twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Ինչո՞վ կավարտվի Երևանի հետ ԱՄՆ-ի սիրաշահումը Չափից դուրս խորամանկությունը լավ բանի չի հասցնում

26 Սեպտեմբերի 2022 16:03

Երևանը Վաշինգտոնի թակարդու՞մ է։ Օտարերկրյա շատ վերլուծաբաններ ԱՄՆ-ի և Հայաստանի միջև շփումների ակտիվացումը կապում են տարածաշրջանում աշխարհաքաղաքական ազդեցության վերաբաշխման, մասնավորապես՝ Ռուսաստանի թուլացման հետ։ Մեզ համար էլ կարևոր է հասկանալ՝ Հարավային Կովկասում ԱՄՆ-ի նոր խաղը որքանո՞վ կարող է շահավետ կամ վտանգավոր լինել Ադրբեջանի համար։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին շեղակիորեն մեղադրել է պասիվության մեջ՝ դրանով հիմք դնելով ծայրահեղ վտանգավոր գործընթացների։ Այդ մասին, ինչպես գրում են հայկական լրատվամիջոցները՝ մամուլի ասուլիսում հայտարարել է ռազմական փորձագետ, Հայաստանի զինված ուժերի պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը։ Նրա խոսքով, առանց անուններ տալու, բայց փաստացի քննադատելով Ռուսաստանին և ՀԱՊԿ-ին՝ Փաշինյանը հրավիրել է միջազգային դիտորդական առաքելություն՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանամերձ շրջանների մոնիտորինգ անցկացնելու՝ հայտարարելով, որ այն «կլինի տարածաշրջանային անվտանգության կարևոր գործոն»։ Ինչպես համարում է Նահապետյանը՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում Փաշինյանի այս հայտարարությունը նշանակում է ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի հրավեր։

Դրանով հանդերձ նա վստահ է, որ, եթե միջազգային խաղաղապահ ուժերի ներգրավումը դառնա իրականություն՝ հայկական կողմը ստիպված կլինի դրա համար մեծ գին վճարել։

«Այդ գինը կրառնա Ղարաբաղից հայ բնակչության արտահոսքը, որը կհանգեցնի ռուս խաղաղապահների դուրսբերմանը; Այնուհետև կհաջորդի Հայաստանից 102-րդ ռուսական բազայի դուրսբերումը և Ադրբեջանի համար այդչափ ցանկալի Զանգեզուրով անցնող միջանցքի տրամադրումը։ Փաշինյանը ՄԱԿ-ում իր ելույթով մեկնարկեց մի գործընթաց, որի արդյունքում վերջ կդրվի Ռուսաստանի Դաշնության ռազմական ներկայությանը»,- հայտարարել է նա։

Այդ գործընթացների ևս մեկ վկայությունը՝ նրա կարծիքով, դարձել է Փաշինյանի հանդիպումը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ։ Նահապետյանը չի բացառել, որ այդ հանդիպմանը Հայաստանի վարչապետը հնարավոր է ռուսական ռազմակայանի և ռուս խաղաղապահների դուրսբերման երաշխիքներ է տվել։

Այսպես թե այնպես, չի կարելի չկապել երկու կարևոր փաստ. ԱՄՆ-ի և Երևանի միջև հաճախացող շփումները համահունչ են Ադրբեջանի պայմանական սահմանին Հայաստանի սադրանքների սրմանը, ինչը նշանակում է, որ նրանց միջև երևի կա ինչ-որ ընդհանուր բան: Եվ սրա նախաբանը, ըստ ամենայնի, դարձել է ԿՀՎ ղեկավարի հուլիսյան այցը Հայաստան, որը շատ վերլուծաբաններ անվանեցին «վատ նախանշան» տարածաշրջանում տիրող իրավիճակի համար։

Այս իմաստով Բաքվի համար, անշուշ, կարևոր է հաշվարկել ԱՄՆ-ի հեռահար նպատակը. հայերի սադրանքների ակտիվացումը Վաշինգտոնին հարկավոր է նրա համար, որպեսզի դուրս վանելով Ռուսաստանին՝ ուժեղացնել Հարավային Կովկասում ԱՄՆ միջնորդական գործունեությունը և, համապատասխանաբար, ազդել Երեւանի և Բաքվի դիրքորոշումների վրա։ Չի բացառվում, սակայն, որ Վաշինգտոնը նպատակադրվել է ինչ որ մեծ բանի՝ Հայաստանը ամբողջությամբ դուրս հանել Ռուսաստանի թևի տակից, նրան ենթարկել իր ազդեցությանը, ընդհուպ մինչև ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից դուրս գալը։ Այս իմաստով հետաքրքիր է այն փաստը, որ Վաշինգտոնը կարող է Բաքվի համար լինել, ինչպես օգտակար, այնպես էլ չափազանց վտանգավոր։ Որովհետև, ինչպես երևում է ընթացիկ իրադարձություններից, ամերիկացիները սկզբունքորեն չեն խորշում ոչ մի գործիքից։ Եվ հասկանալով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբում խաղերը բացարձակապես լուրջ չեն, այլ ավելի շուտ ուժեղացնում են Բաքվի գրգռվածությունը, ինչը ցույց տվեց նաև Հարավային Կովկասում ԱՄՆ հատուկ ներկայացուցչի Ադրբեջան կատարած շատ դատարկ այցը՝ Վաշինգտոնն ակնհայտորեն փորձեց Բաքվի վրա այլ կերպ ազդել՝ կազմակերպելով Փելոսիի ժամանումը Երևան, որը կրել է բացահայտ հակաադրբեջանական բնույթ։

Այստեղ Փելոսիի այցը հանդիսանում է, որպես ԱՄՆ-ի «կեղտոտ պարերի» առանցքային տարր։ Ավաղ, բայց «կեղտոտ» սահմանումը ակնհայտ արտացոլում է գործի էությունը։ Իհարկե, հնարավոր չէ նրա հետ չկապել նաև Վաշինգտոնի հետագա շատ կասկածելի «խաղաղապահ» քայլը՝ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հանդիպման կազմակերպումը ԱՄՆ-ում։ Հաշվի առնելով, որ այն կայացավ Փելոսիի Հայաստան կատարած այցի ավարտից անմիջապես հետո՝ ԱՄՆ-ի այս քաղաքական նախաձեռնությունը, հավանաբար, եղել է «Փելոսիի այցի» տարրով Ադրբեջանի ինչ որ դիրքորոշումների վրա ազդելու փորձ, որը վերջին ժամանակներում դժկամությամբ է համաձայնվում ԱՄՆ-ի միջնորդային ջանքերին։ Այնուամենայնիվ, ամերիկացիների համար ամեն ինչ ակնհայտորեն սխալ է ընթանում, քանի որ Վաշինգտոնը հանդիպման մասին զեկուցել է չափազանց անորոշ ձևակերպումներով։

Հաշվի առնելով Քելբեջարի շրջանի սահմանին հայերի շարունակվող սադրանքները՝ կարելի է նաև ենթադրել, որ ԱՄՆ-ին չի հաջողվել որոշ հարցերում ընդհանուր լեզու գտնել նաև Բաքվի հետ։ Դրա համար էլ սադրանքները շարունակելու «համաձայնություն» տվեցին Հայաստանին:

Մինչդեռ Բաքուն պետք է ելնի դաժան իրողություններից, այսինքն. շատ արտաքին ուժերին այնքան էլ ձեռնատու չէ Բաքվի և Երևանի միջև լիակատար խաղաղությունը։

Ինչպես Ադրբեջանի նախկին արտգործնախարար, դիվանագետ Թոֆիգ Զուլֆուգարովը նշել է վերջերս Youtube-ալիքին տված «Ժամանակակից զրույց Ռասիմ Բաբաևի հետ» հարցազրույցում, Արևմուտքի, և արտաքին այլ ուժերի համար շատ ավելի կարևոր է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության թույլ վառվող վիճակը, որտեղ խաղալով կողմերի հակասությունների վրա՝ հնարավոր կլիներ ուժեղացնել իր ներկայությունը տարածաշրջանում։

Մինչդեռ բոլոր նշանները շատ հստակ ցույց են տալիս, որ Երևանը իսկապես նպատակադրվել է Մոսկվայի հետ կապերը լրջորեն խզելու վրա, և Փաշինյանի վերջին հայտարարությունը ՄԱԿ-ում իսկապես հնարավորություն է տալիս դատել արտաքին քաղաքական կուրսը փոխելու գործնականորեն հասունացած ցանկության մասին։ Հազիվ թե, իհարկե, Փաշինյանի հրավերն ավարտվի Ղարաբաղ որևէ կապույտ սաղավարտների մոտալուտ հրավիրմամբ և այն էլ առանց Ադրբեջանի համաձայնության, սակայն Փաշինյանի և Մոսկվայի շահերի հիմնովին տարաձայնության գործընթացը, անշուշտ, մեկնարկել է։

Եվ հիմա Երևանը կանգնած է իր ապագա պետականության համար լուրջ, կարելի է ասել, էկզիստենցիոնալ ընտրության առաջ, քանի որ դեպի Արևմուտք հնարավոր փախուստը հղի է Հայաստանի համար շատ բացասական հեռանկարներով, և Փաշինյանը, ծաղրածուի իր ողջ հակումով, դա, անշուշտ հասկանում է։

Եթե նույնիսկ ենթադրել, որ Վաշինգտոնը Մոսկվայի հետ գրեթե հարուրամյա սերտ կապերը խզելու համար Փաշինյանին խոստացել է այնպիսի հաղթաթուղթ, ինչպիսին է Բաքվի հետ երկխոսության մեջ իր քաղաքական մեծ աջակցությունը, ապա, ավաղ, այս ամենը շատ ակնհայտ բլեֆ է, որից օգտվելով ԱՄՆ-ը հաճախ է լուծում իր բազմաթիվ խնդիրները: Չէ որ, միանգամայն ակնհայտ է, որ Ադրբեջանը, Թուրքիայի և Իսրայելի հետ դաշինքով Հարավային Կովկասում գրավում է առավելագույն ուժեղ դիրք, որը ունակ է մրցակցել նույնիսկ Վաշինգտոնի ազդեցության հետ, անկախ նրանից, թե ինչ ծրագրեր ունի։ Այստեղ կարելի է վերաբերել նաև Բաքվի և Լոնդոնի շատ լուրջ, ռազմավարական կապերը, որոնցից Ադրբեջանը գրեթե երբեք չի փորձել ցայտուն դարձնել:

Հարավային Կովկասը չափազանց հեռու է ԱՄՆ-ից, և տարածաշրջանում Վաշինգտոնի բոլոր պրոքսի խաղերը ակնհայտ սնուցումներ չունեն։ Պարզ ասած, խաղը իր գնին արժանի չէ: Ի դեպ, Վաշինգտոնը բազմիցս նման պահվածք է դրսևորել՝ աշխարհի տարբեր ծայրերում հանդես գալով հակամարտող կողմերից մեկի անունից։ Իսկ Ադրբեջանը սոցիալապես սնանկ, ներսից բռնկվելուն ունակ Աֆղանստանն ու Իրաքը չէ, որպեսզի Վաշինգտոնն իրեն «ինչ որ ավել բան» թույլ տա, քան Բաքվի թիքունկում Երևանի հետ ճնշումն ու պրոքսի խաղերը։

Հետևաբար, այժմ Հայաստանը՝ դեպի Արևմուտք արշավի և Մոսկվայի հետ շատ պայմանավորվածությունները խզելու մասին «պատմական» որոշում կայացնելով, կարող է մի պահ հայտնվել էկզիստենցիալ հատակում՝ մի կողմից առանց Վաշինգտոնի օգնության, մյուս կողմից դեպի Մոսկվա մեկնած ձեռքով։ Ահա թե ինչու է Հայաստանի ԶՈՒ պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը այդպես վախենում Փաշինյանի հայտարարությունների հետևանքներից։ Եվ այս ամենը այն պատճառով, որ չափից դուրս խորամանկությունը, ինչպես հայտնի է, երբեք լավ բանի չի հասցնում։

Caliber.Az
Դիտումներ: 560

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
Ամենաընթերցված
1

Ֆրանսիա. հայկական ահաբեկչության պաշտպանության ավանդույթ Երևանի ու Փարիզի հերթական սադրանքը

145
11 0Հոկտեմբերի 2024 12:56
2

COP29-ի ժամանակ հրադադարի մասին Ադրբեջանի նախաձեռնությունը պաշտպանվել է 127 երկրների կողմից

100
11 0Հոկտեմբերի 2024 09:17
3

Ջոն Պոդեստա. Միացյալ Նահանգները գնահատում է Ադրբեջանի նախագահությունը COP29-ում

96
12 0Հոկտեմբերի 2024 08:38
4

Հայկական խաղեր. և՛ մերոնց, և՛ ձերոնց Դեպի Մոսկվա՝ Արևմուտքի մասին երազանքով

92
12 0Հոկտեմբերի 2024 18:37
5

Սամեդ Սեյիդով. ԵԽԽՎ շատ պատգամավորներ սկսել են խոսել Ադրբեջանի օգտին

75
11 0Հոկտեմբերի 2024 10:58
6

Ծանր ես, Մոնոմախի գլխարկ «Հին աշխարհի հիստերիկները»

64
12 0Հոկտեմբերի 2024 18:41
7

Տաջիկստանի նախագահն ընդունել է Սահիբա Գաֆարովային

53
11 0Հոկտեմբերի 2024 11:16
8

Չորս տարի է անցել Գյանջայի վրա հայերի կողմից հերթական հրթիռակոծությունից

46
11 0Հոկտեմբերի 2024 10:08
9

Կենտրոնական Ասիայի երկրներից Ադրբեջան զբոսաշրջիկների հոսքն աճել է

44
11 0Հոկտեմբերի 2024 12:37
10

Եվրահանձնակատար. Ադրբեջանը առանցքային դեր է խաղալու COP29-ում

41
12 0Հոկտեմբերի 2024 09:30
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading