Տարածաշրջան
A+
A-
Միրզոյան. Հայաստանի և Թուրքիայի ղեկավարները մշտական կապ են պահպանում
08 Մարտի 2024 13:06
Հայաստանն անկեղծորեն ցանկանում է, որ Թուրքիայի հետ սահմանը հնարավորինս շուտ բացվի, Anadolu-ին տված հարցազրույցում ասել է՝ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Նախարարը, վերջերս Անթալիայում մասնակցելով դիվանագիտական ֆորումին, ասել է, որ Երևանը շահագրգռված է դիվանագիտական հարաբերությունների հաստատմամբ և «մարդկանց ու մշակույթների միջև» շփումների ակտիվացմամբ, հայտնում է Sputnik Արմենիան։
ԱԳՆ ղեկավարը նշել է, որ երկու երկրների ղեկավարների՝ Նիկոլ Փաշինյանի և Ռեջեփ Էրդողանի միջև մշտական կապ կա, և «դա դրական դինամիկա է ապահովում»։
Պատասխանելով երկու երկրների միջև բաց սահմանների առավելությունների մասին հարցին՝ Միրզոյանն ասել է, որ սրա օգուտն ակնհայտ է, և, առաջին հերթին, դա շատ կարևոր է հասարակ մարդկանց համար։
Caliber.Az
Դիտումներ: 83