Կրեմլին երաշխիքներ են պետք Կրեմլը՝ Պուտինի Հայաստան այցի մասին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան հնարավոր այցից առաջ հավաստիացումներ են պետք հայ գործընկերներից։
Ինչպես տեղեկացնում է Caliber.Az-ը՝ վկայակոչելով ռուսական լրատվամիջոցներին, այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ անդրադառնալով Հայաստանի անդամակցությանը Միջազգային քրեական դատարանին, որը Պուտինին ձերբակալելու օրդեր է տվել։
«Մենք արդեն ասել ենք, որ, անշուշտ, այս միջազգային կանոնադրությանը Հայաստանի միանալու հետ կապված նոր իրողությունը, իհարկե, չի կարող բացասական ազդեցություն չունենալ մեր երկկողմ հարաբերությունների վրա։ Իհարկե, այստեղ շատ կարևոր է որոշակի հավաստիացումներ ստանալ մեր հայաստանյան գործընկերներից։ Այդ հարցը դեռ պետք է լուծվի երկկողմ երկխոսության շրջանակներում, ինչին մենք տրամադրված ենք»,- ասել է Պեսկովը: