնացած հարցնում են. «Իսկ ո՞վ է անցկացնելու ատեստավորումը»: Նրանք միանգամայն իրավացիորեն մտավախություն ունեն, որ իրենց պատրաստվածության մակարդակը որոշելու են Արծրուն Հովհաննիսյանի և Ջալալ Հարությունյանի նմանները, նրանք, ովքեր դարձել են ամոթի, վախկոտության և ստի խորհրդանիշ, լի են մարտական անպիտանությամբ, բայց առաջվա պես ծառայում են Հայաստանի Պնախարարության կառուցվածքում։

Հավանաբար նրանց «պրոֆեսիոնալիզմի» շնորհիվ է, որ բանակի բարեփոխման բոլոր նախաձեռնումները սկսել են մաս-մաս գողացվել, և դրանք առաջին իսկ օրվանից տեղապտույտ են տվել։ Համենայնդեպս, հայկական մամուլը հրապարակում է այն դրամների չափը, որի վրա զինծառայողները նետվել են խոստացված պարգեւավճարներով։ Նրանց փողերը գործնականում, առանց ծամելու կուլ է տվել նախարարությունը։ Այսպես, «Հրապարակ»-ը հայտնում է, որ մեկ զինծառայող խմբագրության է դիմել պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի դեմ բողոքով, ով խոստացել է, որ սեպտեմբերից մինչև դեկտեմբեր ամեն ամիս զինծառայողներին կվճարվեն հավելավճարներ՝ նրանց աշխատավարձի 30%-ի չափով, իսկ դեկտեմբերին նրանց կտրվի 13-րդ աշխատավարձը։ Բայց հայ-ադրբեջանական պայմանական սահմանին սեպտեմբերյան բախումներից հետո գերատեսչության ղեկավարը փոխել է իր որոշումը. զինծառայողներին կտրվի միայն աշխատավարձի 50 տոկոսի չափով միանվագ հավելավճար։ Մինչդեռ, բողոքատուի խոսքով, կառավարությունը նույնպես՝ 50%-ի հավելավճար հատկացնելու մասին որոշում է ընդունել, սակայն պարգեւավճարը զինծառայողներին չի հասել։

«Պնախարարության սպաները վրդովված են, որ ցուցարարներին ցրելու համար ոստիկանությանը մեծ հավելավճարներ են հատկացվում, իսկ Պնախարարության զինծառայողներին ընդամենը «կերակրում են նախաճաշով»։ Ստացվում է, որ ծախսերի խնայողությունները տարածվում է միա՞յն Պնախարարության զինծառայողների վրա։ Զինծառայողների շրջանում խոսակցություններ են գնում, որ պաշտպանության փոխնախարար Բրուտյանը ուշացնում է նրանց պարգեւավճարները»,- «Հրապարակ»-ը մեջբերում է սպաների խոսքերը։

Այսպիսով, Փաշինյանի կաբինետի՝ բանակը վերակազմավորելու փորձը դեմ է առել փակուղու։ Եվ ոչ միայն փակուղու, այլև կառուցվածքային նոր խնդիրների, որոնք առաջացրել են զինվորականների ընդհանուր դժգոհությունը: Հայաստանի վարչապետի և նրա թիմի կողմից կարևոր խնդիրները լուծելու և լայնածավալ բարեփոխումներ անցկացնելու անկարողությունը նորից հաստատվել է։ Գայթակղիչ խոստումներ տալը՝ դեռ չի նշանակում դրանք կատարել։ Երեւանը մեծացնում է ռազմական բյուջեն, բայց դա պարտված բանակում ողբալի իրավիճակը հազիվ թե շտկի։ Թեև, դատելով ամեն ինչից, արդեն պարզ է, որ հերթական ռազմական բարեփոխումը կոռուպցիոն սխեմաների թափով կարծես թե գերազանցում է բանակի բոլոր մնացած «նորամուծությունները»:

Caliber.Az
Դիտումներ: 255

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
instagram
Follow us on Instagram
Follow us on Instagram
Ամենաընթերցված
1

Մեծ վերադարձ. Եվս 49 ընտանիք մեկնել է Շուշա

124
21 Դեկտեմբերի 2024 11:19
2

Վաճառվել է «Հին աշխարհի հիստերիկներ»

121
21 Դեկտեմբերի 2024 13:32
3

Ահա թե ինչպես է վերափոխվում Բաքվի բուլվարը Ամանորի համար ԼՈՒՍԱՆԿԱՐ

120
21 Դեկտեմբերի 2024 12:29
4

Հայաստանի ռազմական դաշինքներ՝ Ֆրանսիա, Հնդկաստան և հունական հետք Բաքվի արձագանքը իրեն երկար սպասել չի տա

111
23 Դեկտեմբերի 2024 15:59
5

Նպատակը` իշխանությունը պահպանելն է Նիկոլ Փաշինյանի «խոստովանությունների» գինը

108
23 Դեկտեմբերի 2024 17:26
6

«Ղարաբաղն» ընդդեմ ԲԿՍԱ-ի՝ տեսանյութ Խանքենդիում կայացած պատմական հանդիպման մասին

99
21 Դեկտեմբերի 2024 12:32
7

Շուշա ժամանած նախկին հարկադիր վերաբնակներին բնակարանների բանալիներ են հանձնվել

75
23 Դեկտեմբերի 2024 17:03
8

Ալիև. Ադրբեջանում կրոնական հողի վրա խտրականության և կոնֆլիկտների դեպքեր երբեք չեն եղել ԹԱՐՄԱՑՎԱԾ

62
23 Դեկտեմբերի 2024 12:45
9

Բայրամովը՝ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման համար խոչընդոտների մասին

56
23 Դեկտեմբերի 2024 18:31
10

Փաշազադե. Ղարաբաղում կրոնական գործիչների թիվն աճում է

51
23 Դեկտեմբերի 2024 14:58
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading