twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Հարցազրույց
A+
A-

«Մակրոնը նախանձով է հետևում Բաքվի հաջողություններին» Փորձագիտական կարծիքներ՝ Caliber.Az-կայքում

07 Սեպտեմբերի 2024 12:09

Մի քանի օր առաջ Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը թողարկել է տեղեկատվական տեղեկագիր, որի համաձայն Ֆրանսիայի այն քաղաքացիներին, ովքեր մտադիր են այցելել Ադրբեջան՝ սպասում են «ձերբակալման, կամայական կալանավորման և անարդար դատավարությունների ռիսկեր»: Բաքուն տարակուսանքով է արձագանքել Փարիզի այս արարմունքին։ «Եվրոպայի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության՝ Ֆրանսիայի քաղաքացիների անհիմն կալանավորման և ձերբակալման մասին պնդումները որևէ հիմք չունեն։ Սա ոչ այլ ինչ է, քան իրականության խեղաթյուրում»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն։
 
Իսկ այս առնչությամբ ի՞նչ են մտածում օտարերկրյա փորձագետները։ Ի՞նչ նպատակով է՝ նրանց կարծիքով, Ֆրանսիան ձեռնարկել այս նոր սադրանքը Բաքվի դեմ։
 
Ինչպես համարում է  բելառուս քաղաքագետ և ֆրանսագետ, Քաղաքական հետազոտությունների կենտրոնի գլխավոր գիտաշխատող Բորիսլավ Օսինչուկը, Ֆրանսիան նպատակադրված է անել ամեն հնաարավորը, որպեսզի մինչև COP29-ի անցկացնելը խարխլի Ադրբեջանի հեղինակությունը։
 
«Փարիզում հիանալի գիտեն, որ Ադրբեջանը հիմնավորապես պատրաստվում է այդ միջոցառման անցկացմանը, և Ֆրանսիայի մի շարք գերատեսչություններ, այդ թվում նաև ԱԳՆ-ն, լրջորեն զբաղվում են Բաքվի ծրագրերը փչացնելու գործով։ Այդ թվում նաև տարբեր սադրանքների միջոցով։ Այո, դա նույնիսկ ծիծաղելի է թվում, մենք տեսնում ենք, թե ինչպիսի ցածր մակարդակի է իջել մակրոնական դիվանագիտությունը։ Եվրոպայում, Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում հավասարակշռված քաղաքականություն վարելու փոխարեն՝ Փարիզը դիմել է սադրանքների և հաշիվներ մաքրելուն մի շարք երկրների հետ, որոնք անկախ քաղաքականություն են վարում։ Ընդ որում, մենք տեսնում ենք, որ Ադրբեջանի հետ միասին ագրեսիվ Փարիզի դեմ պայքարին միացել են Ֆրանսիայի բազմաթիվ նախկին գաղութները, ինչպես նաև այլ պետություններ։ Սա պարզապես ֆրանսիական արտաքին քաղաքականության ձախողումն է, Եվրոպայի քաղաքական առաջնորդի կարգավիճակից Ֆրանսիան սայթաքել է նոր պատերազմների սադրիչի և հրահրողի։
 
Մակրոնը հիմա, ըստ էության, նախանձով է հետևում Բաքվին՝ նկատելով, թե ինչպես է Ադրբեջանին հաջողվում ընդլայնել իր կապերն ու ազդեցությունը, և ակնհայտորեն զգում է թերարժեքության բարդույթ։ Երբեք Փարիզի քաղաքականությունը այսքան կործանարար և, ես նույնիսկ կասեի, խայտառակ չի եղել»,- նշել է Բ. Օսինչուկը։
 
Միևնույն ժամանակ, ղրղզ վերլուծաբան Մեդերբեկ Կորգանբաևը կարծում է, որ Ֆրանսիան ունի երկու դժբախտություն՝ հիմարներ ԱԳՆ-ում և չափից դուրս հայկական լոբբի։
 
«Պաշտոնական Փարիզը իր հպատակներին վախեցնում է հնարավոր բանտարկությամբ, որին ֆրանսիացիները կարող են ենթարկվել Ադրբեջանի տարածքում գտնվելու ժամանակ։ Ֆրանսիայի նման հայտարարությունները առաջացնում են միայն մեկ հարց. որտե՞ղ է բանականությունն ու տրամաբանությունը։ Պաշտոնական Բաքուն տասնամյակներ շարունակ  կառուցում է բազմավեկտոր արտաքին քաղաքականություն՝ ստեղծելով լավագույն պայմաններ զբոսաշրջության զարգացման  և բարենպաստ ներդրումային միջավայրի համար։
 
Ֆրանսիայի իշխանությունները, փորձելով սահմանափակել իրենց քաղաքացիների այցերը Ադրբեջան՝ խախտում են արևմտյան ժողովրդավարության սկզբունքները, կեղծ կամ խեղաթյուրված հաղորդագրություններով շահարկում են ֆրանսիացիների գիտակցությամբ։ Ես, որպես Ղրղզստանի փորձագետ՝ նկատել եմ հետաքրքիր միտում ադրբեջանա-ֆրանսիական հարաբերություններում։ 44-օրյա պատերազմում Բաքվի հաղթանակից հետո, Փարիզը ակտիվացել է Հայաստանին աջակցելու առումով։ Ֆրանսիան մե՛կ զենք է մատակարարում հայկական բանակին, մե՛կ խոստանում է քաղաքական առումով աջակցել Երևանին։ Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Ֆրանսիայում հայկական լոբբին ճնշում է գործադնում նախագահ Մակրոնի վրա։
 
Ֆրանսիայի ղեկավարի համար վատ չէր լինի կարգուկանոն հաստատել իր երկրում։ Հակառակ դեպքում, անհասկանալի արտաքին քաղաքականության և հայ լոբբիստների չափազանց մեծ միջամտության պատճառով Ֆրանսիան վերածվում է Եվրոպայի աղբանոցի։ Չէ որ Ֆրանսիան Հայաստանը չէ և չի կարող հանուն որոշ քաղաքական խմբերի փչացնել հարաբերությունները Ադրբեջանի հետ, որն, ի դեպ, հանդիսանում է  թուրքական աշխարհի դրոշակակիրներից և նավթի ու գազի խոշոր արտահանողներից մեկը։ Իմ կարծիքով, Ֆրանսիան Ադրբեջանի կարիքն ունի, քանի որ Բաքվի հետ հարաբերություններ հաստատելով, Փարիզը կարող է ամուր հարաբերություններ կառուցել թուրքական աշխարհի հետ։ Բաքուն վերածվում է թուրքական աշխարհի որոշումների կայացման կենտրոնի, և մյուս թուրքալեզու պետությունները որդեգրում են Արբեջան  պետության կառավարման և բարեփոխումների մեթոդները։ Այդ իսկ պատճառով Ֆրանսիային անհրաժեշտ է ոչ թե վատթարացնել հարաբերությունները Ադրբեջանի հետ, այլ բարելավել և ամրապնդել դրանք»,- եզրափակել է Մ. Կորգանբաևը:

Caliber.Az
Դիտումներ: 1485

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
instagram
Follow us on Instagram
Follow us on Instagram
Ամենաընթերցված
1

Ադրբեջանը Եվրոպային առաջարկում է խաղաղության նոր քարտեզ. գազ, միջանցքներ, թվայնացում Հիքմեթ Հաջիևը՝ «EU Today»-ի համար

123
01 Դեկտեմբերի 2025 14:49
2

Հինգ տարի է անցել Լաչինի շրջանի հայկական օկուպացիայից ազատագրումից

105
01 Դեկտեմբերի 2025 10:01
3

Խաղաղություն ընդեմ «միացումի» Հոգեհանգիստ հայ ռևանշիստների ձևով

93
02 Դեկտեմբերի 2025 10:36
4

Չեխոսլովակիա 1938, թե՞ Ադրբեջան 2020. Ո՞ր ուղին կընտրի Ուկրաինան Caliber.Az YouTube ալիքի Տեսանյութ

73
02 Դեկտեմբերի 2025 09:04
5

Ամպեր՝ Գարեգին II-ի վրա և օղակ Զելենսկու շուրջը «Իրադարձություններ» Մուրադ Աբիևի հետ

72
01 Դեկտեմբերի 2025 09:28
6

Ադրբեջանում փոխվել է աշխատանքային կենսաթոշակների նշանակման կարգը. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

65
01 Դեկտեմբերի 2025 15:26
7

ԵԱՀԿ Մինսկի խումբը անցավ պատմության գիրկը ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

63
01 Դեկտեմբերի 2025 14:15
8

Բաքվի բուլվարը վերափոխվում է Նոր տարվա համար Տոնավաճառը պատրաստ է ընդունել այցելուներին/ ՏԵՍԱՆՅՈՒԹ

63
01 Դեկտեմբերի 2025 12:20
9

Ալի Քերիմլիին մեղադրանք է առաջադրվել. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

62
01 Դեկտեմբերի 2025 13:39
10

Լավ նորություններ Ադրբեջանում քաղցկեղով հիվանդների համար Նոր հնարավորություններ

62
01 Դեկտեմբերի 2025 16:05
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading