Տարածաշրջան
A+
A-
Պուտինի օգնական. Փաշինյանը կգա ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպմանը
27 Նոյեմբերի 2023 17:43
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերին կժամանի Սանկտ Պետերբուրգ՝ ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական ավանդական հանդիպմանը և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) պաշտոնական նիստին։
Ինչպես հայտնում է Caliber.Az-ը, այս մասին հայկական ԶԼՄ-ներին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
«Այո, մենք Երևանից ազդանշան ստացանք այն մասին, որ վարչապետը դեկտեմբերի վերջին պատրաստվում է ժամանել Սանկտ Պետերբուրգ՝ ոչ պաշտոնական հանդիպման (ԱՊՀ)։ Եվ ԵԱՏՄ-ի պաշտոնական գագաթնաժողովին»,- հայտարարել է Ուշակովը։
Հարցին, թե արդյոք այս տեղեկությունը ճշգրիտ է, ՌԴ նախագահի օգնականը պատասխանել է. «Մենք ազդանշան ենք ստացել, հստակ ազդանշան Երևանից»։
Caliber.Az
Դիտումներ: 117