twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Գուտերիշի ձևամոլությունը Եվ ՄԱԿ-ի երկակի ստանդարտները

04 Օգոստոսի 2023 14:49

Պատմության մեջ կարելի է ընկնել, կարելի է նաև խճճվել: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերիշը նախընտրել է երկրորդը։ Նա, ինչպես հայտնել է գլխավոր քարտուղարի մամլո խոսնակի տեղակալ Ֆարհադ Հաքը. «Խորապես մտահոգված է՝ Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի հետ կապված խնդիրների շարունակվելու մասին հաղորդագրություններով»։

Հաքի խոսքով, Գուտերիշը անհրաժեշտ է համարում հիշեցնել իր նախորդ հայտարարությունները, որոնք վերաբերվում են՝ կողմերի կողմից Միջազգային դատարանի, այդ թվում նաև 2023 թվականի փետրվարի 22-ի, ինչպես նաև Լաչինի միջանցքով երկու ուղղություններով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխոչընդոտ տեղաշարժը ապահովելու միջոցառումների հետ կապված որոշումների անպայման կատարելուն։ «Նա հատկապես մտահոգված է տեղում հումանիտար իրավիճակի վատթարացման մասին հաղորդագրություններով և կոչ է անում՝ շտապ գործողություններ ձեռնարկել կարիքավորներին մարդասիրական օգնության առաքումը հեշտացնելու համար», - ընդգծել է Հաքը:

Իսկ վերջում գլխավոր քարտուղարը երկու կողմերին կոչ է արել՝ հանուն տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ակտիվացնել հարաբերությունների երկարաժամկետ նորմալացման ուղղությամբ ջանքերը։

Կարդում ես խոսքերի այս հավաքածուն, և անմիջապես մեղքդ գալիս է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին: Աշխարհում այնքան տարբեր բաներ են տեղի ունենում, իսկ նա՝ խեղճ մարդը ստիպված է այդ ամենին ինչ որ կերպ արձագանքել, արտահայտել իր հատուկ մտահոգությունը։ Հոգնում է, հավանաբար, չէ որ գլխացավանք է բոլորի համար մտահոգվել, անդադրում հայտնելով այդ մասին։ Ճիշտ ըստ Ժվանեցկիի. «Ամբողջ օրը չես քնում, ամբողջ գիշեր չես քնում՝ իհարկը կհոգնես»։

Պետք է ասել, որ Գուտերիշի հայտարարությունը զարմանալիորեն «ժամանակին» է հնչել՝ բառացիօրեն նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել է՝ «Ադրբեջանի Հանրապետության կառավարության և Միավորված ազգերի կազմակերպության միջև արդյունաբերական զարգացման 2022-2026 թվականների շրջանակային համաձայնագիրը հաստատելու մասին» կարգադրությունը: Կարծես թե կազմակերպության գլխավոր քարտուղարը հապճեպ հայտարարություններ անելուց առաջ, պետք է հաշվի առներ մեր երկրի հետ գործարար կապերը։ Բայց, ոչ՝ ձևականության և դատարկախոսության սովորությունները գերակայել են։

Այդ իմաստով նա հեռու չգնաց այն ցիցերոններից, ովքեր արդեն արտահայտվել են «կարիքավորներին մարդասիրական օգնություն հասցնելու» առնչությամբ։ Ընդ որում, հայտարարությունները պատճենաթղթով գրվածի պես են, կարծես դրանք շարադրել է մի հեղինակ մի գրասենյակում։ Ամենուր մեր երկրի նկատմամբ ոչ մի բանով չհիմնավորված, չապացուցված և նույնիսկ նույն սխալներով հավակնությունների ձևանմուշային հավաքածու։

Մի խոսքով, այս, կարծես թե ծանրակշիռ միջազգային կազմակերպության՝ ՄԱԿ-ի ինչ որ բոլորովին մակերեսային և կանխակալ մոտեցում։ Միթե այնտեղ տեղյակ չեն, որ բոլորին, ովքեր պատրաստվում են, կամ արդեն հրապարակել են մեր երկրի դեմ անհեթեթ հավակնություններ՝ Ադրբեջանի նախագահն արդեն պատասխանել է «Euronews»-ին տված վերջին հարցազրույցում։ «Ազատ տեղաշարժը չի արգելափակվում։ Ապրիլի 23-ին սահմանային կետ ստեղծելուց ի վեր, Ղարաբաղի ավելի քան 2000 բնակիչներ անարգել անցել են Հայաստան և վերադարձել։ Հունիսի 15-ին Հայաստանը կատարեց հերթական ռազմական սադրանք՝ վիրավորելով մեր սահմանապահներից մեկին, և հետաքննության անցկացման ժամանակ ճանապարհը փակ էր։ Բայց հետո այն նորից բացեցին»,- ընդգծել է մեր պետության ղեկավարը։

Իսկ տեսեք, այն, որ Ադրբեջանի անբաժանելի մասը հանդիսացող Ղարաբաղի տնտեսական շրջանում ապօրինի բնակվոմ են Հայաստանի մինչև 30.000 քաղաքացիներ և դրանով հանդերձ նրանց բնակավայրերում ոչ մի ադրբեջանցի չկա՝ դա Անտոնիո Գուտերիշի մոտ չգիտես ինչու, մտահոգություն չի առաջացնում։ Նրան չի անհանգստացնում նաև այն, որ Հայաստանը չի կատարում Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախչըվանի Ինքնավար Հանրապետության միջև՝ երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար իր ստանձած պարտավորությունները։

Եվս մի բան։ Հիշեցնեմ, որ Հայաստանի դեմ, որն ավելի քան քառորդ դար օկուպացիայի տակ էր պահում Ադրբեջանի տարածքների 20%-ը, չնայած ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի և Գլխավոր ասամբլեայի որոշումներին՝ ոչ մի պատժամիջոցներ չկիրառվեցին։ Բոլորովին բառից։ Այդ թվում նաև դա է պատճառը, որ Լաչինի ճանապարհին իրավիճակի հետ կապված ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայիս հայտարարությունները առավել քան անհեթեթ ու անտեղի են և ընդամենը վկայում են այն մասին, որ ՄԱԿ-ը՝ մի կառույց է, որը ձեռնտու է միայն այնտեղ առասպելական աշխատավարձներ ստացող պաշտոնյաներին։

Դրանում, ի դեպ, արդեն համոզվել են նաև Ուկրաինայում։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ ՄԱԿ-ը, մեղմ ասած, միանգամայն անսպասելիորեն արձագանքեց՝ օգոստոսի 1-ի գիշերը Մոսկվայի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակմանը, երբ անօդաչու սարքը կրկին հարվածեց «Մոսկվա Սիթի» բիզնես կենտրոնի աշտարակներից մեկին, որտեղ կան նաև ռուսական կառավարական կառույցներ։ .

«Մենք առաջին ձեռքից որևէ տեղեկություն չունենք այն մասին, թե ով է պատասխանատու այս հարձակման համար: Բայց, անշուշտ, մենք դեմ ենք քաղաքացիական օբյեկտների վրա ցանկացած հարձակումներին և ցանկանում ենք, որ դրանք դադարեցվեն», - հայտարարել է գլխավոր քարտուղարի այդ նույն մամուլի քարտուղար Ֆարհադ Հաքը:

Այսինքն՝ այն, որ Ռուսաստանը ծանր զինատեսակներով գնդակոծում է ուկրաինական քաղաքներն ու գյուղերը՝ ոչնչացնելով խաղաղ ուկրաինացիների կյանքը, ՄԱԿ-ի կողմից հատուկ դատապարտման ենթակա չէ։ Այն, որ Ռմբակոծելով Դանուբ գետի վրա գտնվող ուկրաինական Իզմայիլ նավահանգիստը, որտեղ ոչնչացվել են վերելակն ու հացահատիկի շտեմարանները, Ռուսաստանը գործնականում հրահրում է գլոբալ մասշտաբի սով, Գուտերիշը նույնպես հարկ չի համարել արձագանքել։ Փոխարենը աշխարհը լսեց նրա հայտարարությունը այն մասին, որ Մոսկվային հարվածները հանդիսանում են այն, ինչ արժանի է դատապարտման։

Այն մասին, որ այս ամենից ոչ մեկը չէր լինի, եթե Ռուսաստանը լայնամասշտաբ պատերազմ չսկսեր Ուկրաինայի դեմ, ՄԱԿ-ում գերադասել են չհիշել։ Դրանք են երկակի ստանդարտներ։ Որոնք ՄԱԿ-ում օգտագործում են և՛ Ադրբեջանի, և՛ Ուկրաինայի նկատմամբ մոտեցումներում։

Caliber.Az
Դիտումներ: 305

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
youtube
Follow us on Youtube
Follow us on Youtube
Ամենաընթերցված
1

Փաշինյանի խուսանավման հերթական սեանսը Կրկին նույն մաշված ձայնապնակը

175
20 Դեկտեմբերի 2024 20:09
2

Ադրբեջանի ՊՆ. Ադրբեջանական բանակի զինծառայողը պայմանական սահմանին պայթեել է ականի վրա

139
20 Դեկտեմբերի 2024 18:25
3

Համառությունը բնածին է ու պարտադրված Երեւանում ջղաձգորեն են արձագանքում Ալիեւի հարցազրույցին

115
20 Դեկտեմբերի 2024 14:17
4

Մեծ վերադարձ. Եվս 49 ընտանիք մեկնել է Շուշա

110
21 Դեկտեմբերի 2024 11:19
5

Հայաստան. Ֆրանսիայի գործիք Հարավային Կովկասում Կիրպիչենկիի ակնարկը

108
20 Դեկտեմբերի 2024 16:29
6

Սաֆիխանլը. Ականապատ դաշտերի քարտեզների տրամադրումը միջազգային մարդասիրական իրավունքի կարևորագույն տարր է

87
20 Դեկտեմբերի 2024 12:08
7

Վաճառվել է «Հին աշխարհի հիստերիկներ»

84
21 Դեկտեմբերի 2024 13:32
8

Ալիևը շնորհակալություն է հայտնել երկրներին D-8-ին միանալուն աջակցելու համար

84
20 Դեկտեմբերի 2024 10:09
9

«Ղարաբաղն» ընդդեմ ԲԿՍԱ-ի՝ տեսանյութ Խանքենդիում կայացած պատմական հանդիպման մասին

80
21 Դեկտեմբերի 2024 12:32
10

Ահա թե ինչպես է վերափոխվում Բաքվի բուլվարը Ամանորի համար ԼՈՒՍԱՆԿԱՐ

79
21 Դեկտեմբերի 2024 12:29
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading