Բաքուն հայ զինվորին կհանձնի Երևանին Caliber.Az-ի էքսկլյուզիվը
Ամենամոտ ժամանակում հայկական կողմին կհանձնվի հայ զինծառայող Էդուարդ Արթուրովիչ Մարտիրոսովը, ով ձերբակալվել էր այս տարվա ապրիլի 23-ին ադրբեջանցի սահմանապահների կողմից։
Այս մասին հայտնում է Caliber.Az-ը՝ իր աղբյուրներին հղումով։
Ըստ տեղեկությունների՝ հայ զինծառայողի փոխանցումը տեղի կունենա Աղդամում՝ Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության միջնորդությամբ։
Հետաքննության արդյունքներով ադրբեջանական կողմը պարզել է, որ Մարտիրոսովը դիվերսանտ չի եղել, Ադրբեջանի պետության դեմ հանցագործությունների մեջ ներգրավված չի եղել և հատել է ադրբեջանական սահմանը՝ տարածքում կողմնորոշումը կորցնելու հետևանքով։
Ամենայն հավանականությամբ, հայ զինվորի ազատ արձակումը հանդիսանում է՝ Իլհամ Ալիևի, Շառլ Միշելի և Նիկոլ Փաշինյանի բրյուսելյան վերջին հանդիպման արդյունքը։