twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Թաքնված կրակոցներ Բաքուն ամեն ինչ տեսնում է

09 Ապրիլի 2024 16:50

Ուրեմն, հանդիպումը, որի մասին բոլորը այդքան երկար խոսում էին, կայացավ։ Խոսքը, իհարկե, Բրյուսելում Ուրսուլա ֆոն դեր Լեյենի, Նիկոլ Փաշինյանի և Էնթոնի Բլինքենի, ինչպես նաև նրանց անսպասելիորեն միացած Ժոսեպ Բորելի մասնակցությամբ (ըստ երևույթին, որպես ֆրանսիացի լրտես) ԵՄ-Հայաստան-ԱՄՆ ձևաչափով բանակցությունների մասին է։

Հանդիպման մասնակիցները, հավանաբար, տարածաշրջանային դերակատարների չափից դուրս գրգռվածություն չառաջացնելու համար, ամեն ինչ ձեւակերպեցին այնպես, որ ոչ մի կերպ չբացահայտեցին փոխադարձ համաձայնության ռազմական բաղադրիչը։ Բանակցությունների նիստերի միջև արված համեստ համատեղ հայտարարությունը արտացոլում էր ԵՄ-ի և ԱՄՆ-ի հիացմունքը՝ Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների նկատմամբ, ինչպես նաև հարավկովկասյան այդ երկրի տնտեսական զարգացմանը ամեն տեսակի օժանդակություն ցուցաբերելուն նրանց հավատարմությունը: Այդ նպատակների համար ԵՄ-ն խոստացել է Հայաստանին հատկացնել 270 մլն եվրո, իսկ ԱՄՆ-ը՝ 65 մլն դոլար։ Ինչպես տեսնում եք, շատ չէ: Սակայն, եկեք ավելորդ ինքնավստահության մեջ չընկնենք։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հեռախոսազրույցի ժամանակ դեռ Բրյուսելի հանդիպումից առաջ (խոսակցության նախաձեռնողը Բլինքեն էր), իր դիմացինին հայտարարել էր, որ առաջիկա հանդիպումը ուղղված է՝ Հարավային Կովկասում «բաժանարար գծեր ստեղծելուն» և « մեր երկրին մեկուսացնելուն»։

Իսկ քաղաքագետ Ֆարհադ Մամեդովը համարում է, որ Հայաստանին տրամադրվող ֆինանսական օգնության հայտարարված համեստ գումարները՝ սառցաբեկորի միայն տեսանելի մասն են, և որ այնուհետև կհատկացվեն նաև այլ գումարներ։ Առավել ևս, թեև առաջին հայացքից այս գումարների ֆորմալ նշանակությունը կապված չէ ռազմական օգնության հետ և կոչված է ժողովրդավարության և տնտեսական բարեփոխումների աջակցությանը, սակայն, Մամեդովի կարծիքով, այդ ներարկումները Երևանին թույլ կտան տնտեսել սեփական բյուջեից, որոնք արդեն կուղվեն սպառազինություն ձեռք բերելուն։ Ահա այսպիսի քողարկված ռազմական համագործակցություն։

Սակայն, չնայած ռազմական համագործակցության մասին գաղտնի պայմանավորվածություններին, որոնք, Caliber.Az-ի տվյալներով, տեղ են գտել Բրյուսելում, առանց որևէ կասկածի կարելի է արձանագրել ադրբեջանական քաղաքականության և դիվանագիտության մեկ խոշոր հաղթանակ։ Բրյուսելում կայացած հանդիպման ընթացքում կամ դրանից հետո արված հայտարարություններից ոչ մեկում չի նշվում՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ի հակաահաբեկչական միջոցառումներից հետո Ղարաբաղը ինքնակամ լքած հայերի անվերապահ վերադարձը։ Բնակչության այս խմբին առնչվում է միայն մեկ կետ, և այն վերաբերում է Հայաստանում նրանց բնակեցմանը և ինտեգրմանը։ Եթե հաշվի առնելով, որ Բրյուսելում ժամադրությունը հանդիսանում է անցյալ տարվա հոկտեմբերին Գրանադայի խայտարակ հանդիպման տրամաբանական շարունակություն, որի ժամանակ փորձ է արվել կոպտորեն միջամտել Ադրբեջանի ներքին գործերին և, մասնավորապես, «հայերի Ղարաբաղ անվերապահ վերադարձին», ապա կարելի է արձանագրել, որ Եվրոպան և Ամերիկան զիջել են Ադրբեջանի արդար և անզիջում քաղաքականությանը։

Վերադառնալով Արևմուտքի կողմից Հայաստանին զինելուն, կցանկանայի ևս մեկ անգամ նշել, որ ի պատասխան Երևանի կողմից ցանկացած զենքի ձեռք բերելուն՝ Բաքուն կգնի բազմապատիկ ավել ու լավագույն որակով զենք։ Նման դասավորությանը մենք պատրաստ էինք։ Իսկ Հայաստանն էլ արագորեն կորցնում է իր սուբյեկտիվության մնացորդները՝ լիովին կյանքի կոչելով իր կուրատորների հանձնարարականները, որոնց նպատակն է՝ թույլ չտալ կայունություն Հարավային Կովկասում։

Արեւմտամետ փորձագետներն ու լրատվամիջոցները շտապեցին բրյուսելյան հանդիպման արդյունքները ներկայացնել որպես Հայաստանի անվերապահ հաղթանակ։ «Հարկավոր է կարևորել և գնահատել բրյուսելյան ձևաչափը, որը հավաքական Արևմուտքի հետ համագործակցության տեսանկյունից աննախադեպ էր անկախ Հայաստանի ողջ պատմության ընթացքում, և որի իրականացումը հնարավոր դարձավ, առաջին հերթին, աշխարհաքաղաքական իրողությունների և ՀՀ կառավարության կողմից անցկացվող քաղաքականության արդյունքում»,- նման կարծիք է հայտնել քաղաքագետ Արմեն Պետրոսյանը։

Իսկ ահա ընդդիմադիր առաջնորդներն ու լրատվամիջոցները մատնանշում են պայմանավորվածությունների անօգտակարությունը: «Շատ ծիծաղելի է դիտել, թե ինչպես են կարկամում այսպես կոչված «արևմտամետները» (իսկ իրականում նրանք նույնիսկ «արևմտամետեր» չեն, այլ պարզունակ անհեթեթություն) փորձելով արդարացնել, բացատրել, կոծկել, չնկատել հայկական թավշյա իշխանության Բրյուսելում շլափայլ ձախողումը»,- գրում է «Армения Сенсации-Reconquista» տելեգրամ ալիքը։

Կամ տեսեք ինչ է ասում մեզ հայտնի հայ քաղաքագետ Արթուր Խաչիկյանը. «Նրանք պահանջում են, որպեսզի մենք կռվենք ռուսների դեմ, խզենք մեր քաղաքական և տնտեսական կապերը Ռուսաստանի հետ, որոնք չեն պարտադրում ո՛չ Ադրբեջանին, ո՛չ Վրաստանին, ո՛չ Թուրքիային։ Ինչ-ինչ պատճառներով մյուս երկրները կարող են պաշտպանել իրենց շահերը, իսկ մենք՝ ոչ։ Եվ սա ցույց է տալիս, թե ինչումն է կայանում Արևմուտքի շահը: Հիշեցնեմ, որ Արեւմուտքը արդեն հասցրել է ներողություն խնդրել Իլհամ Ալիեւից եւ հայտարարել է, որ Բրյուսելում հանդիպումը չի կարող վտանգ ներկայացնել Ադրբեջանի համար»,- հայտարարել է Խաչիկյանը։

Միևնույն ժամանակ Հայաստանի ԶՈւ-ն բրյուսելյան հանդիպումից առաջ, ընթացքում և հետո շարունակում է գնդակոծել պայմանական սահմանին ադրբեջանական բանակի դիրքերը։ Ակնհայտ է, որ Երևանի նպատակը՝ պատասխան կրակ հրահրելն է, որպեսզի այնուհետև Բաքվին մեղադրեն լարվածության էսկալացիայի մեջ, դե և արդարացնել Արևմուտքի բոլոր հնարավոր օգնությունը։ Առավել ևս, նրանք այդպիսով ցույց են տալիս, որ բարոյական ոգին չի ընկել, և որ Ադրբեջանի հետ պատերազմի գաղափարը չի հեռանում հայկական օրակարգից։

Հետաքրքիր է, դրա հետ ինչպես է համադրվում Փաշինյանի վերջերիս հայտարարությունը Ադրբեջանին չորս ոչ անկլավային գյուղերը վերադարձնելու անհրաժեշտության մասին։ Հետաքրքիր պատկեր է ստացվում։ Փաշինյանը փորձում էր, ինչպես իրեն է թվում, Ադրբեջանին ծիծաղելի տեսքով ներկայացնել և դրանով իսկ ոգևորել իր հասարակությանը։ Նա չէ որ ասաց, որ եթե չվերադարձնենք գյուղերը, ապա մինչև շաբաթվա վերջ պատերազմ կլինի, քանի որ Ադրբեջանը ինքը կվերադառնա գյուղերի ետևից։ Սակայն դա տեղի չունեցավ, և այժմ հայերը կարող են միմյանց շնորհավորել այն բանի համար, որ Բաքուն իբր փոքրոգություն է արել։

Պարադոքսը նրանում է, որ հենց այս հանգստությունը հերթական անգամ դաժան կատակ կխաղա Հայաստանի հետ: Ադրբեջանը սպասում է գյուղերի վերադարձին, և եթե դա տեղի չունենա, ապա իրոք իրեն կվերապահի նրանց ետևից վերադառնալու իրավունքը։ Սակայն օրը, երբ դա պետք է արվի, նշանակում են Բաքվում, այլ ոչ թե Երեւանում։

Ահա այսպես պետք է կարդալ Բաքվի քաղաքականությունը։

Caliber.Az
Դիտումներ: 236

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
Ամենաընթերցված
1

Փաշինյանի խուսանավման հերթական սեանսը Կրկին նույն մաշված ձայնապնակը

152
20 Դեկտեմբերի 2024 20:09
2

Ադրբեջանի ՊՆ. Ադրբեջանական բանակի զինծառայողը պայմանական սահմանին պայթեել է ականի վրա

127
20 Դեկտեմբերի 2024 18:25
3

Համառությունը բնածին է ու պարտադրված Երեւանում ջղաձգորեն են արձագանքում Ալիեւի հարցազրույցին

101
20 Դեկտեմբերի 2024 14:17
4

Հայաստան. Ֆրանսիայի գործիք Հարավային Կովկասում Կիրպիչենկիի ակնարկը

96
20 Դեկտեմբերի 2024 16:29
5

Մեծ վերադարձ. Եվս 49 ընտանիք մեկնել է Շուշա

96
21 Դեկտեմբերի 2024 11:19
6

Սաֆիխանլը. Ականապատ դաշտերի քարտեզների տրամադրումը միջազգային մարդասիրական իրավունքի կարևորագույն տարր է

79
20 Դեկտեմբերի 2024 12:08
7

Ալիևը շնորհակալություն է հայտնել երկրներին D-8-ին միանալուն աջակցելու համար

75
20 Դեկտեմբերի 2024 10:09
8

«Ղարաբաղն» ընդդեմ ԲԿՍԱ-ի՝ տեսանյութ Խանքենդիում կայացած պատմական հանդիպման մասին

71
21 Դեկտեմբերի 2024 12:32
9

Վաճառվել է «Հին աշխարհի հիստերիկներ»

70
21 Դեկտեմբերի 2024 13:32
10

Ահա թե ինչպես է վերափոխվում Բաքվի բուլվարը Ամանորի համար ԼՈՒՍԱՆԿԱՐ

68
21 Դեկտեմբերի 2024 12:29
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading