twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Հարցազրույց
A+
A-

«Հայաստանում ԵՄ-ի առաքելությունը՝ Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու փորձ է» Caliber.Az-ը Թբիլիսիից

26 Հունվարի 2023 18:29

Caliber.Az-ի հարցազրույցը՝ վրաստանցի քաղաքագետ, «SIKHA Foundation» հետազոտական կենտրոնի հիմնադիր Արչիլ Սիխարուլիձեի հետ։

- Ի՞նչ եք կարծում, որքանո՞վ են Երեւանն ու Բաքուն ներկայումս հեռու հարաբերությունների կարգավորումից։

- Կարծում եմ, որ իրավիճակը բավականին բարդ է, հատկապես հայկական կողմի համար, քանի որ հայ-ադրբեջանական առճակատման մեջ հենց նա է ստիպված եղել զիջել դիրքերը։ Անշուշտ, Հայաստանը չի ցանկանում հետ տալ այն, ինչ պահանջում է Ադրբեջանը, ինչի պատճառով էլ իրավիճակը հայտնվել է փակուղու մեջ։ Կասկածում եմ, որ առանց արտաքին դրակատարներ՝ Թուրքիայի կամ Ռուսաստանի ներգրավման, ինչ-որ բան կփոխվի։ Բայց քանի դեռ Ռուսաստանը զբաղված է Ուկրաինայի խնդիրներով, դժվար է ասել, թե 2023 թվականին ինչ կփոխվի հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում։ Այնպես որ, դժվար թե կարելի է ինչ-որ բեկումներ սպասել, ավելի շուտ կշարունակվեն բանակցությունները, որոնք ոչ մի բանի չեն հանգի։

- Կարելի է արդյո՞ք ասել, որ Մոսկվան որոշակի չափով կորցնում է իր ազդեցությունը Հայաստանում։

- Եթե հաշվի առնել այն փաստը, որ Հայաստանի շահերը պաշտպանող միակ երկիրը Ռուսաստանն է, ապա հազիվ թե։ Ամերիկան և ԵՄ-ն կարողանան պաշտպանել հայկական շահերը, հատկապես, երբ մենք խոսում ենք ոչ միայն ինչ-որ խոսակցությունների, այլ իրական գործողությունների մասին։ Հայաստանը պարզապես ոչ մի տեղ չի կարող գնալ։ Սա, կարելի է ասել, նրա ճակատագիրն է։ Նա ստիպված է Ռուսաստանի Դաշնությունը ընդունել որպես ռազմավարական գործընկեր, և Ռուսաստանը կմնա, որպես ուժեղագույն դերակատար Հայաստանում։

Երեւանի ռազմավարական սխալը նրանում է, որ նա թույլ տվեց ռուսական զորքերին մտնել իր տարածք։ Դա սխալ հաշվարկ էր, որն, ըստ էության, բերեց նրան, որ Հայաստանը պատրաստ չէր ընդունել Ադրբեջանի հարվածը։ Իսկ երբ չարդարացված սպասումները չիրականացվեցին՝ Հայաստանը որոշեց, որ Ռուսաստանը դավաճանել է իրեն։ Թեեւ Մոսկվան չէր հայտարարել, որ ինչ-որ կերպ կմիջամտի Ադրբեջանի եւ Հայաստանի միջև դիմակայությանը։ Համենայնդեպս ես նման բան չեմ լսել։

- Իրանը ներկայիս տարածաշրջանային գործընթացներում չափազանց ակտիվացել է։ Արդյո՞ք դա չի հանգեցնի տարածաշրջանում էլ ավելի մեծ էսկալացիայի։

- Բանը նրանում է, որ Իրանը որքան էլ ակտիվանա, նա տարածաշրջանում մեծ ազդեցություն չունի։ Թեհրանը կարող է օգտագործել որոշակի մեթոդներ, որպեսզի ազդել որոշ գործընթացների վրա, օգտագործել կրոնական լծակներ, բայց ես չէի ասի, որ Իրանը տարածաշրջանում ինչ-որ իրական ազդեցություն ունի։ Եվ, ամենայն հավանականությամբ, Հարավային Կովկասը կբաժանվի Թուրքիայի և Ռուսաստանի միջև ազդեցության գոտիների։

- Եվրամիությունը նոր առաքելություն է ուղարկելու Հայաստան։ Ձեր կարծիքով, ԵՄ-ն ինչպիսի՞ նպատակներ է հետապնդում Հարավային Կովկասում և դրա համար ի՞նչ գործիքներ է օգտագործում։

- Եվրոպացի քաղաքական գործիչները հաճախ կտրված են իրականությունից, նրանք անվերապահ հավատում են իրենց արժեքներին և այն փաստին, որ միջազգային գլոբալ քաղաքականությունը այնպիսին է, ինչպիսին նրանք պատկերացնում են իրենց ԵՄ-ում: Չնայած դա այդպես չէ։ Բայց, մյուս կողմից, ԵՄ-ի համար դա Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու փորձ է։ Սակայն Եվրոպան չի կարողանա փոխարինել Ռուսաստանին, քանի որ տարածաշրջանում զորքեր չունի։ Չկա անգամ այդ բանակը ընդունելու պատրաստակամություն։ Իսկ Հարավային Կովկասը մի տարածք է, որտեղ առաջին հերթին պետք է բանակ լինի, դա անհրաժեշտություն է։ Ոչ միայն արժեքների մասին բղավել և փող լցնել: Տարածաշրջանի վրա ազդելու միակ միջոցը, որը փորձում է օգտագործել ԵՄ-ն՝ ֆինանսական ռեսուրսն է։ Իսկ եվրոպացի դիտորդները, ըստ էության, ոչինչ չեն նշանակի, նրանք մարդիկ են, ովքեր զբաղվում են իրավիճակի արձանագրմամբ, ոչ ավելին։

- Հարավային Կովկասը չի վերածվի արդյո՞ք Ռուսաստանի և Արևմուտքի նոր առճակատման ասպարեզի։

- Չեմ կարծում։ Հարավային Կովկասում արդեն կա Արևմուտքի ուժեղ ներկայացուցիչ՝ ՆԱՏՕ-ն, և դա Թուրքիան է։ Պարզապես Անկարան այս հարցում իր խաղն է խաղում, ուստի չի կարող դիտարկվել որպես հավաքական Արեւմուտք։ Երբ մենք խոսում ենք Արևմուտքի մասին, պետք է հասկանանք, որ այնտեղ իրական ռազմական հզորության միակ տիրապետողը ԱՄՆ-ն է, բայց Ամերիկան տարածաշրջանում չունի ո՛չ ուժեր, ո՛չ սպառազինություն, ո՛չ ռազմակայաններ։ Հետևաբար վաղաժամ եմ համարում ասել, որ Արեւմուտքը կարող է տարածաշրջանում ինչ-որ բան հրահրել։

Caliber.Az
Դիտումներ: 257

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
telegram
Follow us on Telegram
Follow us on Telegram
Ամենաընթերցված
1

Զաքիր Հասանովը մասնակցել է TEKNOFEST 2024 փառատոնին ԼՈՒՍԱՆԿԱՐ

131
05 0Հոկտեմբերի 2024 10:44
2

Ներկայացվել է Զանգիլանի հինգերորդ բնակելի համալիրի նախագիծը ԼՈՒՍԱՆԿԱՐ

125
05 0Հոկտեմբերի 2024 12:26
3

Իլհամ Ալիևը գրառում է արել՝ կապված Ջաբրայիլի ազատագրման չորրորդ տարեդարձի հետ

83
05 0Հոկտեմբերի 2024 11:46
4

Ադրբեջանցի պատգամավորները կոչ են արել չեղարկել ԱՄՆ-ի հետ մի շարք համաձայնագրերը

78
07 0Հոկտեմբերի 2024 09:39
5

Հորովլու գյուղում ապրելու է մոտ 3500 մարդ

75
05 0Հոկտեմբերի 2024 13:03
6

Ադրբեջանը ցավակցություն է հայտնել Բոսնիա և Հերցեգովինային

73
05 0Հոկտեմբերի 2024 09:53
7

COP29-ը Միլլի Մեջլիսի նիստի օրակարգում

71
05 0Հոկտեմբերի 2024 13:21
8

Ադրբեջանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են գործընկերության հեռանկարները

71
05 0Հոկտեմբերի 2024 08:41
9

Քյամրան Ալիևը հանդիպել է Թուրքիայի արդարադատության նախարարի հետ

70
05 0Հոկտեմբերի 2024 10:09
10

Լավրովը հաջողություն է մաղթել Ռուսաստանի Դաշնությունում Ադրբեջանի նոր դեսպանին

70
05 0Հոկտեմբերի 2024 09:13
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading