Տարածաշրջան
A+
A-
Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է ՌԴ ԱԳՆ
27 0Հոկտեմբերի 2023 09:11
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ հոկտեմբերի 25-ին Մոսկվայում Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է ՌԴ ԱԳՆ։
Ինչպես հաղորդում է Gazeta.ru-ն, նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։
«Հոկտեմբերի 25-ին Մոսկվայում Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է ՌԴ ԱԳՆ»,- հայտարարել է նա:
Նրա խոսքով՝ նրա ուշադրությունն են հրավիրել «օդիոզ հրապարակումների» վրա՝ ուղղված Ռուսաստանի ղեկավարությանը, ռուս դիվանագետներին և խաղաղապահներին։
«Ընդգծվել է հանրապետության տեղեկատվական տարածքում, հակառուսական անսանձ արշավի անընդունելիությունը»,- ընդգծել է Զախարովան։
Caliber.Az
Դիտումներ: 114