twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Շրջանակային պայմանագիր Բաքվի և Երևանի միջև. հռչակագիր, թե՞ ավելին Օրխան Ամաշովի մտորումները

01 Դեկտեմբերի 2023 17:27

«Մինչև 2023 թվականի վերջը Ադրբեջանի և Հայաստանի միջև շրջանակային խաղաղ պայմանագիրը դարձել է ավելի հավանական, քան երբևէ, բայց ոչ այնքան, որպեսզի մենք կարողանանք այն համարել կանխորոշված», - նշում է Օրխան Ամաշովը՝ «Մտորումներ» հաղորդաշարի հերթական թողարկումում։

2023 թվականի ավարտին՝ ադրբեջանա-հայկական խաղաղ պայմանագրի ստորագրման մասին խոսակցությունները ձեռք են բերում շոշափելի արդիականություն։ Իրոք, Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանության ամբողջական վերականգնումից հետո, պայմանագրի կնքման շանսերը զգալիորեն մեծացել են։ Հայաստանը 70-օրյա ուշացումից հետո արձագանքել է Բաքվի առաջարկած խաղաղության պայմանագրի տարբերակին, իսկ նոյեմբերի 30-ին կայացած սահմանների սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը հանդիսանում է՝ ի լրացում թվային դիվանագիտությանը իրական երկկողմ շփումների վերականգնման վկայություն։

Հայաստանի կողմից պատասխանի ուշացումը, ենթադրաբար, պայմանավորված էր երկու հանգամանքով։ Նախ, Երևանը, հնարավոր է, սեպտեմբերի 19-20-ին Ղարաբաղում անցկացված հակաահաբեկչական գործողություններից հետո Ադրբեջանի գործողությունների նկատմամբ ավելի լուրջ և բովանդակալից արձագանքի հույս է ունեցել։ Երկրորդը, Երևանում իսկապես կային՝ Արդարադատության միջազգային դատարանում քննվող գործի հետ կապված որոշակի ակնկալիքներ, և ոմանք հույս ունեին, որ դատարանի ժամանակավոր միջոցները կարող են ստվեր գցել Ադրբեջանի ինքնիշխանության վրա։

Այդ հույսերը չարդարացան։ Այն բանից հետո, երբ Բաքուն ուժ ցուցադրեց Վաշինգտոնի ճնշումների հանդեպ, ինչը հանգեցրեց Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև կարճատև լարվածության՝ Երևանը ստիպված եղավ նորից գիտակցել, եթե կարելի է այսպես արտահայտվել, որ ապագան կառուցվելու է երկկողմանի հիմքի վրա:

Իրականությունը, որի հետ ընդհարվում են կողմերը՝ կայանում է նրանում, որ այժմ պայմանագիր կնքելու լավ հնարավորություն կա։ Հարցը նրանում է, թե ինչ պայմանագիր կարող են ստորագրել Բաքուն և Երևանը, և ինչը կարող է խանգարել իրադարձությունների նման զարգացմանը։

Այս փուլում մենք չենք խոսում հանգամանալից և համապարփակ խաղաղ պայմանագրի մասին։ Խոսքը շրջանակային խաղաղ պայմանագրի մասին է, որը վերջ չի տա կողմերի միջև բոլոր տարաձայնություններին, բայց որը պետք է դառնա նորմալացման մասին, սկզբունքներ պարունակող, 2020 թվականի նոյեմբերի 10-ից հետո սկսված գործընթացը ավարտող և հետագա առաջընթացի համար հիմք դնող փաստաթուղթ, որը հետագայում պետք է վերածվի լիարժեք միջպետական խաղաղ պայմանագրի։

Հույժ կարևոր է, որպեսզի համաձայնեցված սկզբունքները կողմերի կողմից ընկալվեն միատեսակ, տեղ չթողնելով վտանգավոր երկիմաստության համար, որը հետագայում կարող է հանգեցնել քաշքշուկների և էսկալացիայի նոր փուլի։ Օրինակ, 2020 թվականի նոյեմբերի 10-ի Եռակողմ հայտարարության որոշ կետերի շուրջ Բաքվի և Երևանի միջև տարաձայնությունները դարձան նրա պատճառը, որ լարվածությունը չնվազեց ընդհուպ մինչև 2023 թվականի սեպտեմբերը։

Ինչպես նաև հարց է ծագում, թե մինչ շրջանակային խաղաղ պայմանագրի ստորագրումը՝ Բաքուն և Երևանը որքանով պետք է առաջ գնան հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում, և որքանով հստակ պետք է լինի դիրքորոշումը Զանգեզուրի միջանցքի հարցում։ Փաստաթուղթը, ամենայն հավանականությամբ, կներառի հաղորդակցության ճանապարհների հետ կապված ինքնիշխանության և փոխադարձության սկզբունքը, և հարցը նրանում է, թե Ռուսաստանը ինչպես կարձագանքի Եռակողմ հայտարարության 9-րդ կետի մերժմանը:

Տեսականորեն և գործնականում Բաքուն և Երևանն իսկապես կարող են պայմանավորվել երկկողմանի հիմունքներով պայմանագրի շուրջ, ինչը Մոսկվային կստիպի դժկամությամբ համաձայնվել: Օրինակ, երբ Ադրբեջանն ու Հայաստանը Պրահայում պայմանավորվեցին տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ ճանաչման շուրջ՝ Ռուսաստանը ստիպված եղավ համաձայնվել դրան։ Առայժմ չկա հստակ պատասխան, թե Կրեմլը այս անգամ ինչպես կարձագանքի, և Մոսկվայի կողմից հնարավոր խոչընդոտները կարող են լինել միանգամայն խնդրահարույց:

Մեկ այլ հնարավոր խոչընդոտ կարող են լինել՝ Բաքվի և Երևանի միջև տարաձայնությունները անկլավների հարցի շուրջ և 2022 թվականի սեպտեմբերի սրացումից հետո պայմանական պետական սահմանին տեղի ունեցած որոշ դիրքային փոփոխությունները։

Ինձ թվում է, որ Բաքուն ուզում է կնքել շրջանակային գործարք, որն ավելին է նշանակում, քան որոշակի բովանդակությամբ հռչակագիրը։ Մինչդեռ Երեւանին անհրաժեշտ է պայմանագիր, որպեսզի համոզված լինի իր տարածքի մաթեմատիկական ուրվագծերում եւ ազատվի Զանգեզուրի երթուղու վերահսկողության նկատմամբ ռուսական տարրից։

Իհարկե, Բաքվի ու Երևանի միջև քաշքշուկների ընդհանուր լանդշաֆտը շատ ավելի բարդ է։ Բայց այսօր ես պետք է հակիրճ լինեմ, ոչ միայն այն պատճառով, որ հակիրճությունը՝ տաղանդի քույրն է, իսկ շատախոսությունը՝ պարզության թշնամին, այլ նաև այն պատճառով, որ շատ բան դեռ հստակ ուրվագիծ չի ստացել, որպեսզի մենք կարողանանք հասկանալ, թե որքանով է հավանական հեռանկարային շրջանակային պայմայնագիրը:

Եթե հակիրճ, ապա ադրբեջանա-հայկական խաղաղ պայմանագիրը այժմ ավելի հավանական է, քան երբևէ, բայց ոչ այնքան, որպեսզի մենք կարողանանք այն համարել կանխորոշված:

Caliber.Az
Դիտումներ: 270

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
instagram
Follow us on Instagram
Follow us on Instagram
Ամենաընթերցված
1

Փաշինյանի խուսանավման հերթական սեանսը Կրկին նույն մաշված ձայնապնակը

139
20 Դեկտեմբերի 2024 20:09
2

Ադրբեջանի ՊՆ. Ադրբեջանական բանակի զինծառայողը պայմանական սահմանին պայթեել է ականի վրա

116
20 Դեկտեմբերի 2024 18:25
3

Հայաստան. Ֆրանսիայի գործիք Հարավային Կովկասում Կիրպիչենկիի ակնարկը

89
20 Դեկտեմբերի 2024 16:29
4

Համառությունը բնածին է ու պարտադրված Երեւանում ջղաձգորեն են արձագանքում Ալիեւի հարցազրույցին

88
20 Դեկտեմբերի 2024 14:17
5

Մեծ վերադարձ. Եվս 49 ընտանիք մեկնել է Շուշա

83
21 Դեկտեմբերի 2024 11:19
6

Սաֆիխանլը. Ականապատ դաշտերի քարտեզների տրամադրումը միջազգային մարդասիրական իրավունքի կարևորագույն տարր է

73
20 Դեկտեմբերի 2024 12:08
7

Ալիևը շնորհակալություն է հայտնել երկրներին D-8-ին միանալուն աջակցելու համար

63
20 Դեկտեմբերի 2024 10:09
8

«Ղարաբաղն» ընդդեմ ԲԿՍԱ-ի՝ տեսանյութ Խանքենդիում կայացած պատմական հանդիպման մասին

63
21 Դեկտեմբերի 2024 12:32
9

Ահա թե ինչպես է վերափոխվում Բաքվի բուլվարը Ամանորի համար ԼՈՒՍԱՆԿԱՐ

61
21 Դեկտեմբերի 2024 12:29
10

Վաճառվել է «Հին աշխարհի հիստերիկներ»

61
21 Դեկտեմբերի 2024 13:32
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading