Ղարաբաղում շարունակվում է Հորադիզ-Աղբենդ ավտոճանապարհի շինարարությունը
Հորադիզ-Ջաբրայիլ-Զանգիլան-Աղբենդ (Զանգեզուրի միջանցք) ավտոմայրուղու շինարարությունը, որի հիմքը դրել են Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները, շարունակվում է բուռն տեմպերով։
Ադրբեջանի Ավտոմոբիլային ճանապարհների պետական գործակալության մամուլի ծառայության ղեկավար Անար Նաջաֆլին Caliber.az-ին հայտնել է, որ ճանապարհը նախագծվել և կառուցվում է I տեխնիկական կատեգորիայի համաձայն։
Այն սկսվում է Ֆիզուլիի շրջանի Ահմեդբեյլի գյուղից։ Երթուղու առաջին 77 կմ-ը լինելու է 6 գոտի, իսկ մնացած 46,6 կմ-ը՝ չորս գոտի: Ճանապարհի լայնությունը կկազմի համապատասխանաբար 29,5 և 21,5 մ։
Հորադիզ - Ջաբրայիլ - Զանգիլան - Աղբենդ 123,6 կմ երկարությամբ մայրուղու վրա նախատեսվում է կառուցել 15 ավտոմոբիլային կամուրջ, 5 վերգետնյա անցում, 54 ստորգետնյա անցում։
Ընթացքի մեջ են 14 կամուրջների, 3 վերգետնյա անցումների, 38 ստորգետնյա անցումների կառուցումը։