twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Հարցազրույց
A+
A-

Ի՞նչ է կանգնած ամերիկյան զենքի Հայաստան մատակարարելու հետևում Մեկնաբանում են Խլոպոտովը, Սպատկայը և Ռյաբցովը

30 Օգոստոսի 2024 09:11

ԱՄՆ-ի կողմից Հայաստան զենքի ուղղակի մատակարարումների մասին Caliber.Az կայքում հրապարակված փաստերը վկայում են այն մասին, որ որոշ համաշխարհային տերություններ շահագրգռված չեն Կովկասում խաղաղությամբ։
 
Հարց է ծագում. ինչո՞ւ ԱՄՆ-ը այդքան ջանասիրաբար կազմակերպեց ադրբեջանա-հայկական երկխոսությունը Վաշինգտոնում, եթե նրանց իրական նպատակը՝ տարածաշրջանի ապակայունացումն էր։ Միգուցե, դա պարզապես շեղող մանևր էր:
 
Էլ ավելի կասկած է առաջացնում Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանատան արձագանքը, որը շտապել է հերքել Caliber.Az-ի տեղեկատվությունը։ Սակայն, դրանով հանդերձ դեսպանատունը ոչ մի ապացույց չի ներկայացրել՝ հուսալով, որ Բաքվում ամերիկյան դիվանագիտական գերատեսչության մեկ հայտարարությունը բավական կլինի։
 
ԱՄՆ-ի պաշտոնական անձանց կողմից հայկական «Զվարթնոց» օդանավակայանում երկու ռազմական ինքնաթիռի վայրէջքի փաստի հերքումը միայն ուժեղացնում է կասկածները։ Սա հանգում է այն մտքին, որ ԱՄՆ-ը միտումնավոր քաղաքական խաղ է անցկացնում Հարավային Կովկասում։
 
Այսպիսով ինչի՞ է ձգտում ԱՄՆ-ը՝ զինելով Հայաստանին, և ինչո՞ւ է Վաշինգտոնը այդքան վախենում դա խոստովանել: Այս հարցերով Caliber.Az-ը դիմել է արտասահմանյան քաղաքագետներին։
 
Այսպես, ռուս ռազմական փորձագետ Ալեքսեյ Խլոպոտովի կարծիքով, Հայաստանում ռազմական բեռներով վայրէջք կատարած ամերիկյան տրանսպորտային ինքնաթիռները կատարում են բազմանցումային հանձնարարություն։ Այս հաշվով ռազմական փորձագետն առաջ է քաշում իրադարձությունների իրենց վարկածը։
 
«Սա հարված է Ռուսաստանին և նրա ազդեցությանը, Ադրբեջանի հավակնությունների կանխում, ինչպես նաև դա, հնարավոր է, կապված է Իսրայելի և Իրանի ներկայիս առճակատման հետ։ Եթե խոսենք վերջին կետի մասին, թվում է, թե ԱՄՆ-ը շտապում է երկրի տարածքից հետևել Իրանի գործողություններին՝ օգտագործելով Հայաստանին մատակարարվող այդ նույն ռադարները, մինչդեռ ՆԱՏՕ-ի գծով ԱՄՆ-ի գործընկեր Թուրքիան, կարծես թե, մերժել է Իրանի գործողություններին իր տարածքներից հետևելու հնարավորությունը: Երեւանը որոշել է օգտվել ստեղծված իրավիճակից եւ ԱՄՆ-ից պահանջել է հայկական բանակի կարիքների համար տարբեր ռազմական բեռների մատակարարումների տեսքով «ատկատներ»։ Վաշինգտոնը համաձայնել է այս գործարքին, քանի որ պետք է լուծի իր խնդիրները։
 
Ինչո՞ւ են ԱՄՆ-ի պաշտոնական կառույցները, այդ թվում նաև Ադրբեջանում ամերիկյան դեսպանը, խուսափում են և չեն պատասխանում Բաքվի ուղիղ հարցերին։ Որովհետև, ըստ ամենայնի, ռազմական բեռը տեղ է հասել անմիջապես Պենտագոնից, որը հանդիսանում է պետություն պետության մեջ, բեռը, ինչպես ասում են, «մոխրագույն» է, չի հաստատվել պաշտոնական ուղիներով, այն չի ստացել Կոնգրեսում և Պետդեպարտամենտի հավանությունը, իսկ ամերիկացիներին հարկավոր է շտապ լուծել Իրանի գործողություններին հետևելու իրենց ռազմավարական խնդիրները, և Վաշինգտոնը պարզապես չի ունեցել նման ընթացակարգի ժամանակը։ Հավանաբար, դա է պատճառը, որ ամերիկյան դեսպանը այդքան եռանդուն խուսափում է ամերիկյան ռազմական ինքնաթիռների՝ օդանավակայան ժամանելու փաստից։
 
Այսպես թե այնպես, Հայաստանի համար ամերիկյան ռազմական բեռը Հարավային Կովկասում ուժերի հարաբերակցության վրա, իհարկե,  չի ազդի՝  ադրբեջանական բանակը, անշուշտ, ունի գլոբալ գերակայություն և մարտի դաշտում կհաղթի ցանկացածին, սակայն ԱՄՆ-ի նման խաղը կազդի Բաքվի և Վաշինգտոնի հարաբերությունների վրա»,- համոզված է Ա. Խլոպոտովը:
 
Միևնույն ժամանակ, բելառուս ռազմական փորձագետ, սահմանապահ զորքերի վետերան, պահեստազորի գնդապետ Լեոնիդ Սպատկայը չի կասկածում, որ ԱՄՆ-ը զենք  են մատակարարում Հայաստանին և, ամենայն հավանականությամբ, կշարունակի դա անել։ Ելնելով սկզբունքից. իսկ ինչու՞ ոչ:
 
«Դատեք ինքներդ՝ ԱՄՆ-ի ռազմարդյունաբերական համալիրի գործունեությունը գագաթնակետին է, զենքերը պետք է ինչ-որ տեղ վաճառել։ Ճիշտ է, չեմ կարծում, որ ԱՄՆ-ը կձգտի Հայաստանին մատակարարել սպառազինության նորագույն տեխնոլոգիաներ, ավելի շուտ՝ հակառակը։ Ինչ որ տեղ պետք է վաճառել հին սպառազինությունը։ Ահա և դա, ըստ ամենայնի, և կմատակարարի Հայաստան։   
 
Իսկ ԱՄՆ-ի քաղաքական բարոյականության մասով էլ՝ այդ երկիրը առանց որոշակի պարտավորությունների է, եթե կան կոնկրետ պահանջներ և այդ խնդրանքները վճարվում են։ Իսկ մենք իրականում ունենք պահանջարկի գործոն՝ Հայաստանը վերազինման կարիք ունի, այս հարցը հայերի համար այժմ ռազմավարական է, Հայաստանի պաշտպանական բյուջեի ծախսերը տպավորիչ աճել են։ Միանգամայն ակնհայտ է, որ ֆինանսական հարցում հիմա ակտիվորեն օգնում է նաև արտերկրի հայկական սփյուռքը։ Այնպես որ, Երեւանը ակնհայտորեն պատրաստ է վճարել զենքի համար, իսկ ԱՄՆ-ը պատրաստ է այն մատակարարել։ Առավել ևս, դա լիովին համապատասխանում է Հարավային Կովկասի տարածաշրջանում լարվածություն ստեղծելու ԱՄՆ-ի ծրագրերին՝ սա և՛ Ռուսաստանի տպավորիչ «գամասեղն» է, և՛ Երևանի վրա ազդեցության կարևոր գործոնը՝ նրա արևմտյան ուղու վրա վերջնականորեն անցնելու համար։ 
 
Սակայն չեմ կարծում, որ Հայաստանի համար ԱՄՆ-ի զենքի անմիջական մատակարարումները կարող են հասնել որևէ կրիտիկական մակարդակի, դժվար թե նրանք ռիսկ անեն բացահայտ վրդովմունք առաջացնեն ՆԱՏՕ-ի իրենց գործընկեր՝ Թուրքիայի մոտ: ԱՄՆ-ը զգուշանում է նման ռեզոնանսից՝ դրանով  էլ բացատրում է այն փաստը, որ ԱՄՆ-ը չի ձգտում դրանում խոստովանել։ Ինչ վերաբերում է լուրջ մահաբեր զենքերին՝ ԱՄՆ-ը, ամենայն հավանականությամբ, այդ առաքելությունը կփոխանցի իր արբանյակների ուսերին: Սակայն, արդեն հիմա էլ տեղի են ունենում Ֆրանսիայի և Հնդկաստանի զենքիերի մատակարարումները Հայաստան, իսկ չէ որ սրանք ԱՄՆ-ի մերձավոր դաշնակիցներն են»,- պարզաբանել է Լ. Սպատկայը։
 
Ինչպես համարում է ռուս քաղաքագետ, անվտանգության հարցերով փորձագետ Ալեքսանդր Ռյաբցովը՝ ԱՄՆ-ը ակնհայտորեն տրամադրված է Հարավային Կովկասում խաղաղության խաթարմանը։ Եվ Վաշինգտոնի շատ գործողություններն են դա հաստատում։
 
«ԱՄՆ-ին, թերևս, կարելի է անվանել Հարավային Կովկասում անկայունությամբ հետաքրքրված գլխավոր դերակատար։ Այստեղ որպես կռվախնձոր մասամբ հանդես է գալիս Չինաստանը, ուստի բոլոր նրանց, ովքեր շահագրգռված են Պեկինի հետ համագործակցությամբ և պատրաստ է մասնակցել նախաձեռնությունների այնպիաի ձևաչափին, ինչպիսին Մետաքսի ճանապարհի վերակենդանացմանը նպատակաուղղված «Մեկ գոտի, մեկ ճանապարհն» է՝ ԱՄՆ-ը ինքնաբերաբար ներառում է իր հակառակորդների ճամբարը։
 
Ադրբեջանը, Հարավային Կովկասում իր ուժեղ անկախ քաղաքականությամբ, որը մտադիր է Միջին միջանցքի զարգացման հարցում ակտիվորեն համագործակցել Պեկինի և Կենտրոնական Ասիայի երկրների հետ՝ ԱՄՆ-ի համար հանդիսանում է լուրջ մարտահրավեր մի ամբողջ շարք պատճառներով։ Չէ որ Բաքուն առաջ է անցել ԱՄՆ-ից, թույլ չտվեց նրան ներթափանցել Հարավային Կովկաս և տարածել իր ազդեցությունը, երկար տարիներ անցկացնում է անկախ բազմավեկտոր քաղաքականություն և կտրականապես չի ցանկանում միանալ ԱՄՆ-ի արբանյակների թվին, ինչպես դա արեց Փաշինյանը 2018 թվականին։  Ուստի, մի քանի տասնամյակների ընթացքում չկարողանալով հասնել իր առաջին նպատակին` վերահսկողության տակ առնել Հարավային Կովկասը, Վաշինգտոնը որոշել է զբաղվել դրա ապակայունացմամբ։
 
Այս առաջադրանքը հատկապես արդիական է հիմա, երբ 2020 թվականից հետո Ադրբեջանը սկսել է վարել Հարավային Կովկասի երկրների համախմբման քաղաքականություն՝ հանդես գալով տարածաշրջանային ուժեղ առաջնորդի դիրքերից։ Այս ամենը հակասում է՝ Չինաստանի թուլացման նպատակով Հնդկաստանի և տարածաշրջանի այլ երկրների հետ Արևմուտքի համագործակցության ամրապնդման ԱՄՆ-ի գլոբալ ռազմավարությանը: Այնպես որ, ԱՄՆ-ը կարող է շատ բան խոսել ու հայտարարել, բայց իրականում պատրաստ է զինել Հայաստանին՝ Վաշինգտոնին բացարձակապես չի հետաքրքրում ուժեղ առաջնորդ Ադրբեջանը։
 
Ակնհայտ է, որ Վաշինգտոնը զգուշանում է զենքի մատակարարման հարցում Ադրբեջանի արձագանքից, հետևաբար ԱՄՆ-ի ներկայացուցիչները կամ ստում են, կամ լռում։ Ինչն, ի դեպ, ևս մեկ անգամ ապացուցում է, թե որքան մեծ է Ադրբեջանի ազդեցությունը տարածաշրջանում և դրա սահմաններից դուրս՝ Բաքուն վճռականորեն պոկում է դիմակները և պատրաստ է շատ կոշտ հռետորաբանության ԱՄՆ-ի հասցեին։ Աշխարհի ամեն երկիր չէ, որ կարող է այդքան վստահ ու անվախ վարել իր արտաքին քաղաքականությունը։ Վերջնական հաշվով, չեմ կասկածում, որ Հարավային Կովկասում իրավիճակը խարխլելու ԱՄՆ-ի բոլոր ջանքերը կփլուզվեն. կոպիտ մանիպուլյացիաների, կոշտ ճնշման, խաբեության, երկակի ստանդարտների կիրառումը երբեք երկարաժամկետ հաջողություն չեն բերել, մանավանդ տարածաշրջանում այդ մեթոդների իրականացման համար դաշնակիցներ, բացի Հայաստանից՝ ԱՄՆ-ը չունի։ Հարևան Վրաստանի օրինակով մենք կարող ենք տեսնել, թե ինչի են հանգեցնում Վաշինգտոնի նման ռազմավարությունները՝ միայն «մեծ եղբորից» անջատվելուն,- եզրափակել է Ռյաբցովը։

Caliber.Az
Դիտումներ: 407

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
telegram
Follow us on Telegram
Follow us on Telegram
Ամենաընթերցված
1

Փոխնախարար. Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել մոտ 2000 մարդու աճյուն

100
02 0Հոկտեմբերի 2024 16:50
2

Իլհամ Ալիևը գրառում է արել Սուգովուշանի ազատագրման տարեդարձի կապակցությամբ ՏԵՍԱՆՅՈՒԹ

97
03 0Հոկտեմբերի 2024 10:50
3

Փաշինյանի սուտն ու կեղծավորությունը Եռակողմ հայտարարությունը ոչ ոք չի չեղարկել

96
02 0Հոկտեմբերի 2024 13:21
4

Ալիև. Հայաստանը պետք է դատապարտի գերի ընկած ադրբեջանցիների նկատմամբ վայրագությունները և պատժի մեղավորներին

96
02 0Հոկտեմբերի 2024 11:41
5

Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ ԱՄՆ պետքարտուղարի օգնականի հայտարարության մասին

89
02 0Հոկտեմբերի 2024 12:11
6

Ադրբեջանցի զինվորականներն ավարտել են զորավարժությունները Վրաստանում

79
02 0Հոկտեմբերի 2024 09:25
7

Աղդերեյում հայտնաբերվել են Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ անհետ կորած մոտ 15 մարդու մասունքներ

77
02 0Հոկտեմբերի 2024 15:45
8

Նախագահի հատուկ ներկայացուցիչ. Առաջին փուլում Հորովլու գյուղում նախատեսվում է վերաբնակեցնել 1395 մարդ

75
03 0Հոկտեմբերի 2024 18:31
9

Թյուրքական կայսրությունները և քրիստոնյաները վաղ միջնադարում «Դժվար պատմություն» Ռիզվան Հուսեյնովի հետ

75
03 0Հոկտեմբերի 2024 17:23
10

Երեք տարի է անցել հայկական օկուպացիայից Սուգովուշանի ազատագրումից

71
03 0Հոկտեմբերի 2024 10:23
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading