Տարածաշրջան
A+
A-
Բաքվում կանցկացվի վրաց-ադրբեջանական միջկառավարական հանձնաժողովի նիստը
30 Դեկտեմբերի 2023 09:58
Բաքվում կանցկացվի՝ Վրաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստը։
Ինչպես հաղորդում է Caliber.Az-ը, այս մասին՝ Վրաստանի խորհրդարանի արտաքին կապերի հանձնաժողովում լսումներից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է՝ Ադրբեջանում Վրաստանի դեսպան Զուրաբ Պատարաձեն։
Նա նշել է, որ նիստը կկայանա գարնանը։
Դեսպանն ընդգծել է, որ ներկայումս շատ լավ շփումներ են հաստատվել Ադրբեջանի և Վրաստանի ղեկավարների միջև։ Նա հիշեցրել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին փոխադարձ պաշտոնական այցեր են կատարել։ Դիվանագետը հավելել է, որ երկու երկրների միջև նախատեսված են մի շարք միջոցառումների անցկացումը։
Caliber.Az
Դիտումներ: 131