twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Հարցազրույց
A+
A-

«Երևանը փորձում է թանկ վաճառել Զանգեզուրը» Մուսաբեկովն ու Սաֆարովը՝ Caliber.Az-կայքում

31 Օգոստոսի 2024 09:26

Օգոստոսի 28-ին Իլհամ Ալիևի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցի ընթացքում կայացել է մտքերի փոխանակություն՝ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախչըվանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային միջանցքի բացման շուրջ։ Հեռախոսազրույցի ընթացքում Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղմանը, նախագահները նաև վստահություն են հայտնել, որ Պուտինի՝ Բաքու այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանն ուղղված գործողությունները կծառայեն՝ Ադրբեջանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների հետագա ամրապնդմանը։
 
Կողմերի հայտարարությունների վերջին կետին կցանկանայի հատուկ ուշադրություն հրավիրել՝ Բաքուն և Մոսկվան բացահայտ տրամադրված են հստակ հետևել Ալիևի և Պուտինի կողմից Բաքվում բանակցությունների ընթացքում մշակված որոշակի ճանապարհային քարտեզին, իսկ ինքնին հեռախոսազրույցը, անշուշտ, դարձել է այս պայմանավորվածությունների իրականացման գործընթացի տրամաբանական շարունակությունը։ Ըստ ամենայնի, դա վերաբերում է նաև Բաքվի և Մոսկվայի համար այժմ առաջնահերթություն ունեցող հիմնական թեմաներից մեկին՝ Զանգեզուրի միջանցքի նախագծի իրականացմանը։ Մոսկվան, ըստ երևույթին, նորից ակտիվորեն տրամադրված է միջանցքի թեման առաջ մղելուն՝ այսպես, օրինակ, ապագա միջանցքով տրանսպորտային հաղորդակցության հաստատման մասին միանգամայն մանրամասնորեն ճեպազրույցում պատմել է նաև ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
 
Այսպիսով, որքանո՞վ է իրատեսական Զանգեզուրի միջանցքի գործարկումը մոտ ժամանակում, թե՞ դրա հեռանկարները առայժմ շատ մշուշոտ են։
 
Այսպես, քաղաքագետ, Միլլի Մեջլիսի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովի կարծիքով, խորհրդային տարիներին գոյություն ունեցած Մեղրիով անցնող երկաթուղին, այնուամենայնիվ կվերականգնվի, քանի որ հայերը հիանալի հասկանում են, որ գնալու տեղ չունեն։ Caliber.Az-ի հետ զրույցում նա նշել է, որ Երեւանը բավականին հստակ զգում է այս հաշվով ռուսական ճնշումը։
 
«Զանգեզուրի միջանցքի իրագործման վրա առաջվա պես Մոսկվան է համառում, պարզապես այն պատճառով, որ Ռուսաստանին հարկավոր է ելք դեպի Իրան և Թուրքիա, իսկ համբերատար սպասել, մինչև Հյուսիս-Հարավ միջանցքի գործարկմանը՝ Ռուսաստանը չի ցանկանում։ Նա բացահայտորեն հայտարարում է՝ Մեղրիով Նախչըվանի հետ երկաթուղային կապ բացելու իր շահագռգռվածությունը։ ԱՄՆ-ը, իր հերթին ցանկանում էր, որպեսզի վերականգնվեր Իջևան-Գազախ ճանապարհը, բայց Ադրբեջանը կտրականապես մերժել է այդ ծրագիրը և հայտարարել է, որ մինչև Մեղրիով ճանապարհի վերականգնումը, դեպի Հայաստան այլ տրանսպորտային հաղորդակցություն չի ապաշրջափակվի։ ԱՄՆ-ը լսել է այս ուղերձը, ըմբռնումով է մոտենում Ադրբեջանի սկզբունքային դիրքորոշմանը և այս փուլում Փաշինյանին խորհուրդ է տալիս շատ չհամառել։ Քանի որ այլընտրանքային ճանապարհը՝ Իրանի տարածքով Արազի ափերով դեպի Ջուլֆա երկաթուղին՝ ԱՄՆ-ի համար անընդունելի տարբերակ է, և այստեղ Վաշինգտոնի դիրքորոշումը միանշանակ է։ Դե, և Ռուսաստանը, չնայած Իրանի հետ բավականին սերտ փոխգործակցությանը, կցանկանար, որպեսզի տրանսպորտային միջանցքն անցներ Մեղրիով, որտեղ տեղակայված են իր սահմանապահները։
 
Կարծում եմ, որ Հայաստանը համառում է, քանի որ Մեղրին համարում է Ադրբեջանի հետ սակարկության կարևոր առարկա և առաջվա պես ուզում է իր համար սակարգել որոշակի կարևոր զիջումներ։ Երկխոսությունը, ինչպես ինձ է թվում, կշարունակվի, և այն, որ Ադրբեջանը իրարից անջատել է խաղաղ պայմանագրի և Զանգեզուրի վերաբերյալ ապագա պայմանավորվածությունների ստորագրումը՝ ճիշտ որոշում է։ Ակնկալում եմ, որ մոտավորապես հաջորդ տարվա սկզբին Ադրբեջանը վերականգնված երկաթգիծը կհասցնի մինչև Աղբենդ, այսինքն մինչև Հայաստանի հետ սահմանը։ Մինչև այդ ժամանակ Հայաստանը պետք է վերջնական որոշում կայացնի իր համար։ Բայց ևս մեկ անգամ կրկնում եմ՝ Երևանը գնալու տեղ չունի, որովհետև հակառակ դեպքում բոլոր հաղորդակցությունները՝ ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև Թուրքիայի միջով, Հայաստանի համար ընդմիշտ փակ կլինեն »,- ընդգծել է քաղաքագետը։
 
Միևնույն ժամանակ, ինչպես համարում է Մուսաբեկովը՝ մինչև Նախչըվան ավտոմոբիլային ճանապարհը առայժմ կիրականացվի Իրանի տարածքով։
 
«Այսօր դա Թավրիզով անցնող մեծ շրջանցում է, կազմում է գրեթե 250 կիլոմետր և չափազանց անհարմար է Ադրբեջանից տրանսպորտային հոսքի, մարդատար ավտոբուսների համար։ Բայց երբ շատ շուտով շահագործման հանձնվի Աղբենդի շրջանում կամուրջը, իսկ իրանական կողմից՝ Օրդուբադի շրջանում Նախչըվանի կամուրջը, դա հնարավորություն կտա Իրանով Նախչըվան տանող ճանապարհը կրճատել մինչև 55-60 կիլոմետր։ Հաջորդ տարվա կեսերին կամուրջներն արդեն շահագործման կհանձնվեն, և այս տրանսպորտային միջանցքի որակը բազմապատիկ կբարելավվի»,- վստահ է Ռ. Մուսաբեկովը։
 
Ռուսաստանցի քաղաքագետ և հրապարակախոս Ռուսլան Սաֆարովի կարծիքով, Մոսկվայի համար Զանգեզուրի միջանցքի գործարկումը չափազանց կարևոր խնդիր է հանդիսանում։
 
«Հյուսիս-Հարավ միջանցքով տրանսպորտային կապի իրականացումը շատ կարևոր է Ռուսաստանի համար, բայց այստեղ կան խնդիրներ իրանական կողմի հետ, որն անընդհատ ձգձգում է Ռաշտ-Աստարա հատվածի աշխատանքները, և Մոսկվան շատ հստակ զգում է այդ քաշքշուկները։ Ռուսաստանը մեծ գումարներ է ներդրել իրագործման մեջ, կա որոշակի վերահսկողություն կոմունիկացիաների կառուցման վրա, բայց միանգամայն ակնհայտ է, որ միջանցքի այս հատվածի շահագործման հանձնելը՝ ժամանակի հարց է, և շատ շուտով այն հաստատ չի իրականացվի։ Բայց բանը նրանում է, որ տրանսպորտային միջանցը Ռուսաստանին արդեն այսօր է անհրաժեշտ, թե ինչու, մենք բոլորս նույնպես հիանալի հասկանում ենք՝ ըստ էության, դա Մոսկվայի համար գոյատևման հարց է։ Միևնույն ժամանակ, Մերձավոր Արևելքի շուկաներ մուտք ունենալով, Ռուսաստանը, ընդհակառակը, կարող է իր տնտեսության դինամիկայի շատ կտրուկ աճ ստանալ, միջազգային ապրանքաշրջանառության նկատելի աճ և այլ առավելություններ։ Հետևաբար, Զանգեզուրի միջանցքը գործարկելու համար Ռուսաստանը հիմա գործադրում է որոշակի ջանքեր՝ այստեղ կա նաև դիվանագիտական բաղադրիչ, քանի որ այդ պլանն իրականացնելու համար Ռուսաստանը հիմնվում է 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության մեջ նշված պայմանավորվածությունների վրա, որտեղ գրված են Զանգեզուրի հետ կապված Հայաստանի բոլոր պարտականությունները, և որն առայժմ վերացնել ոչ ոք չէր պատրաստվում։
 
Ինչպես նաև այաստեղ Մոսկվայի համար դրական գործոն է հանդիսանում այս գոտում ռուս սահմանապահների ներկայությունը, բեռները վերահսկելու նրանց իրավունքը՝ այդպիսով, միջանցքի աշխատանքի մեկնարկի դեպքում հնարավորություն է բացվում նաև Հյուսիս-Հարավ միջանցքը միացնելու համար, երբ գնացքները Հայաստանի ու Նախչըվանի միջով տարանցիկ կկարողանան հասնել Ջուլֆա և անցնել իրանական երկաթուղի, այնուհետև Իրանի տարածքով  հասնելով Պարսից ծոցի, Արաբական ծովի շուկաներ՝ մի խոսքով հեռանկարները գլոբալ են և ակնհայտ։ Այնպես որ, Զանգեզուրի միջանցքի գոտում մաքսային հսկողությունը ռազմավարական նշանակություն ունի Մոսկվայի համար»,- պարզաբանել է քաղաքագետը։
 
Սակայն, Սաֆարովի խոսքով, կա նաև բացասական նրբերանգ՝ այժմ կա Մոսկվայի և Երևանի միջև շահերի բախում։
 
«Փաստն այն է, որ վարչապետ Փաշինյանին շատ հաջողությամբ հաջողվեց իր բնակչությանը վաճառել գաղափարն այն մասին, որ 44-օրյա պատերազմում Հայաստանի պարտության մեղավորը Ռուսաստանն է։ Դրանով հանդերձ Հայաստանը հիանալի հասկանում և տեսնում է Ռուսաստանի շահագրգռվածությունը Զանգեզուրի միջանցքում, այստեղից էլ «կտամ, չեմ տա», «թույլ կտամ, թույլ չեմ տա» սխեմայով  բոլոր խաղերը: Այնպես որ, կարծես թե, այժմ Հայաստանի տարածքով միջանցքի գործարկման հետ կապված բոլոր կանխատեսումները նման են գուշակության սուրճի մրուրի վրա։ Փաշինյանի վարած քաղաքականության հետևանքով երկու աթոռի վրա նստելու փորձը նախադրյալներ է ստեղծում այս հարցը ձգձգելու համար։ Այսինքն, պատկերավոր ասած, հիմա Երևանը փորձում է Զանգեզուրը ավելի թանկ վաճառել Մոսկվային՝ ընթացքում Ռուսաստանին մեղադրելով բոլոր մահացու մեղքերի մեջ՝ և նման մոտեցումը դանդաղեցնում է իրադարձությունների զարգացումը։ Հենց հիմա Հայաստանի տարածքով տրանսպորտային միջանցք գործարկելու հնարավորություն տալով, այն հանձնելով ռուս սահմանապահներին՝ Փաշինյանը վտանգում է հայտնվել իշխանությունը կորցնելու շեմին»,- նշել է քաղաքագետը։
 
Սակայն, նրա խոսքով, ապագայում ակնհայտ է, որ Զանգեզուրի գործարկումը ձեռնտու է տարածաշրջանի բոլոր դերակատարներին, և Բաքվի ու Թեհրանի միջև հարաբերությունների հետագա ամրապնդումը կարող է նույնպես դրական դինամիկա ստեղծել միջանցքի իրականացման համար։
 
«Փաստն այն է, որ 44-օրյա պատերազմից հետո Իրանը գործնականում զրկվել է տարածաշրջանում իր բոլոր բոնուսներից։ Իսկ Հայաստանի դեպի Արևմուտք գնալու հաշվառմամբ ստանում է նաև սպառնալիքի գործոն իր սահմանների մոտ։ Զանգեզուրի միջանցքը Իրանին հնարավորություն է տալիս բարելավել իր դիրքերը՝ իր բեռները տարանցելով նոր շուկաներ և ուղղություններ: Թուրքիան, սակայն, չի ցանկանում Իրանին հնարավորություն տալ վերահսկել երկաթուղային տրանսպորտը տարանցիկ ձևաչափով։ Այնպես որ, հակասությունները շատ են, և ես կարծում եմ, որ Զանգեզուրի հարցը հենց հիմա չի լուծվի, այնուամենայնիվ ստիպված կլինեն սպասել։ Բավական հիմքեր կան ենթադրելու, որ այն կլուծվի, երբ Փաշինյանը կարողանա իր ժողովրդին վաճառել նոր «ափիոն»՝ Ադրբեջանի հետ խաղաղ պայմանագիր կնքելու փաստը։ Հայ ժողովրդի համար ձեռքբերումը, եթե մտածես, չափազանց կարևոր է՝ չէ որ Հայաստանը երկար տարիներ ապրել է պատերազմական վիճակում։ Որ Փաշինյանի մոտ դա շատ լավ կստացվի՝ գործնականում կասկած չկա։ Այնպես որ, այդ կնքումից հետո Երեւանի հետ բոլոր լոգիստիկ հարցերը կարող են շատ ավելի հեշտ լուծվել»,- ամփոփել է Ռ. Սաֆարովը։

 

Caliber.Az
Դիտումներ: 194

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
youtube
Follow us on Youtube
Follow us on Youtube
Ամենաընթերցված
1

Փաշինյանի խուսանավման հերթական սեանսը Կրկին նույն մաշված ձայնապնակը

172
20 Դեկտեմբերի 2024 20:09
2

Ադրբեջանի ՊՆ. Ադրբեջանական բանակի զինծառայողը պայմանական սահմանին պայթեել է ականի վրա

137
20 Դեկտեմբերի 2024 18:25
3

Համառությունը բնածին է ու պարտադրված Երեւանում ջղաձգորեն են արձագանքում Ալիեւի հարցազրույցին

114
20 Դեկտեմբերի 2024 14:17
4

Մեծ վերադարձ. Եվս 49 ընտանիք մեկնել է Շուշա

110
21 Դեկտեմբերի 2024 11:19
5

Հայաստան. Ֆրանսիայի գործիք Հարավային Կովկասում Կիրպիչենկիի ակնարկը

105
20 Դեկտեմբերի 2024 16:29
6

Սաֆիխանլը. Ականապատ դաշտերի քարտեզների տրամադրումը միջազգային մարդասիրական իրավունքի կարևորագույն տարր է

86
20 Դեկտեմբերի 2024 12:08
7

Վաճառվել է «Հին աշխարհի հիստերիկներ»

84
21 Դեկտեմբերի 2024 13:32
8

Ալիևը շնորհակալություն է հայտնել երկրներին D-8-ին միանալուն աջակցելու համար

83
20 Դեկտեմբերի 2024 10:09
9

«Ղարաբաղն» ընդդեմ ԲԿՍԱ-ի՝ տեսանյութ Խանքենդիում կայացած պատմական հանդիպման մասին

80
21 Դեկտեմբերի 2024 12:32
10

Ահա թե ինչպես է վերափոխվում Բաքվի բուլվարը Ամանորի համար ԼՈՒՍԱՆԿԱՐ

79
21 Դեկտեմբերի 2024 12:29
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading