twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

«Հայերը միշտ գոռալու են երևակայելի էթնիկ զտումների և ցեղասպանության մասին» Պատրիկ Ուոլշը՝ Caliber.Az-կայքում

03 Մարտի 2023 14:46

Երկրորդ Ղարաբաղյան պատերազմից հետո Հարավային Կովկասը դարձել է ինչպես տարածաշրջանային երկրների, այնպես էլ միջազգային դերակատարների ուշադրության օբյեկտ։ Սա բացատրվում է նրանով, որ 2020 թվականի ռազմական գործողությունների արդյունքներով՝ տարածաշրջանի հեռանկարները տարածաշրջանային համատեքստից աճել են գլոբալայինի և որոշակի առումով փոխել են ուժերի հավասարակշռությունը ընդարձակ տարածքում։

Այն երկրների թվում, որոնք ձգտում են ուժեղացնել իրենց ազդեցությունը տարածաշրջանում, հիմնականները հանդիսանում են Ռուսաստանն ու Թուրքիան։ Սակայն 2022 թվականի փետրվարից Մոսկվան իր ողջ ուշադրությունն ու ուժերը ուղղել է դեպի Ուկրաինա, և ռեսուրսների սահմանափակությունը ներկա ժամանակ նրան թույլ չի տալիս ինչպես նախկինում խաղալ գերիշխող դեր Հարավային Կովկասում։ Թուրքիան, ընդհակառակը, շնորհիվ իր տնտեսական ներուժի, իրագործած ու վերամշակած էներգետիկ նախագծերի ձեռք է բերել ազդեցության իրական լծակներ աշխարհաքաղաքական այս հսկայական դաշտում։

Ինչպես հաստատում է իռլանդացի քաղաքագետ և պատմաբան Պատրիկ Ուոլշը՝ Մոսկվան գիտեր, որ Ուկրաինա ռազմական ներխուժումը և դրան հաջորդող ռազմական գործողությունները կթուլացնեն Ռուսաստանի Դաշնությունը: Սակայն Կրեմլը՝ կարճատև պատերազմի և անխուսափելի վնասի արագ վերականգնման հույս ուներ, ընդգծել է Ուոլշը Caliber.Az-ի հետ զրույցում։

«Ռուսաստանը փորձեց վախեցնել Կիևին, որպեսզի հասնի արագ կարգավորման և նվազագույնի հասցնել ռազմական կորուստները, սակայն նրան չհաջողվեց դա անել Կիևի դիմադրության և, ինչը հատուկ կարևոր է՝ այն օգնության պատճառով, որը Արևմուտքը ցուցաբերում է Կիևին։ Իսկ սա նշանակում է, որ նա չի կարող լիովին վերահսկել Կովկասում քաղաքական գործընթացները։ Ռուսաստանի Դաշնության պետական շահերի շարքում Կովկասը գրավում է ոչ վերջին տեղը, և Մոսկվան միշտ գործադրել է հատուկ ջանքեր, որպեսզի թույլ չտալ այս տարածաշրջանում Արևմուտքի ազդեցությունը։ Նրա փոքրագույն ներկայությունը Հարավային Կովկասում Ռուսաստանի ղեկավարության կողմից ընկալվել է, որպես ազգային անվտանգության սպառնալիք»,- նշում է փորձագետը։

Բայց եթե Ռուսաստանը նույնիսկ հաղթի Ուկրաինայի պատերազմում, իռլանդացի քաղաքագետը վստահ է, որ նրան չի հաջողվի կարճ ժամանակում վերականգնվել՝ նա արդեն կորցրել է զգալի քանակով կենդանի ուժ և միջոցներ, ինչը երկիրը դարձրել է ավելի քիչ հզոր։ Ուկրաինայում պատերազմը, թեկուզ շահած, թեկուզ պարտված, անշուշտ կհանգեցնի Ռուսաստանի հզորության և ազդեցության զգալի թուլացման։ «Ցարական և խորհրդային ժամանակներում ռուսական պետությունը ուներ իշխանություն Հարավային Կովկասում, այժմ նա նման ուժ չունի, և նրա հավակնությունները տարածաշրջանում շատ ավելի սահմանափակ են, քան եղել է պատմական անցյալում»,- ընդգծում է Ուոլշը։

Այս ամենը Հարավային Կովկասում ստեղծում է նոր իրականություն, որից կշահեն նրանք, ովքեր առավել արդյունավետ կարձագանքեն դրան։ Ելնելով անցյալից և վերջին մի քանի տարիների իրադարձություններից, կարելի է եզրակացնել, որ Ադրբեջանի կառավարությունը տիրապետում է շատ ավելի պետական իմաստության, քան Հայաստանի ղեկավարությունը։ Սակայն, մեր զրուցակցի կարծիքով, պետք չէ թերագնահատել Ռուսաստանի գործելու կարողությունը, եթա նա դա անհրաժեշտ համարի։

«Մենք դրանում համոզվեցինք Ուկրաինայի օրինակով։ Բացի այդ, պետք է զգուշություն դրսևորել հետպատերազմյան Ռուսաստանի նկատմամբ»,- զգուշացնում է նա։

Պ. Ուոլշի կարծիքով, Ռուսաստանը կարող է Հարավային Կովկասը լքել միայն այն դեպքում, եթե վստահ լինի, որ տարածաշրջանի երկրները վտանգ չեն ներկայացնում իր անվտանգության համար։ Այդ իսկ պատճառով Ադրբեջանի կառավարությունը ձգտում է սերտ և բարիդրացիական հարաբերություններ պահպանել Մոսկվայի հետ։

Իռլանդացի փորձագետը շոշափել է նաև հայկական կողմից անհավանականորեն ուռճացված բողոքի ակցիայի թեմային, որը ադրբեջանցի բնապահպան ակտիվիստները անցկացնում են Լաչինի ճանապարհին։ Նրա խոսքով, Ադրբեջանի օգտակար հանածոների թալանը և նրա բնությանը վնասել դադարեցնելուն կոչ անող էկոակտիվիստների դեմ ծավալված արշավը որոշակի խթան է հաղորդել գործընթացներին ինչպես Երևանում, այնպես էլ հայկական սփյուռքին Ֆրանսիայում և ԱՄՆ-ում։

Լաչինի ճանապարհի բնապահպանական ակցիան, որպես «Շրջափակում», «մարդասիրական աղետ», նույնիսկ որպես «էթնիկական զտումներ» և «ցեղասպանության փորձ» ներկայացնելու նպատակ հետապնդող հայկական արշավը որոշակի հաջողություն է ունեցել Արևմուտքում։ Այդ մասին է վկայում՝ Եվրախորհրդարանի կողմից Ադրբեջանի դեմ ընդունած բանաձեւը։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ներկայացված նախորդ բանաձեւն արգելափակվեց՝ ի դժգոհություն Երեւանի։ Սակայն դրան հաջորդած հայկական լոբբիի առաջարկով մյուս հակաադրբեջանական բանաձևը հունվարի 19-ին ընդունվեց, ինչը, ցավոք, խոսում է այն մասին, որ Արևմուտքում ոմանք հավատում են հայկական պատմվածքին: Բայց չէ որ սկզբում Երևանի բանսարկությունները չստացան արեւմտյան հանրության աջակցությունը։ Հայ հասարակության որոշակի հատվածը նույնպես հիասթափություն հայտնեց, որ մեծ թվով հայ ազգայնականների ու ռեւանշիստների ջանքերն ապարդյուն անցան, թեև արևմտյան լրատվամիջոցներն անվերջ կրկնում էին հայկական թեզերը։ 2020 թվականին Հայաստանի պարտությունից հետո ընկճված ու շփոթված միջազգային հայկական լոբբիին «Լաչինի ճանապարհի շրջափակման արշավը» բառացիորեն կենդանացրեց, Ադրբեջանի դեմ նոր սադրանքների ու ակնարկների համար ուժ տվեց։

«Ցավոք, հայերը, դեպի խաղաղության ու կարգավորման խելամիտ անցում կատարելու փոխարեն, վերադարձան «ցեղասպանության» մասին ավանդական աղաղակներին։ Թվում է, թե Հայաստանը, իր ինքնությունը սահմանելով միայն 1915 թվականի իրադարձությունների հիման վրա, դատապարտված է հավերժ ապրել դրա պարամետրերով։ Մարդիկ, ովքեր վախենում են իրենց նախկին հարևանների վերադարձից իրենց տներ, որոնց հարազատներին ու ընկերներին նրանք վտարել և սպանել են 30 տարի առաջ, դժվար թե հանգիստ ընդունեն Ադրբեջանի կողմից ամենալավ մղումներից դրդված վերաինտեգրումը: Նրանք միշտ գոռալու են երևակայական «էթնիկ զտումների և ցեղասպանության» մասին, որպեսզի ապացուցել իրենց տեսակետը։ Եվ Լաչինի ճանապարհի խաղաղ ակցիային հայերի արձագանքը խոսում է այն մասին, որ նրանք արդեն իրենց վարժեցնում են իրենց ճակատագիրը խաբելու այդ հուսահատ փորձի մեջ։

Caliber.Az
Դիտումներ: 340

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
Ամենաընթերցված
1

Փաշինյանի խուսանավման հերթական սեանսը Կրկին նույն մաշված ձայնապնակը

158
20 Դեկտեմբերի 2024 20:09
2

Ադրբեջանի ՊՆ. Ադրբեջանական բանակի զինծառայողը պայմանական սահմանին պայթեել է ականի վրա

128
20 Դեկտեմբերի 2024 18:25
3

Համառությունը բնածին է ու պարտադրված Երեւանում ջղաձգորեն են արձագանքում Ալիեւի հարցազրույցին

106
20 Դեկտեմբերի 2024 14:17
4

Մեծ վերադարձ. Եվս 49 ընտանիք մեկնել է Շուշա

101
21 Դեկտեմբերի 2024 11:19
5

Հայաստան. Ֆրանսիայի գործիք Հարավային Կովկասում Կիրպիչենկիի ակնարկը

100
20 Դեկտեմբերի 2024 16:29
6

Ալիևը շնորհակալություն է հայտնել երկրներին D-8-ին միանալուն աջակցելու համար

80
20 Դեկտեմբերի 2024 10:09
7

Սաֆիխանլը. Ականապատ դաշտերի քարտեզների տրամադրումը միջազգային մարդասիրական իրավունքի կարևորագույն տարր է

80
20 Դեկտեմբերի 2024 12:08
8

Վաճառվել է «Հին աշխարհի հիստերիկներ»

74
21 Դեկտեմբերի 2024 13:32
9

«Ղարաբաղն» ընդդեմ ԲԿՍԱ-ի՝ տեսանյութ Խանքենդիում կայացած պատմական հանդիպման մասին

74
21 Դեկտեմբերի 2024 12:32
10

Ահա թե ինչպես է վերափոխվում Բաքվի բուլվարը Ամանորի համար ԼՈՒՍԱՆԿԱՐ

73
21 Դեկտեմբերի 2024 12:29
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading