Ղարաբաղի հայ բնակիչ. Ադրբեջանցիներն ինձ երբեք չեն վնասել
Ղարաբաղի բնակիչ Առնոլդ Անդերյանը հույս է հայտնել, որ մոտ ապագայում ադրբեջանական և հայ ժողովուրդների միջև բարեկամական հարաբերություններ կհաստատվեն։
Report-ի աշխատակցի հետ զրույցում Անդերյանը նշել է, որ իր ողջ կյանքի ընթացքում երբեք չի տեսել, որ ադրբեջանցիները վնասեն որևէ մեկին։
Անդերյանի խոսքով՝ նա լավ հարաբերություններ է ունեցել ադրբեջանցիների հետ, ուստի երբեք զենք չի վերցրել, մարտերի չի մասնակցել. «Ես ծնվել եմ Շուշայի Դաշալթը գյուղում։ Հետագայում տեղափոխվեցինք Խանքենդի և այստեղ ապրեցինք 45 տարի։ Մենք անարգել տեղափոխվեցինք Հայաստան և ինքնակամ հեռացանք Խանքենդիից։ Բայց արդյոք ես ընդմիշտ հեռանալու եմ՝ հարցականի տակ է։ Միգուցե կվերադառնամ»:
Անդերյանը նշել է նաև, որ լավ հարաբերություններ է ունեցել ադրբեջանցիների հետ, շատերի հետ ընկերություն է արել։
«Անձամբ ինձ ադրբեջանցիները երբեք չեն վնասել։ Մենք եղբայրների նման ենք եղել: Ես երբեք զենք չեմ վերցրել ու չեմ կռվել ձեր դեմ։ Ես չգիտեմ, թե ով է գժտեցրել այս երկու ժողովուրներին», - ասել է նա: