twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Քաղաքականություն
A+
A-

Բաքվի և Երևանի միջև խաղաղության շուտափույթ կնքելու հույսը մարում է Հուլուսի Աքարի հոդվածը

05 Մայիսի 2023 16:34

Թուրքական «TRT World» հեռուստաընկերության կայքում հրապարակվել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի՝ հայ-ադրբեջանական հարաբերություններին նվիրված հոդվածը։ Caliber.Az-ի ընթերցողների ուշադրությանն ենք ներկայացնում այս նյութի թարգմանությունը։

«Հայկական և ադրբեջանական զորքերի միջև առաջնագծում անկանոն փոխհրաձգություններն ու լարվածությունը, ինչպես նաև խաղաղ համաձայնության հասնելու երկու կողմերի անհաջող փորձերը մտահոգություն են առաջացնում։ Իրավիճակն անկայուն է, և խաղաղության համաձայնագրի շուտուփույթ կնքման հույսերը մարում են։

Փայլուն հնարավորություն էր ընձեռվել 2020 թվականին՝ ադրբեջանական տարածքների հայկական 30-ամյա օկուպացիային վերջ տված հրադադարի մասին Եռակողմ հայտարարության ստորագրումից հետո։ Սա մեկ միլիոն ադրբեջանցի վերաբնակներին թույլ կտա վերադառնալ իրենց տներ, և մեծ քայլ է հանդիսացել դեպի բարգավաճում ու հաշտեցման ճանապարհին:

Զանգեզուրի միջանցքի՝ Հայաստանի տարածքով Նախչըվանի և Ադրբեջանի մնացած տարածքների միջև ցամաքային ճանապարհի բացումը այն պայմանն էր, որը հայկական կողմը ընդունել էր հրադադարի մասին հայտարարության մեջ։ Փոխարենը Ադրբեջանը նույնպես համաձայնվել էր իր տարածքով Հայաստանից Ղարաբաղ ցամաքային կապի (Լաչինի միջանցք) կառուցմանը։ Սա նշանակալի քայլ էր երկու երկրների միջև խաղաղության և համագործակցության ամրապնդման ճանապարհին։

Հայաստանով, Իրանով և Թուրքիայով շրջապատված Նախչըվանը այս միջանցքի մեծ կարիք ունի՝ մարդկանց և ապրանքների ազատ տեղաշարժի համար։ Միջանցքը մեծ հնարավորություններ կբացի Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման համար, ինչը կբերի կայուն խաղաղության և տնտեսական բարգավաճման։ Զանգեզուրի միջանցքը ոչ մի երկրի համար վտանգ չի ներկայացնում։ Ընդհակառակը, այն կնպաստի տարածաշրջանային համագործակցությանը, կայունությանը և զարգացմանը։

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիրը կնպաստի նաև Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների լիարժեք նորմալացմանը։ Մենք արդեն դրական քայլեր ենք ձեռնարկել այս ուղղությամբ, ներառյալ հատուկ դեսպանների նշանակումը, և պայմանավորվել ենք բացել ընդհանուր սահմանային անցումները երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագետների համար։ Բացի այդ, բեռների օդային ուղիղ տարանցումը նախնական դիվանագիտական շփումների ևս մեկ կոնկրետ արդյունք է։

Մեզ հուսադրում են նաև վերջին իրադարձությունները, ինչպես, օրինակ, փետրվարին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի այցը Թուրքիա։ Այդ այցի ընթացքում նա ցավակցություն է հայտնել մեր երկրում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհերի ընտանիքներին։ Այժմ ընթանում են նախապատրաստական աշխատանքներ՝ Ալիջան-Մարգարա սահմանային անցակետի բացման համար, որով հայ փրկարարները անցել են երկրաշարժի գոտի։ Մենք Հայաստանի ժողովրդին և կառավարությանը երախտապարտ ենք մեզ համար այս դժվարին պահին ցուցաբերած օգնության համար։

Հայաստանի և նրա հարևանների՝ Ադրբեջանի և Թուրքիայի միջև հարաբերությունների լիակատար նորմալացումը՝ կստեղծի նոր հնարավորություններ կովկասյան տարածաշրջանի բոլոր բնակիչների համար և, հուսանք, ետ կշրջի պատմական թշնամանքը, ճանապարհ կհարթի տեւական բարեկամության ու համագործակցության համար:

Սակայայն, մենք պետք է հիշենք ծանր իրավիճակը։ Չնայած հակամարտությունն այժմ սառեցված է, սակայն ռազմական գործողությունների վերսկսման վտանգը մեծանում է խաղաղ պայմանագրի կնքման գործընթացի ձգձգման հետ միասին։

1991 թվականին Խորհրդային Միության փլուզումից հետո Հայաստանի անկախացումից ի վեր, երկու հիմնական խնդիրներ են խոչընդոտել Անկարայի և Երևանի միջև բարենպաստ հարաբերությունների զարգացմանը։ Առաջինը՝ Ղարաբաղի համար պատերազմն է և Հայաստանի կողմից ադրբեջանական տարածքների զգալի մասի օկուպացիան։

Մյուս խոչընդոտն է դարձել 1915 թվականի պատմական իրադարձությունների շուրջ տարաձայնությունների առկայությունը, որոնք հանգեցրել են հայերի և մահմեդականների զոհերի՝ Օսմանյան կայսրության գոյության վերջին տարիներին։

Այս երկու խնդիրներից առաջինը քիչ թե շատ լուծված է. 2020 թվականին Ադրբեջանը երեք տասնամյակ հայկական օկուպացիայից հետո վերադարձրել է իր հողերը։ Երկրորդ խնդիրը շատ ավելի բարդ ստացվեց, քանի որ դա շատ նուրբ և ցավոտ հարց է երկու կողմերի համար։ Մեր կողմից Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը, ձգտելով լուծել այս խնդիրը, 2005 թվականին Հայաստանին կոչ արեց տրամադրել ազգային արխիվները և ստեղծել պատմաբանների համատեղ խումբ 1915 թվականի իրադարձությունները ուսումնասիրելու համար։ Թուրքիան արդեն ազգային արխիվներ է ներկայացրել միջազգային ուսումնասիրության համար, բայց Հայաստանը առաջվա պես փակ է պահում իր արխիվները և հրաժարվում է արձագանքել մեր կոչին։

Շատ կարևոր է պատմական իրադարձություններին մոտենալ նրբերանգների հաշվառմամբ, հարգել տեսակետերի տարբերությունը և ապավինել՝ ճշգրիտ որակավորված գիտնականների և պատմաբանների կողմից անցկացված հետազոտությունների վրա հիմնված փաստերին։

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Ռուսաստանը հարձակվեց Օսմանյան կայսրության վրա արևելյան ճակատում, ինչը հայ ազգայնականներին հրահրեց զենք վերցնել և բռնություն գործադրել մահմեդականների դեմ, ներառյալ հարձակումները խաղաղ բնակչության և նրանց գյուղերի վրա: Այս գործողությունները փաստագրվել և ճանաչվել են պատմաբանների, ինչպես նաև այն ժամանակվա արևմտյան ռազմական առաքելությունների կողմից:

Ես անձամբ զգալի ժամանակ եմ ծախսել այդ ժամանակաշրջանի ուսումնասիրման վրա, երբ պատրաստում էի՝ «Գեներալ Հարբորդի ռազմական առաքելությունը» վերնագրով իմ դոկտորական ատենախոսությունը: Լինելով պատերազմի հերոսներից մեկը՝ գեներալ Ջեյմս Գաթրի Հարբորդը գլխավորում էր ռազմական փաստահավաք առաքելությունը Արևելյան Անատոլիայում, որպեսզի զեկուցի տեղում իրավիճակի մասին և ուսումնասիրի այդ տարածքներում Միացյալ Նահանգների մանդատի հաստատման հնարավորությունը: Տարածաշրջանում 58 օրվա երկարատև դիտարկումներից և հետազոտություններից հետո, առաքելությունը պատրաստել է 1603 էջանոց զեկույց՝ օբյեկտիվություն դրսևորելով՝ պատերազմի ժամանակ Օսմանյան կայսրության և նրա հայ հպատակների հարաբերությունների ուսումնասիրության հարցում:

«Շատ բան է վկայում այն մասին, որ երբ թուրքերին ու հայերին չէին հրահրում արտաքին ուժերը՝ նրանք կարող էին խաղաղ ապրել: Նույն երկրի վրա հինգ դար կողք կողքի նրանց համակեցությունը անվրեպ ցույց է տալիս նրանց փոխկախվածությունն ու շահագրգռվածությունը»,- գրել է Հարբորդը՝ նկատի ունենալով այդ ժամանակի մեծ տերությունների միջամտությունը տարածաշրջանի գործերին, որը խաթարել է այս խաղաղ գոյակցությունը։

Զեկույցում և դրա հավելվածներում փաստագրված են նաև՝ Օսմանյան կայսրության ոչ մի տարածաշրջանում մեծամասնություն չունեցող հայերի վայրագությունները կայսրության այլ հպատակների դեմ։ Գեներալ Հարբորդի զեկույցը օգնեց վերջ դնել պարտված Օսմանյան կայսրությունից՝ փաստորեն գաղութ՝ ամերիկյան մանդատ ստեղծելու գաղափարին: Այս պատմական փաստաթղթի պատճենի հետ կարելի է ծանոթանալ Վաշինգտոնի Ազգային արխիվների և փաստագրումների վարչությունում (NARA):

Դրանով հանդերձ, չպետք է մոռանալ այդ ժամանակաշրջանում տեղի ունեցած լայնածավալ հումանիտար ճգնաժամերի մասին։

Նախագահ Էրդողանը 2014 թվականին՝ այն ժամանակ նա դեռ վարչապետ էր՝ ցավակցություն է հայտլնել այդ ժամանակաշրջանում զոհված հայերի ժառանգներին։

Թուրքիայում, ինչպես կառավարությունը, այնպես էլ ժողովուրդը սգում են բոլոր նրանց համար, ովքեր տուժել և կորցրել են իրենց կյանքը պատմության այդ բուռն շրջանում, մահմեդականների, քրիստոնյաների, հայերի, թուրքերի, քրդերի և այլ ազգերի ու դավանանքի մարդկանց:

Չնայած դժվարություններին, Թուրքիան մնում է անսասան այն համոզմունքում, որ թուրք և հայ ժողովուրդները, ունենալով խաղաղ գոյակցության երկարամյա պատմություն, կարող են հարաբերություններ հաստատել բարեկամության և փոխշահավետ համագործակցության հիման վրա։

Եթե տարածաշրջանի և նրա սահմաններից դուրս երկրները որոշեն իրենց ներդրումն ունենալ խաղաղության մեջ, ապա դա կբերի զգալի քաղաքական և տնտեսական արդյունքների: Թուրքիան կցանկանար, որպեսզի երրորդ երկրները, ներառյալ Արևմուտքում իր դաշնակիցները, կամ օգնեն ձևավորել այս տեսակետը, կամ ծայրահեղ դեպքում զգուշանան պատմական տարաձայնությունները քաղաքականացնելու և թշնամանքը հարատևելու փորձից:

Ինչը, որը մեզ և տարածաշրջանի բոլոր երկրների համար իսկապես անհրաժեշտ է, այն է, որ հնարավորություն տրվի գտնել՝ դեպի խաղաղ գոյակցություն և անխուսափելիորեն հաջորդող բարգավաճման մեր սեփական ուղին: Մեզ թույլ տվեք բուժել անցյալի սպիները՝ խաղաղությանը մեր ընդհանուր հավատարմության շնորհիվ»,- գրել է Հուլուսի Աքարը։

Caliber.Az
Դիտումներ: 172

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
Ամենաընթերցված
1

Հայաստանի ռազմական դաշինքներ՝ Ֆրանսիա, Հնդկաստան և հունական հետք Բաքվի արձագանքը իրեն երկար սպասել չի տա

205
23 Դեկտեմբերի 2024 15:59
2

Նպատակը` իշխանությունը պահպանելն է Նիկոլ Փաշինյանի «խոստովանությունների» գինը

184
23 Դեկտեմբերի 2024 17:26
3

AZAL-ի ինքնաթիռը վթարի է ենթարկվել Ակտաուում ՏԵՍԱՆՅՈՒԹ / ԹԱՐՄԱՑՎԱԾ

147
26 Դեկտեմբերի 2024 17:34
4

Իլհամ Ալիևի ուղին. ժառանգորդություն և պատմական հաղթանակ Ադրբեջանի նախագահի ծննդյան օրվա առթիվ

140
24 Դեկտեմբերի 2024 18:35
5

Հետաքննության նախնական արդյունքները. AZAL-ի ինքնաթիռը խոցվել է ռուսական ՀՕՊ-ի կողմից Բացառիկ տվյալներ Caliber.Az-ից

122
26 Դեկտեմբերի 2024 17:32
6

Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է ԱՄՆ դեսպանատանը

108
24 Դեկտեմբերի 2024 11:09
7

Շուշա ժամանած նախկին հարկադիր վերաբնակներին բնակարանների բանալիներ են հանձնվել

90
23 Դեկտեմբերի 2024 17:03
8

Պուտինը զանգահարել է Ալիևին

88
24 Դեկտեմբերի 2024 13:48
9

Իլհամ Ալիևը դարձավ 63 տարեկան

79
24 Դեկտեմբերի 2024 09:21
10

Ալիև. Ադրբեջանում կրոնական հողի վրա խտրականության և կոնֆլիկտների դեպքեր երբեք չեն եղել ԹԱՐՄԱՑՎԱԾ

78
23 Դեկտեմբերի 2024 12:45
Քաղաքականություն
Ադրբեջանի քաղաքական կյանքի ամենակարևոր և օպերատիվ լուրերը
loading