Դժոխք կուղարկենք և՛ հայ զինվորականներին, և՛ նրանց պաշտպանող եվրոպացի դիտորդներին Բաքվի համբերությունը հասել է վտանգավոր կետի
Ինչպես գրում է Caliber.Az-ը՝ վկայակոչելով իր բացառիկ աղբյուրներին, ադրբեջանական կողմին հայտնի է դարձել, որ Հայաստանում Եվրամիության առաքելության խումբը (EUMA) ժամանել է հայ-ադրբեջանական պայմանական սահման՝ կազմակերպության դրոշով և զինանշանով հինգ մեքենաներով։
EUMA ավտոշարասյունը ժամանել է Արազդեյեն գյուղի մետալուրգիական գործարան, որի շինարարությունը դադարեցվել է պայմանական սահմանի այս հատվածում բարձր լարվածության պատճառով, ինչպես նաև Պարույր Սևակ գյուղից հարավ-արևմուտք ընկած հատված: Քաղաքացիական հագուստով մոտ 20 հոգի լուսանկարել և նկարահանումներ են արել, տարածքում դիտարկում են իրականացրել:
Նշենք, որ EUMA-ի թիմի այս այցը տարածաշրջան նախապես պլանավորված չէր՝ այն չի համապատասխանում ադրբեջանական կողմին ներկայացված մոնիտորինգի ժամանակացույցի օրվան, ժամին, երթուղուն և կոորդինատներին։ Դրանից հետո եվրոպացի հետախույզները ուղևորվել են Լաչինի շրջանի կողմը, որտեղ հայերի կողմից գերեվարվել է ադրբեջանցի մոլորված զինծառայողը։
Մեր տեղեկություններով, եվրոպացի հետախույզ-դիտորդները կփորձեն վերականգնել մետալուրգիական գործարանի շինարարությունը, որը, հիշեցնենք, հայկական կողմը փորձում է կառուցել ESPO-ի կոնվենցիայի խախտմամբ՝ դրանով իսկ վտանգելով Ադրբեջանի և ողջ տարածաշրջանի էկոլոգիան։ Այն կառուցվել է արևմտյան ներդրումներով, և այս ուղղությամբ իրավիճակի սրումը նույնպես տեղավորվում է Հարավային Կովկասում Արևմուտքի ապակառուցողական գործողությունների շրջանակում։
Ակնկալվում է, որ EUMA-ն իր դրոշը կբարձրացնի գործարանի վրա, որպեսզի ադրբեջանական կողմից կրակ չբացվի՝ Բաքվին կանգնեցնելով փաստի առաջ:
Ուզում ենք նախազգուշացնել՝ եթե այդ վնասակար օբյեկտը կառուցվի Ադրբեջանի սահմանին, այն կոչնչացվի։ Բոլոր նրանց հետ միասին, ովքեր կգտնվեն դրա շրջագծում` հայ զինվորականներ և մեր սահմանների մոտ խրամատավորված եվրոպացի նեոխաչակիրների ոհմակը:
Ինչպես ողջ պատմության ընթացքում, հայերը կրկին ստանձնել են խաչակիրների հնազանդ «սուկայի» դերը։ Բայց թող ոչ ոք չկասկածի. մենք նրանց դուրս ենք շպրտելու մեր սահմանների պարագծից, ինչպես ժամանակին Սալահադդին Այյուբին վռնդեց նրանց Գուդսից՝ ստիպելով այդ տականքներին իրենց արյան մեջ լվացվել։
Ադրբեջանական կողմի համբերությունը հասել է վտանգավոր կետի: