Նախարար. Ադրբեջանի և Թուրքմենստանի միջև ապրանքաշրջանառությունն աճել է 10 անգամ
Ադրբեջանի և Թուրքմենստանի միջև ապրանքաշրջանառությունը՝ 2023 թվականի հունվար-հոկտեմբերին աճել է ավելի քան 88 տոկոսով՝ 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ և վերջին երկու տարվա ընթացքում՝ շուրջ 10 անգամ։
Ինչպես հայտնում է Caliber.Az-ը, այս մասին X սոցիալական ցանցում գրել է Ադրբեջանի տնտեսական նախարար Միքայիլ Ջաբբարովը։
#Azərbaycan-#Türkmənistan ticarət əlaqələrinin təşviqi müsbət nəticələr verir. 2023-cü ilin yanvar-oktyabr aylarında ölkələrimiz arasında #ticarət dövriyyəsi ötən ilin müvafiq dövrü ilə müqayisədə 88%-dən çox, son 2 ildə isə təxminən 10 dəfə artıb. Türkmənistan – Azərbaycan… pic.twitter.com/0xRwrgrlBU
— Mikayil Jabbarov (@MikayilJabbarov) November 28, 2023
«Թուրքմենա-ադրբեջանական գործարար համաժողովում մենք հրավիրել ենք մեր երկրների գործարար շրջանակներին՝ իրենց ավանդը ներդնելու այս դինամիկայի կայունության մեջ, գնահատելու փոխադարձ ներդրումային ծրագրերը և ակտիվորեն համագործակցելու»,- ասվում է հրապարակման մեջ։