Խոսում է Շուշան Իլհամ Ալիևի ելույթի հետքերով
Փառապանծ ազատ Շուշան, ըստ ամենայնի, ոչ միայն հանդիսանում է Ադրբեջանի մշակութային մայրաքաղաքը, այլ նաև համապատասխանում է անհրաժեշտ պայմաններին, որպեսզի դառնալ ողջ Հարավային Կովկասի մտավորական կենտրոն։ Նման եզրակացության ես գալիս՝ այս հնագույն քաղաքում կայացած,համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի 100-ամյա հոբելյանին նվիրված՝ «Մեծ Եվրասիայի աշխարհաքաղաքականության ձևավորումը. անցյալից ներկա և ապագա» չորրորդ միջազգային համաժողովի մասնակիցների հետ Իլհամ Ալիևի բանավեճի հետ ծանոթանալուց հետո։
Կոնֆերանսում իրեն տրված հարցերին պետության ղեկավարի մանրամասն պատասխանները իրենից ներկայացնում են գործնականում և՛ Հարավային Կովկասի, և՛ Կենտրոնական Ասիայի զարգացման ծրագրային տեսլականը, լույս սփռելով դրանում Ադրբեջանի դերի և ռազմավարության վրա։ Իլհամ Ալիևը որպես իր ելույթի նախաբան՝ ասել է. «Մենք ցանկանում էինք այս տարածքը լրացնել գործնական քայլերով, ներառյալ մտքերի փոխանակումը, առաջին հերթին Ադրբեջանի ապագա զարգացման, ինչպես նաև տարածաշրջանի զարգացման կապակցությամբ, քանի որ չենք կարող անտեսել մեր տարածաշրջանում տիրող իրավիճակը։ Իսկ առհասարակ՝ Ղարաբաղի ազատագրումից հետո, մենք երկրի ներսում այլեւս ռիսկեր չունենք, բայց մենք կղզու վրա չենք ապրում»։
Եվ իրոք, խաղաղ գործընթացի ձգձգումն այս կամ այն կերպ անբարենպաստ է անդրադառնում տարածաշրջանի ընդհանուր ֆոնի վրա։ Պատահական չէ, որ հանդիպման ընթացքում հարցերի մի ամբողջ բլոկը վերաբերվել է հայ-ադրբեջանական կարգավորման թեմային։ Այդ իսկ պատճառով Ղարաբաղի տնտեսական տարածաշրջան կատարած նախագահի այցի արդյունքների մասին Caliber.Az-ի առաջին նյութը նվիրված է այս թեմայով նրա պատասխանների էությանը։
Նախ և առաջ, Իլհամ Ալիևը զուգահեռ է անցկացրել Հայաստանի ներկայիս բանակցային քաղաքականության և օկուպացիայի ժամանակ նրա գործողությունների միջև՝ ներկա ժամանակ տեղի ունեցողը անվանելով «մի քայլ առաջ, և երկու, երեք, գուցե նաև հինգ քայլ՝ ետ»։ Այսինքն՝ Իլհամ Ալիևը ընդգծել է հայկական կողմից գործընթացի անվերջ ձգձգումը այն ակնկալիքով, որ «միջազգային հովանավորները միշտ կաջակցեն նրանց և կպայքարեն նրանց համար», և իրավիճակի հանկարծակի կերպարանափոխման ինչ-որ հրաշքի ակնկալիքով։
Նախագահը միանշանակ պարզություն է մտցրել Հայաստանի դիրքորոշման մեջ, որն իր ղեկավարությունը արտահայտել է՝ Վաշինգտոնում այս օրերին երկու երկրների արտաքին գործերի նախարարների միջև ընթացող բանակցությունների նախօրեին. «Մենք նրանց ուղարկել ենք խաղաղության պայմանագրի նախագծի չորս պատճե, չորս նոր տարբերակ։ Նրանք վերադարձնում են իրենց նշումներով։ Մենք ավելի քան 40 օր սպասում էինք վերջնական մեկնաբանություններին, որոնք ստացել ենք ընդամենը մեկ շաբաթ առաջ՝ Վաշինգտոնի հանդիպումից անմիջապես առաջ, քանի որ նրանք հասկանում են, որ առանց դրա Վաշինգտոնի հանդիպումը կլինի բացարձակապես անօգուտ։ Բայց այդ մեկնաբանություններում մենք կրկին տեսանք տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ»։
Ափսոսանք հայտնելով հայկական կողմի նման անխոհեմ համառության առնչությամբ՝ Իլհամ Ալիևը միևնույն ժամանակ հասկացրեց, որ ամերիկացի և եվրոպացի միջնորդները, համենայնդեպս խոսքով, կիսում են Ադրբեջանի դիրքորոշումը։ «ԱՄՆ-ի և ԵՄ-ի պաշտոնյաների հետ իմ բազմաթիվ զրույցների ընթացքում միջազգային դերակատարների համար բացարձակապես պարզ է, որ երկվեկտորային մոտեցում չպետք է լինի։ Առաջինը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումն է, և երկրորդը՝ Ադրբեջանի կառավարության և Ղարաբաղի հայ համայնքի միջև կապերն են։ Հետևաբար խաղաղության համաձայնագրի տեքստում գոյություն չունեցող այսպես կոչված «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը» ներառելու ցանկացած փորձ՝ անարդյունավետ է»,- նշել է Ադրբեջանի ղեկավարը։
Իսկ այնուհետև Երևանի և նրա հովանավորների համար հնչել է ավելի քան նշանակալից ազդանշան. «Ուստի մենք հույս ունենք, որ նրանք կառուցողականություն կդրսևորեն։ Եթե ոչ, ինչ արած, մենք դիվանագիտական միջոցներից բացի այլ միջոցներ չենք պլանավորում ձեռնարկել։ Մեզ համար դա բավական է։ Հետեւաբար չի լինի ոչ մի խաղաղություն, ոչ մի հաղորդակցություններ, եւ նրանք նորից կլինեն մեկուսացված»։ Նման հայտարարությունը, ակնհայտ է, ուղղված է առաջին հերթին այն ուժերին, որոնք հույս ունեն Ադրբեջանը ներքաշել լայնածավալ ռազմական էսկալացիայի մեջ, որպեսզի հետո նրան մեղադրեն «էթնիկ զտումների» մեջ և սառեցնել Ղարաբաղի տարածաշրջանի վերաինտեգրման գործընթացը։
Նախագահը ևս մեկ անգամ կրկնել է, որ խաղաղությունն առաջին հերթին անհրաժեշտ է հենց Հայաստանին, որը հակառակ դեպքում կմնա մեկուսացման մեջ։ Ալիևը, մասնավորապես, ընդգծել է, որ «նրանք (հայերը - խմբ.) ստիպված կլինեն իրենց համար տեղ փնտրել աշխարհաքաղաքական այս նոր կոնֆիգուրացիայի մեջ, քանի որ ողջ աշխարհաքաղաքական իրավիճակը փոխվել է ոչ միայն տարածաշրջանում, այլև ամբողջ աշխարհում»։ Եվ հետո հաջորդում է ոչ պակաս կարևոր դիտողություն. «Մենք արդեն ունենք մեր տեղը, որը շատ կայուն է և որը գնալով ավելի ու ավելի ամուր է դառնում։ Բայց նրանց համար դա կլինի մեծ մարտահրավեր»:
Անկեղծորեն հաշվարկելով հայկական կողմի խոհեմության, իր կողմից բերված փաստի գիտակցման վրա («մենք արդեն ունենք մեր տեղը»), նախագահը զգուշավոր լավատեսությամբ ամփոփել է ընթացիկ բանակցային գործընթացի վերաբերյալ իր կշռադատությունները. «Հուսով եմ, որ Վաշինգտոնում բանակցությունները կնշանավորվեն, եթե ոչ կոնկրետ արդյունքներով, ապա գոնե առաջընթացի նշաններով»։
Իլհամ Ալիևի պատասխաններում առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում նաև այն փաստը, որ նա հանդես է եկել երկրների միջև ուղիղ շփումների օգտին։ «Միևնույն ժամանակ ես կարծում եմ, որ համաձայնության հասնելու լավագույն միջոցը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև ուղիղ բանակցություններն են, առանց որևէ միջնորդների, կազմակերպիչների և արգելքների», - հայտարարել է նախագահը։ Այս առաջարկը ամփոփելով 30-ամյա հայկական օկուպացման մեջ Մինսկի խմբի ապակառուցողական դերի մասին պատմվածքով, Իլհամ Ալիևը այդպիսով մատնանշում է արևմտյան իսթեբլիշմենտի որոշակի հատվածի խոչընդոտումը բանակցությունների առաջընթացին։ Սա նաև խոսում է այն մասին, որ Հայաստանը ինքը հաճախ ազատ չէ իր ընտրության մեջ և գործում է այդ ուժերի ֆարվատերով։ Ուղիղ բանակցությունները, ադպիսով, Հայաստանին միայնակ կթողնեն իրականության հետ և կստիպեն ավելի արագ այն ընդունել՝ չխաբվելով տարբեր տեսակի հովանավորների կեղծ խոստումներով։
Վերլուծելով Ադրբեջանի և նրա տարածքային ամբողջականության նկատմամբ համաշխարհային հանրության կողմնակալ վերաբերմունքի, մասնավորապես ԱՄՆ-ի դիրքորոշման փաստը՝ նախագահը նշել է. «Մենք շատ ավելի զգայուն էինք այս հարցի նկատմամբ։ Հիմա մենք ավելի քիչ զգայուն ենք, քանի որ արել ենք այն, ինչ պետք է անեին միջազգային հանրությունը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, իսկ նրա մշտական անդամները՝ ապահովեին Անվտանգության խորհրդի բանաձեւերի կատարումը»։ Իսկ հետո Իլհամ Ալիևը կիսվել է՝ խտրական 907-րդ ուղղումը չեղարկելու մեջ ԱՄՆ-ին համոզելու Ադրբեջանի փորձերի , և նրան միացած ԱԴԱ-ի ռեկտորի և այն ժամանակ (1993-2006թթ.) ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Հաֆիզ Փաշաևի մասին հիշողություններով։ Ամփոփելով նաև իր նախկին միտքը՝ նախագահն ասել է. «Հիմա ամենակարևորը՝ տեղում իրականությունը փոխելն է և առաջ շարժվելը»։
Այս դիտողությունն, ըստ էության, արտացոլում է ադրբեջանական քաղաքականության հավատը ներկա փուլում. օգտագործելով ռեսուրսների ողջ զինանոցը, ոչ միայն սպասել և խնդրել խաղի կանոնների փոփոխություն, այլ աստիճանաբար փոխել շրջապատում տիրող իրականությունը և նմ այդպիսով ստեղծել նոր կանոններ։ Ալիեւը քիչ առաջ նույն միտքը ավելի ամուր է արտահայտել՝ խոսելով ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի հետ ինտեգրման մասին։ «Ի տարբերություն «Արևելյան գործընկերության» ծրագրի որոշ անդամների, մենք նույնիսկ ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիր չենք ստորագրել։ Բայց ոչ թե այն պատճառով, որ մենք չենք ուզում ավելի մոտ լինել Եվրոպային՝ մենք չենք ուզում ունենալ միակողմանի համագործակցության ձևաչափի նման մի բան: Իմ կարծիքով, և ես բացարձակապես անկեղծ եմ ձեզ հետ, ասոցացման մասին համաձայնագիրը չի հանդիսանում համաձայնագիր այս բառի սովորական իմաստով։ Սա ուղղակի հրահանգների ցանկ է, որոնք ներկայացված են այս ձևաչափին միացած երկրներին: Դա իրենց ընտրությունն է, մենք դա հարգում ենք, բայց դա մեր ընտրությունը չէ: Մենք այլ ճանապարհ ենք ընտրել։ Մենք ռազմավարական գործընկերության համաձայնագրեր և հռչակագրեր ենք ստորագրել ԵՄ-ի ինը անդամների հետ։ Այսինքն՝ կազմակերպության անդամ երկրների գրեթե մեկ երրորդի հետ։ Եվ ռազմավարական գործընկերության մասին հռչակագրերը, որոնք ստորագրված կամ ընդունված են՝ ավելի մեծ արժեք ունեն, քան ասոցացման համաձայնագիրը»,- վստահ է նախագահը։
Եվ սա նույնպես իրականության փոփոխման մասին է: Եվ այն հմտության մասին, որը մինչև հիմա մեր հարևանները չեն կարողանում գիտակցել՝ շարունակելով մնալ քիմերների, տառապանքների, մշակութային գերազանցության, ազգային բացառիկության և այլ առասպելների տեսլականներով գիշերաշրջիկ վիճակում։ Նոր իրականության մեջ Հայաստանը ստիպված է լինելու ընտրություն կատարել՝ այս պատրանքներից հրաժարվելու և պետականության վերջնական կորստի միջև։