Նոյեմբերին Ադրբեջան զբոսաշրջային հոսքն աճել է 25 տոկոսով
Ընթացիկ տարվա նոյեմբերին Ադրբեջան է ժամանել մոտ 170 հազար օտարերկրացի և քաղաքացիություն չունեցող անձ, ինչը 25 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
Ինչպես հաղորդում է Caliber.Az-ը, այս մասին հայտարարել է` Զբոսաշրջության պետական գործակալությանն առընթեր Ադրբեջանի զբոսաշրջության բյուրոյի հետազոտությունների և զարգացման դեպարտամենտի ղեկավար Նիջաթ Աբասլին՝ մեծ առաջնորդ Հեյդար Ալիևի 100-ամյակին նվիրված՝ «Ադրբեջանի զբոսաշրջության գագաթնաժողով 2023» միջոցառմանը։
«11 ամսվա ընթացքում զբոսաշրջային հոսքը նախորդ տարվա համեմատ աճել է 30 տոկոսով։ Բայց նախահամավարակային շրջանի համեմատ նկատվում է 35 տոկոս նվազում։ Անկման հիմնական պատճառը Վրաստանի և Ռուսաստանի հետ սահմանների փակումն է։ 11 ամիսների ընթացքում զբոսաշրջության ընդհանուր ծախսերը 2019 թվականի համեմատ աճել են 6 տոկոսով, իսկ 2022 թվականի համեմատ՝ 60 տոկոսով»,- նշել է նա։