twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

«Կանաչի» ռևանշի համար ԱՄՆ-ը նկրկին գոհացրել են Հայաստանին

30 Հունիսի 2024 15:14

«Այս շաբաթ ԱՄՆ-ի Սենատի հատկացումների հարցերով հանձնաժողովը հավանություն է տվել մի շարք միջոցառումներին, այդ թվում նաև Հայաստանին 65 միլիոն դոլարի օգնություն նախատեսող՝ 2025 թվականի ֆինանսական տարվա արտաքին գործողությունների մասին օրինագիծը»,- հայտնում է Ամերիկայի հայկական համագումարը։ Նշվում է, որ այդ գումարն իբր կօգտագործվի բարեփոխումների և եվրաատլանտյան ինտեգրման ուղղությամբ։

Օրինագծում ասվում է, որ Կոմիտեն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության պայմանաայնագրին հասնելու ջանքերին ու Պետքարտուղարին և USAID-ի ադմինիստրատորին հանձնարարում է՝ այդ ակտին համապատասխան հատկացված միջոցների բաշխման ժամանակ հաշվի առնել նման բանակցությունների կարգավիճակը:

«Հայաստանին հատկացվող առնվազն 65 միլիոն դոլարի օգնությունը շատ է անհրաժեշտ, քանի որ Հայաստանը շարունակում է լուծել 2020 թվականի պատերազմից և Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության հետևանքով Արցախից իրենց հայրենիք վտարված ավելի քան 100 000 հայերի ներհոսքից հետո հիմնական խնդիրները»,- շտապել էամերիկյան օգնությունը բացահայտ հակաադրբեջանական երանգ տալ Ասամբլեայի Կոնգրեսի հետ կապերի տնօրեն Մարիամ Խալոյանը։

Այնուամենայնիվ, արդյո՞ք այդպես հեռու են նաև ինքնին ամերիկացիները նման մեկնաբանությունից, եթե անգամ այն բաց տեքստով չեն բարձրաձայնում։ Հիշենք, որ դեռ այս տարվա ապրիլին պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Բրյուսելում մասնակցել է հանդիպմանը, որտեղ ԱՄՆ-ը և ԵՄ-ն պարտավորվել են համակողմանի օգնություն ցուցաբերել Հայաստանին։ Համատեղ հայտարարության տեքստում քողարկված կերպով նշվում էր այս ծրագրում ռազմական բաղադրիչի առկայությունը։ Այդ նույն հայտարարությունը պարունակում էր կոպիտ մանիպուլյացիա՝ 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանից Հայաստան ինքնակամ տեղափոխված հայերին անվանել են «հարկադիր վերաբնակներ»։ Այդ ժամանակ Բլինքենը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները նախատեսում են ավելի քան 65 միլիոն դոլարի օգնություն տրամադրել՝ հավելելով, որ «դա ավելի քան 50%-ով ավելի է, քան երկու տարի առաջ»։

Հատկապես սեպտեմբերի 19-20-ի հակաահաբեկչական հաջող միջոցառումներից հետո է նկատվում Արևմուտքի և, մասնավորապես ԱՄՆ-ի կողմից Հայաստանին միակողմանի աջակցության ակտիվացում։ Ի թիվս այլ բաների, դրան կարելի է վերաբերել նաև ամերիկացի դիվանագետների, օրինակ՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ՛Բրայենի և ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուի Բոնոյի ավելի հաճախականացած այցերը Երևան: Ամերիկացիների վերջին ամիսների ակտիվությունը կապված է՝ Հայաստանի օրենսդրությունից Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ պարունակող դրույթները հանելու պայմանը հեռացնելու նպատակով Բաքվի վրա ճնշում գործադրելու ձգտումների հետ։ Վաշինգտոնի նպատակն է՝ հասնել տարածաշրջանային նախագծերում Հայաստանի ներգրավվածությանը՝ առանց հարեւանների տարածքային ամբողջականությանը չսպառնալու պարտավորություններ ստանձնելուն։

Ադրբեջանը, բնականաբար, չի կարող համաձայնվել դրա հետ։ Այստեղից էլ վերջնագրային տոն, որն ավելի ու ավելի է լսվում ամերիկացի պաշտոնյաների հայտարարություններում:

Այսպես, արդեն վերոնշյալ Ջեյմս Օ’Բրայենը հայկական «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է՝ Ադրբեջանից Հայաստան հայերի վերաբնակեցման հանգամանքների ինչ-որ անկախ հետաքննության մասին։ Այս հայտարարության հետ գրեթե միաժամանակ հրապարակվել է ամերիկյան «Freedom House «իրավապաշտպան» կազմակերպության զեկույցը, որում մեր երկիրը մեղադրվում է հայ բնակչության «էթնիկ զտումների» մեջ։ Էլ ավելի վաղ ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը աշխարհում կրոնական ազատությունների մասին հատուկ զեկույցում Ադրբեջանը ներառել էր «հսկողության տակ գտնվող երկրների» ցուցակում, իսկ վերջերս աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյային հայկական լրատվամիջոցներին տված հարցազրույցում իրեն թույլ է տվել ոչ միանշանակ գնահատականնե՝ր 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանից Հայաստան հայերի կամավոր վերաբնակեցման վերաբերյալ։ Ի դեպ, այդ նա է հայտնել, որ Հայաստանի պաշտպանության նախարարությունում աշխատելու է ամերիկյան բանակի ներկայացուցիչը։

Այս ամենին ավելացնենք վերջերս ավարտված հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունները, և կստանանք ամերիկյան նավի իր մասշտաբներով պարզապես չտեսնված թեքում դեպի հայկական ափերը։

Երկու երկրների նկատմամբ այս անհամաչափությունը ԱՄՆ-ին ցուցադրում է, որպես Հարավային Կովկասում արդար խաղաղություն և կայունություն հաստատելու մեջ չշահագռգռված կողմ։ Ընդհակառակը, իրականում ստացվում է, որ Միացիալ Նահանգները նպաստում են հայ հասարակության մեջ ռեւանշիստական տրամադրությունների պահպանմանն ու զարգացմանը։ Հայ ժողովուրդն իր պատմության մեջ արդեն որերորդ անգամ, նորից դառնում է՝ բոլորին խանգարող և ի վերջո բոլորից շատ պատիժ ստացող անտանելի փոքրիկ հրեշին սնուցելու համար արտաքին խաղերի օբյեկտ։

Այնուամենայնիվ, այս ամբողջ իրավիճակը ունի ևս մեկ, ավելի պրագմատիկ բացատրություն։ ԱՄՆ-ի դեմոկրատական վարչակազմը ամբողջ ուժով պայքարում է Ամերիկայի հայկական սփյուռքի ձայները շահելու համար։ Պրակտիկան ցույց է տալիս, որ, ստանալով հայերի ձայները և հաղթելով ընտրություններում, դեմոկրատներն իրենց կառավարման առաջին կեսին այնքան էլ ջանասեր չեն լինում հայկական շահերը հոգալու հարցում, փորձելով գործել հարաբերականորեն պրագմատիկ և հայերի մասին նորից հիշել միայն ընտրություններից մի քիչ առաջ։ Սակայն, ինչպես մյուս բոլոր դեպքերում, այս իրավիճակը ոչինչ չի սովորեցնում հայերին։

Caliber.Az
Դիտումներ: 172

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
instagram
Follow us on Instagram
Follow us on Instagram
Ամենաընթերցված
1

Փաշինյանի խուսանավման հերթական սեանսը Կրկին նույն մաշված ձայնապնակը

137
20 Դեկտեմբերի 2024 20:09
2

Ադրբեջանի ՊՆ. Ադրբեջանական բանակի զինծառայողը պայմանական սահմանին պայթեել է ականի վրա

114
20 Դեկտեմբերի 2024 18:25
3

Հայաստան. Ֆրանսիայի գործիք Հարավային Կովկասում Կիրպիչենկիի ակնարկը

87
20 Դեկտեմբերի 2024 16:29
4

Համառությունը բնածին է ու պարտադրված Երեւանում ջղաձգորեն են արձագանքում Ալիեւի հարցազրույցին

86
20 Դեկտեմբերի 2024 14:17
5

Մեծ վերադարձ. Եվս 49 ընտանիք մեկնել է Շուշա

81
21 Դեկտեմբերի 2024 11:19
6

Սաֆիխանլը. Ականապատ դաշտերի քարտեզների տրամադրումը միջազգային մարդասիրական իրավունքի կարևորագույն տարր է

71
20 Դեկտեմբերի 2024 12:08
7

«Ղարաբաղն» ընդդեմ ԲԿՍԱ-ի՝ տեսանյութ Խանքենդիում կայացած պատմական հանդիպման մասին

62
21 Դեկտեմբերի 2024 12:32
8

Ալիևը շնորհակալություն է հայտնել երկրներին D-8-ին միանալուն աջակցելու համար

61
20 Դեկտեմբերի 2024 10:09
9

Ահա թե ինչպես է վերափոխվում Բաքվի բուլվարը Ամանորի համար ԼՈՒՍԱՆԿԱՐ

59
21 Դեկտեմբերի 2024 12:29
10

Վաճառվել է «Հին աշխարհի հիստերիկներ»

59
21 Դեկտեմբերի 2024 13:32
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading