ԹՊԿ-ի անդամ երկրների մասնակցությամբ «Բաքու 2023» միջազգային զորավարժություններ են անցկացվել ԼՈՒՍԱՆԿԱՐ
Ադրբեջանի ԱԻՆ կազմակերպչական աջակցությամբ Բաքվի Գարադաղի շրջանի Ալյաթ ավանում գտնվող Բաքվի միջազգային ծովային առևտրային նավահանգստի տարածքում ՝ «Բաքու 2023» միջազգային զորավարժությունները են անցկացվել՝ փրկարարական ուժերի և միջոցների մասնակցությամբ, որոնք պատկանում են թուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) անդամ երկրների արտակարգ իրավիճակների կառավարման համար պատասխանատու կառույցներին։
Ինչպես հայտնում է Caliber.Az-ը, զորավարժություններին ընդհանուր առմամբ մասնակցել են՝ 8 ուղղաթիռ և 1 երկկենցաղ օդանավ, 245 միավոր հատուկ նշանակության տեխնիկա, 6 հատուկ վարժեցված շներ և 1180 կենդանի ուժ՝ ԹՊԿ երկրների համապատասխան կառույցներից։ Զորավարժոթյուններին Ադրբեջանի ԱԻՆ-ի հետ մեկտեղ մասնակցել են՝ Ադրբեջանի Ներքին գործերի նախարարության, Ադրբեջանի Ռազմավարական օբյեկտների պաշտպանության պետական գործակալության, Բժշկական տարածքային ստորաբաժանումների կառավարման միավորման, Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայության առափնյա պահպանության, Ադրբեջանական երկաթուղիների և Բաքվի միջազգային ծովային առևտրային նավահանգստի ուժերը։