Տնտեսություն
A+
A-
Նախարար. Բաղդադը շահագրգռված է Բաքվի հետ համագործակցության զարգացմամբ
24 Հունվարի 2024 16:42
Իրաքում Ադրբեջանի դեսպան Նասիր Մամեդովն այսօր հանդիպել է՝ այս երկրի առևտրի նախարար Աթիր ալ-Գուրեյրիի հետ։
Ինչպես հայտնում է Caliber.Az-ը, հանդիպմանը քննարկվել են՝ երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների ներկա վիճակը և դրանց զարգացման հեռանկարները։
Նասիր Մամեդովն իր զրուցակցին տեղեկացրել է՝ Ադրբեջանում իրականացվող տնտեսական բարեփոխումների, տրանսպորտային ենթակառուցվածքների, Ալյաթի ազատ տնտեսական գոտու մասին։ Նշվել է, որ Ադրբեջանը շահագրգռված է Իրաքի հետ առևտրատնտեսական կապերի ընդլայնմամբ։
Աթիր ալ-Գուրայրին նշել է, որ պաշտոնական Բաղդադը նույնպես շահագրգռված է՝ զարգացնել համագործակցությունը Ադրբեջանի հետ բոլոր ոլորտներում, այդ թվում՝ առևտրատնտեսական:
Caliber.Az
Դիտումներ: 97