Շաhբազովն ԱՄՆ-ում. Աջակցություն ՀԳՄ-ին, Եվրոպա գազի մատակարարումներ և էներգետիկ համագործակցություն ԼՈՒՍԱՆԿԱՐ
ԱՄՆ-ը պատրաստ է աջակցել Հարավային գազային միջանցքի (ՀԳՄ) ընդլայնմանը։
Ինչպես հաղորդում է Armenia.Az-ը, Caliber.Az-ը, այս մասին Х-ում գրել է Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը:
«Էներգետիկ ռեսուրսների գծով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեֆրի Փայեթի հետ հանդիպման ժամանակ մենք պայմանավորվեցինք համագործակցել Հարավային գազային միջանցքի ընդլայնմանն ԱՄՆ աջակցության հարցում: Դիտարկվել է ավանդական էներգետիկայի ոլորտում համագործակցության զարգացման հնարավորությունը նոր փուլում»,- ասվում է հրապարակման մեջ։
Ադրբեջանն ու Միացյալ Նահանգները քննարկել են նաև Եվրոպա գազի մատակարարումների ավելացման հարցը, նշել է էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը։
«Սպիտակ տանը ԱՄՆ նախագահի հատուկ հարցերով օգնական, Կլիմայի և էներգետիկայի հարցերով ազգային անվտանգության խորհրդի գլխավոր տնօրեն Սառա Լադիսլավի հետ հանդիպման ժամանակ քննարկեցինք Հարավային գազային միջանցքի զարգացումը, Եվրոպա գազի մատակարարումների ավելացումը, «կանաչ էներգիաայի» արտահանումը մեթանի արտանետումների կրճատումը»,- գրել է նախարարը։