twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Ո՞ւր է շտապում ԱՄՆ-ի նախագահը Caliber.Az-ը ուշադիր քննարկում է Բայդենի նամակը Ալիևին

23 0Հոկտեմբերի 2024 15:41

Նախօրեին՝ հոկտեմբերի 21-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է՝ ԱՄՆ նախագահի Եվրոպայի հարցերով օգնական Մայքլ Քարփենթերի հետ։ Քարփենթերը Ալիևին է փոխանցել ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենից նամակը և հաստատել է՝ Վաշինգտոնի աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ պայմանագրի շուտափույթ ստորագրմանը։ Բայդենի ուղերձը իհարկե, արտառոց իրադարձություն է՝ առավել ևս հետաքրքիր է ձգտել մանրամասն քննարկել, թե ինչի մասին է այն: Առաջ անցնելով ասեմ, որ, չնայած նամակի դրական թվացող երանգին, դժվար է դրանում չգուշակել մանիպուլյացիայի փորձ՝ Բաքվի և Երևանի միջև խաղաղ գործընթացի համատեքստում։ Այսպես, ըստ հերթականությամբ։
 
«Ես ուրախ եմ տեսնել, որ Ձեր երկիրն ու Հայաստանը կայուն առաջընթաց են ձեռք բերել խաղաղ պայմանգրի կնքման հարցում, որը կնորմալացնի հարաբերությունները  ձեր երկրների միջև։ Ուզում եմ Ձեզ վստահեցնել, որ Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն և արժանապատիվ խաղաղությանը, որը վերջապես վերջ կդնի դարավոր հակամարտությանը», - այսպես հանդիսավոր ու ոգևորված է սկսվում ԱՄՆ-ի նախագահի ուղերձը:
 
Կարծես թե անվնաս արտահայտություններ, սակայն դրանց որոշ մանրամասների մեջ թաքնված է ոչ միայն Ադրբեջանի նկատմամբ այնքան էլ ոչ բարենպաստ այլ նաև խաղաղությունը շոշափող մի նարատիվ։
 
Նախ և առաջ, ամերիկացիները առաջին անգամը չէ, որ օգտագործում են «արժանապատիվ խաղաղություն» տերմինը։ Այս սահմանման նախկին կիրառումների համատեքստում կարելի է եզրակացնել, որ ամերիկյան ընկալմամբ արժանապատիվը նշանակում է հայերի համար ձեռնտու: Այնուհետև, արդեն մի տեսակ բոլորովին անհարմար տեսք ունի հակամարտությունը որպես «դարավորի» բնութագրելը: Նշեմ, որ այս հակամարտությունը մեծ չափազանցումով կարելի է անվանել «դարավոր», քանի որ հայերի և ադրբեջանցիների միջև Ղարաբաղում և Արևմտյան Ադրբեջանում առաջին զինված բախումները  տեղի են ունեցել անցյալ դարասկզբին։ Դրա հետ մեկտեղ, այս հակամարտության բոլոր պատճառահետևանքային կապերը հստակորեն հետամտվում են՝ այն ծագել է բացառապես հայերի էքսպանսիոնիստական գաղափարախոսության տարածման արդյունքում։ Հակամարտությունը դարավոր անվանելով, ԱՄՆ նախագահը փորձում է բարդության որոշակի բարձր մակարդակ տալ դրան, որը գոյություն չունի։ Միասին վերցրած, վերոնշյալ մանրամասները լավատեսություն չեն ներշնչում ամերիկյան կողմի անաչառության առնչությամբ, հատկապես այն աշխատանքի լույսի ներքո, որ հայերն ու նրանց հովանավորները անցկացնում են՝ «Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների» արհեստական քեյս ստեղծելու ուղղությամբ։
 
«Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ապահովման հետ մեկտեղ՝ խաղաղ պայմանագիրը կվերափոխի ողջ տարածաշրջանը՝ ճանապարհ հարթելով Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի միջև առևտրի, ներդրումների և կապերի ընդլայնմնան համար», - շարունակել է Բայդենը:
 
Այստեղ չես առարկի, և նույնիսկ կարելի է ողջունել ԱՄՆ նախագահի կողմից «Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության» այդչափ միանշանակ հիշատակումը։ Այնուամենայնիվ,  դառը փորձով ուսուցանված ադրբեջանցի ընթերցողի ինտուիցիան անմիջապես դրա հետևում ինչ որ խարդավանք է ակնկալում։ Իսկ այն, իհարկե, չի հապաղում երևան գալ։
 
«Հիմա, երբ COP29-ի կապակցությամբ ողջ աշխարհի ուշադրությունը կենտրոնացած է Բաքվի վրա, դուք՝ համաշխարհային հանրության առաջ խաղաղությանը ձեր նվիրվածությունը ցույց տալու առանձնահատուկ հնարավորություն ունեք: Դուք ինչպես գիտեք, խաղաղ պայմանագրի մնացած կետերի վերջնականացումը կպահանջի ստեղծագործական մոտեցում և փոխզիջում բոլոր կողմերից։ Բայց ես վստահ եմ, որ Դուք այս հնարավորությունից օգտվելու առիթը բաց չեք թողնի, և Ձեզ հորդորում եմ այս տարի ավարտել պայմանագրի շուրջ աշխատանքները»,- գործի է անցնում Սպիտակ տան ղեկավարը։
 
Սա, թերեւս, նրա ուղերձի ամենաիմաստալից և մանիպուլյատիվ հատվածն է: Նույնիսկ ավելին, ցավոք, այն ավելի իմաստալից է միայն և հատկապես իր մանիպուլյատիվ բնույթի շնորհիվ։ Սպիտակ տունը փորձում է այսպիսով հարցը ներկայացնել այնպես, իբրև Ադրբեջանը՝ համաշխարհային հանրությունից և մասնավորապես ԱՄՆ-ից համաժողով անցկացնելու իրավունքը ստացել է Հայաստանի հետ խաղաղությունը շուտափույթ կնքելու պարտավորության դիմաց։ Իրականում, բոլորին լավ հայտնի է, որ Բաքվում COP29-ն անցկացնելու Հայաստանի համաձայնությունը ստանալը հնարավոր է դարձել առանց ԱՄՆ-ի կամ որևէ մեկի մասնակցությամբ՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև երկկողմ շփումների արդյունքում՝ եկեք չմոռանանք, որ որպես բարի ժեստ Ադրբեջանը պաշտպանել է՝ Արևելյան Եվրոպայի խմբից Հայաստանի թեկնածությունը COP-ի Բյուրոյին անդամակցելու համար։
 
Այնուհետև հարց է առաջանում. այդ ինչպիսի՞ ստեղծագործական մոտեցմանը  և փոխզիջմանն է փորձում մեզ հրավիրել ամերիկացի առաջնորդը։ Ակնհայտ է, աչք փակել մեր երկրի նկատմամբ Հայաստանի սահմանադրության մեջ ամրագրված տարածքային պահանջների վրա։ Չէ որ հատկապես դրանք են Բաքվի կողմից հայտարարվել, որպես խաղաղության հիմնական խոչընդոտ։
 
Եվ վերջիվերջո, այդ ի՞նչ շտապողականություն է: Ինչո՞ւ 44-օրյա պատերազմից չորս տարի, և Ադրբեջանի կողմից իր ինքնիշխանության լիովին վերկանագնումից մեկ տարի հետո Վաշինգտոնը հանկարծ մտահոգվել է խաղաղության հրատապ ձեռքբերումով: Ինչ որ չեմ կարող հիշել, որ ամերիկացի առաջնորդները Հայաստանին կոչ են արել «ստեղծագործական մոտեցում» դրսևորել ադրբեջանական տարածքների օկուպացիայի երկար երեսուն տարիների ընթացքում։
 
«Ուզում եմ Ձեզ վստահեցնել, որ աջակցում եմ այս գործին: Իմ վարչակազմը պատրաստ է ձեռնարկել համարձակ նախաձեռնություններ, որոնք կօգնեն հարթել ճանապարհը դեպի խաղաղություն: Ես Եվրոպայի հարցերով իմ ավագ տնօրեն Մայքլ Քարփենթերին խնդրել եմ Ձեզ տեղեկացնել այն որոշ քայլերի մասին, որոնք մենք պատրաստ ենք ձեռնարկել, ինչպես նաև ստանալ Ձեր կարծիքը Հայաստանի հետ քննարկումների առնչությամբ», - այնուհետև գրել է Բայդենը:
 
Հետաքրքիր է, իհարկե, թե ինչում են կայանում «համարձակ նախաձեռնությունները»։ Անհիմն չլինենք և ձեռնպահ մնանք չտեսածը քննադատելուց, գուցե այդ համարձակ նախաձեռնությունները, ի տարբերություն նամակի տոնայնության, իրոք ուղղված են ռևանշիզմի զառանցանքից Հայաստանը սթափեցնելուն։ Այս առումով մեզ մնում է միայն սպասել։
 
«Հույս ունեմ, որ Դուք կօգտվեք այս հնարավորությունից, որպեսզի տարածաշրջանի համար համատեղ բարգավաճման և ընդհանուր բարօրության ձգտումների վրա հիմնված նոր ուղի հարթել», - իր ուղերձը եզրափակել է Բայդենը:
 
Եվ այստեղ կրկին կարելի է նկատել մանիպուլյացիայի բացահայտ փորձ Բաքվի վրա դնել՝ տարածաշրջանի նկատմամբ մի ամբողջ «նոր կուրսի» և «համատեղ բարգավաճման» համար պատասխանատվությունը։ Ես պարզապես ուզում եմ ամերիկացիներին ասել իրենց սովորական պարզամիտ ձևով. «Տղե՛րք, մի րոպե սպասեք: Մենք ոչ մեկին պարտավոր չենք»։ Ադրբեջանը որևէ բարոյական պարտավորություն չունի այս տարի Հայաստանի հետ որևէ պայմանագիր կնքելու կապակցությամբ։ Իսկ ահա Հայաստանին, կարծես թե, խիստ անհրաժեշտ է խաղաղություն՝ը առանց պարտավորությունների։ Երևանը հաշվարկում է  բոլոր նախապատվությունները ստանալ տարածաշրջանային նախագծերին Հայաստանի ինտեգրումից, ներառյալ նորմալացումը Թուրքիայի հետ, բայց դրանով հանդերձ քիչ արյունահեղությամբ՝ բնակչությանը չնյարդայնացնելով հայկական ինքնության հիմնարար սյուներից՝ «կենսական տարածքի» ավելացումից հրաժարումով:
 
Վաշինգտոնի դեմոկրատական վարչակազմը Երևանին ներողամիտ է լինում այդ ցանկության մեջ: Մասամբ ելնելով իրենց մեջ ուժեղ սուբյեկտիվ Ադրբեջանը չներառող ԱՄՆ-ի աշխարհաքաղաքական շահերից, սակայն մեծ մասամբ ընտրական շահերից ելնելով` օգնելով Հայաստանին կնքել խաղաղություն «փոքր արյունով», դեմոկրատներն իրենց համար երաշխավորում են հայկական սփյուռքի ձայները: Որպեսզի այս հարցում ուժեղ «չվառվել», Բայդենը ժամկետը հայտարարել է «մինչև տարեվերջ», այլ ոչ թե մինչև COP29-ի սկիզբը, որը գրեթե համընկնում է ընտրությունների ամսաթվի՝ նոյեմբերի 5-ի հետ։ Ավելի վաղ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը ցուցադրաբար հայտարարել էր, որ ԱՄՆ-ը երբեք Ադրբեջանի և Հայաստանի միջև հնարավոր խաղաղ պայմանագիրը  չի կապել COP29-ի հետ։ Սակայն ամեն ինչ մատնանշում է նրան, որ Սպիտակ տունը հատկապես այդ ամսաթվի հետ է կապում իր հույսերը։ Ակնհայտ է, որ այնտեղ ակնկալում են, որ Բաքուն, ծայրահեղ դեպքում կբարձրաձայնի՝ այդ կոնկրետ փաստաթուղթը մինչ պահանջվող ամսաթիվը՝ նոյեմբերի 5-ը  ստորագրելու իր պատրաստակամությունը։
 
Արդյոք արժե կրկնել, որ Բաքուն, ինչպես նախկինում, ելնելու է ազգային շահերից։ Մեր երկիրն արդեն հասցրել է ցուցադրել, թե ինչպես կարող է դիմակայել վերջնագրերի և խոշոր տերությունների ճնշման այլ տարրերի քաղաքականությանը։ Դրա հետ մեկտեղ, Ադրբեջանը միշտ պատրաստ է երկխոսության և համագործակցության և դեպի խաղաղություն առաջընթացի համար հարմար տարբերակներ գտնելուն, այն պայմանով, որ դրանք, դարձյալ չեն հակասում ազգային շահերին։ Հատուկ օգնական Քարփենթերի առաքելության հաջողությունը կախված է նրանից, թե արտերկրից բերած նրա առաջարկները որքանով են՝ ոչ թե խոսքով, այլ գործով հարգում Ադրբեջանի ինքնիշխանությունը։

Caliber.Az
Դիտումներ: 201

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
Ամենաընթերցված
1

Փաշինյանի խուսանավման հերթական սեանսը Կրկին նույն մաշված ձայնապնակը

124
20 Դեկտեմբերի 2024 20:09
2

Ադրբեջանի ՊՆ. Ադրբեջանական բանակի զինծառայողը պայմանական սահմանին պայթեել է ականի վրա

105
20 Դեկտեմբերի 2024 18:25
3

Համառությունը բնածին է ու պարտադրված Երեւանում ջղաձգորեն են արձագանքում Ալիեւի հարցազրույցին

81
20 Դեկտեմբերի 2024 14:17
4

Հայաստան. Ֆրանսիայի գործիք Հարավային Կովկասում Կիրպիչենկիի ակնարկը

78
20 Դեկտեմբերի 2024 16:29
5

Մեծ վերադարձ. Եվս 49 ընտանիք մեկնել է Շուշա

73
21 Դեկտեմբերի 2024 11:19
6

Սաֆիխանլը. Ականապատ դաշտերի քարտեզների տրամադրումը միջազգային մարդասիրական իրավունքի կարևորագույն տարր է

66
20 Դեկտեմբերի 2024 12:08
7

«Ղարաբաղն» ընդդեմ ԲԿՍԱ-ի՝ տեսանյութ Խանքենդիում կայացած պատմական հանդիպման մասին

61
21 Դեկտեմբերի 2024 12:32
8

Ահա թե ինչպես է վերափոխվում Բաքվի բուլվարը Ամանորի համար ԼՈՒՍԱՆԿԱՐ

53
21 Դեկտեմբերի 2024 12:29
9

Վաճառվել է «Հին աշխարհի հիստերիկներ»

53
21 Դեկտեմբերի 2024 13:32
10

Ալիևը շնորհակալություն է հայտնել երկրներին D-8-ին միանալուն աջակցելու համար

53
20 Դեկտեմբերի 2024 10:09
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading