Քաղաքականություն
A+
A-
Գերմանիայում Ադրբեջանի դեսպանը քննադատել է գերմանական ԶԼՄ-ների լոբբինգը
21 Օգոստոսի 2024 10:12
Գերմանիայում Ադրբեջանի դեսպան Նասիմի Աղաևը քննադատել է գերմանական Tagesspiegel թերթը՝ Ադրբեջանի դեմ հոդված հրապարակելու համար, որի հեղինակը ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենն է։
Ինչպես հայտնում է Сaliber.Az-ը, այս մասին դիվանագետը գրել է X սոցիալական ցանցում։
«Ինչո՞ւ է Tagesspiegel-ը հրապարակել՝ հայ լոբբիստ Անդերս Ֆոգ Ռասմուսենի կողմից գրված քննադատական հոդվածը Ադրբեջանի դեմ: Նա Հայաստանի կառավարությունից տարեկան ստանում է մինչեւ 499 հազար եվրո։ Սակայն Tagesspiegel-ը նրան ներկայացնում է պարզապես որպես ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար... Մենք դա դիտարկում ենք որպես գերմանական հասարակությանը մոլորեցնելու և Ադրբեջանին վարկաբեկելու բացահայտ փորձ»,- նշում է նա։
Caliber.Az
Դիտումներ: 64