Տնտեսություն
A+
A-
Նախարար. Առաջին եռամսյակում Ղարաբաղի վերականգնման վրա ծախսվել է 346 մլն մանաթ
13 Ապրիլի 2022 14:45
Ղարաբաղի վերականգնման ծրագրի իրականացման համար պետբյուջեից հատկացված միջոցները կազմել են 2,2 մլրդ մանաթ, առաջին եռամսյակում ծախսվել է 346 մլն մանաթ կամ հատկացված գումարի մոտ 16 տոկոսը։
Այս մասին հայտարարել է ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովն ընթացիկ տարվա առաջին եռամսյակի արդյունքներին նվիրված միջոցառմանը, հայտնում է Caliber.Az-ը։
Նրա խոսքով՝ մոտավորապես նույնքան տոկոսով ապահովվել է պետական կապիտալ ներդրումների ծրագրի իրականացումը, կատարվել են նախագահ Իլհամ Ալիևի հանձնարարականները։
Caliber.Az
Դիտումներ: 137