twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Բաքուն և Անկարան Երևանին տալիս են ևս մեկ շանս Տարածաշրջանում Խաղաղությունն ու կայունությունը կախված են միայն մեզանից

18 Դեկտեմբերի 2023 14:54

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի այս շաբաթ Ադրբեջան կայացած այցը հերթական անգամ հաստատեց՝ Բաքվի և Անկարայի դիրքորոշումների միասնականությունը Հարավային Կովկասում երկարաժամկետ կայունության և անվտանգության հաստատման հարցում, ամրապնդելով Թուրքիայի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման հարցում։

Հիշեցնենք, որ Ֆիդանը Բաքու է ժամանել ԱՄՆ-ում բանակցություններից հետո։ Սա արդեն նրա Ադրբեջան երրորդ այցն է Թուրքիայի արտքին քաղաքական գերատեսչության ղեկավարի պաշտոնում նշանակվելուց հետո։ Ինչպես հայտնի է, պաշտոնական Անկարան դիվանագիտական լուրջ ջանքեր է գործադրում Գազայում հրադադարին հասնելու համար, և դրանով հանդերձ, որ ըստ թուրքական լրատվամիջոցների հենց այս հարցն է եղել Վաշինգտոնում Հաքան Ֆիդանի բանակցությունների օրակարգում գլխավորը։ Այնտեղ քննարկվել են նաև իրավիճակը Հարավային Կովկասում և հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացը։ Սա տրամաբանական է, քանզի Թուրքիան հանդիսանում է Ադրբեջանի ամենամոտ դաշնակիցը։ Հետևաբար զարմանալի չէ, որ վաշինգտոնյան շրջագայությունից հետո թուրք նախարարը անմիջապես ժամանել է Բաքու, որպեսզի Ադրբեջանի ղեկավարության հետ քննարկել ամերիկյան հարթակում հանդիպումների արդյունքները։ Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարին ընդունել է նախագահ Իլհամ Ալիևը, ինչպես նաև հանդիպում է անցկացրել իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ։ ԶԼՄ-ների համար Բայրամովի հետ համատեղ ճեպազրույցում Ֆիդանը նշել է, որ պատմական հնարավորություն է ստեղծվել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հասնելու համար, և այդ հնարավորությունը չպետք է բաց թողնել։

Հարկ է նշել, որ այս ուղերձը հաստատել է Բաքվի և Անկարայի միանման շահագրգռվածությունը՝ մոտ ժամանակում տարածաշրջանում խաղաղություն հաստատելու հարցում։ Դրանով հանդերձ, Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ հայկական սփյուռքը և մի շարք երրորդ երկրները փորձում են ազդել Հայաստանի դիրքորոշման վրա և այդ կապակցությամբ անցկացնում են հրահրիչ գործունեություններ։

«Մենք տեսնում ենք, թե ինչպես են որոշ երկրները փորձում սադրիչ քայլերով բացասաբար ազդել տարածաշրջանի խաղաղ գործընթացի վրա»,- ասել է Ֆիդանը` վստահեցնելով, որ Թուրքիան օգտագործում է բոլոր հնարավորությունները երրորդ երկրների կողմից գործընթացը սխալ ուղղությամբ շեղելու փորձերի դեմ և պատրաստ է անել հնարավոր ամեն ինչ խաղաղության հասնելու համար։

Կարելի է վստահորեն հայտարարել, որ թուրք դիվանագետի ուղերձը կոնկրետ ուղղված էր Փարիզին։

Դրա հետ մեկտեղ, Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը որոշակիություն է մտցրել հայ-թուրքական կարգավորման մեջ։ Նա, մասնավորապես, հայտարարել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների նորմալացումը ճանապարհ կբացի Թուրքիայի և Հայաստանի միջև կապերի հաստատման համար։ Այսինքն՝ Անկարան հերթական անգամ ցույց է տվել, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը նա համակարգում է առաջին հերթին Ադրբեջանի հետ։ Թուրքիայի նման մոտեցումը որոշակիություն է մտցնում այդ թվում նաև հայ-թուրքական սահմանի բացման հարցում, որի շուրջ Հայաստանի կառավարությունում պարբերաբար լավատեսական հայտարարություններ են հնչում։ Օրինակ, Երևանում ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի բացման ժամանակ Փաշինյանը հայտարարել է այն մասին, որ հույս ունի մոտ ապագայում նորություններ լսել երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար հայ-թուրքական սահմանի բացման մասին։

«Մենք երկխոսություն ենք անցկացնում նաև Թուրքիայի հետ։ Համենայնդեպս, մեզ մոտ երբեք նման ակտիվ երկխոսություն չի եղել, թեև դիվանագիտական հարաբերությունների հաստատման առումով դեռևս ոչ մի հաջողության չենք հասել»,- խոստովանել է Փաշինյանը՝ դրանով հանդերձ հավելելով, որ Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունների կարգավորումը հանդիսանում է տարածաշրջանի ռազմավարական տեսլականի կարևորագույն գործոնը։

Այդ նույն համատեքստում այս տարվա նոյեմբերին արտահայտվել է նաև Հայաստանի ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանը՝ ելույթ ունենալով երկրի խորհրդարանում։

«Ցանկանում եմ հայտնել այն լավատեսությունը, որ մեր պայմանավորվածությունները, գոնե երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար հայ-թուրքական սահմանի բացման վերաբերյալ՝ մոտ ապագայում կիրականացվեն և մենք լավ նորություններ կունենանք»,- ասել է Միրզոյանը։

Արժե նշել, որ տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղություն ապահովելու առնչությամբ որոշակի լավատեսություն է նկատվում նաև հայ պաշտոնյաների հայտարարություններում։ Այսպես, Արարատ Միրզոյանը, ելույթ ունենալով Բրյուսելում «Արևելյան գործընկերության» երկրների նախարարական հանդիպմանը՝ հայտարարել է այն մասին, որ Հայաստանի կառավարությունը ունի քաղաքական կամք տարածաշրջանում կայուն և երկարաժամկետ խաղաղություն ապահովելու համար՝ նշելով Հայաստանի և Ադրբեջանի միջև զինծառայողների փոխանակման և միջազգային որոշ հարթակներում միմյանց թեկնածությունները պաշտպանելու համաձայնության մասին համատեղ հայտարարությունը։

Այս համատեքստում հարկ է նշել նաև Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի նախօրեին հնչեցրած հայտարարությունը այն մասին, որ Հայաստանը պատրաստ է ճանապարհային ենթակառուցվածքների յոթ անցակետեր տեղադրել Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Թուրքիա սահմաններին, ապահովել Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև հաղորդակցությունը՝ վերականգնելով երկաթուղային ենթակառուցվածքի չորս տարբեր հատվածներ։ Հայաստանը նաև չորս անցակետ կստեղծի Հայաստան-Ադրբեջան և մեկ անցակետ Հայաստան-Թուրքիա սահմանին, ասել է նախարարը։

Ըստ էության, հիմա մենք նկատում ենք Երևանի մի տեսակ սթափում, որը հասկացել է, որ առանց հարևանների հետ խաղաղության՝ անհնարին է հասնել տարածաշրջանում բարգավաճմանն ու անվտանգությանը։ Կցանկանայի հավատալ, որ Հայաստանի այս քայլերը կկրեն հետևողական բնույթ և նա կօգտվի Բաքվի ու Անկարայի կողմից նրան տրամադրված շանսից։ Իրենց կողմից, Ադրբեջանն ու Թուրքիան ոչ միայն աջակցում են տարածաշրջանում խաղաղությանը, կայունությանը և զարգացմանը, այլ նաև ձեռնարկում են բոլոր միջոցները դրանց հասնելու համար։ Կարևոր է կանգ չառնել՝ չէ որ տարածաշրջանի երկրների բարեկեցությունը կախված է միայն հենց տարածաշրջանի երկրներից:

Caliber.Az
Դիտումներ: 257

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
Ամենաընթերցված
1

Փաշինյանի խուսանավման հերթական սեանսը Կրկին նույն մաշված ձայնապնակը

172
20 Դեկտեմբերի 2024 20:09
2

Ադրբեջանի ՊՆ. Ադրբեջանական բանակի զինծառայողը պայմանական սահմանին պայթեել է ականի վրա

139
20 Դեկտեմբերի 2024 18:25
3

Համառությունը բնածին է ու պարտադրված Երեւանում ջղաձգորեն են արձագանքում Ալիեւի հարցազրույցին

114
20 Դեկտեմբերի 2024 14:17
4

Մեծ վերադարձ. Եվս 49 ընտանիք մեկնել է Շուշա

110
21 Դեկտեմբերի 2024 11:19
5

Հայաստան. Ֆրանսիայի գործիք Հարավային Կովկասում Կիրպիչենկիի ակնարկը

105
20 Դեկտեմբերի 2024 16:29
6

Սաֆիխանլը. Ականապատ դաշտերի քարտեզների տրամադրումը միջազգային մարդասիրական իրավունքի կարևորագույն տարր է

86
20 Դեկտեմբերի 2024 12:08
7

Վաճառվել է «Հին աշխարհի հիստերիկներ»

84
21 Դեկտեմբերի 2024 13:32
8

Ալիևը շնորհակալություն է հայտնել երկրներին D-8-ին միանալուն աջակցելու համար

83
20 Դեկտեմբերի 2024 10:09
9

«Ղարաբաղն» ընդդեմ ԲԿՍԱ-ի՝ տեսանյութ Խանքենդիում կայացած պատմական հանդիպման մասին

80
21 Դեկտեմբերի 2024 12:32
10

Ահա թե ինչպես է վերափոխվում Բաքվի բուլվարը Ամանորի համար ԼՈՒՍԱՆԿԱՐ

79
21 Դեկտեմբերի 2024 12:29
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading