Ղարաբաղ
A+
A-
Ղարաբաղում Sputnik-ի հեռարձակումը շարունակելու համար անհրաժեշտ է Բաքվի պաշտոնական թույլտվությունը. Կիսելյով
01 Սեպտեմբերի 2023 10:12
Ղարաբաղում Sputnik-ի հեռարձակումը շարունակելու համար անհրաժեշտ է Բաքվի պաշտոնական թույլտվությունը:
ԱԶԵՐԹԱՋ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը՝ պատասխանելով Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինի նամակին:
Նամակում նշվում է, որ Ղարաբաղում Sputnik ռադիոյի մոսկովյան հեռարձակման դադարեցումը կապված է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության հետ, որ Երևանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և Հայաստանի տարածքը ամրագրել 1991 թվականի սահմաններում։ Կիսելյովն ընդգծել է, որ տվյալ դեպքում խոսքը ոչ թե կասեցման, այլ ռադիոհեռարձակման դադարեցման մասին է:
Caliber.Az
Դիտումներ: 111