Ռովշան Նաջաֆ. Ադրբեջանը դարձել է տարածաշրջանում առաջատար երկիր՝ որպես էներգիայի հուսալի մատակարար
Ադրբեջանի Պետական նավթային ընկերության (SOCAR) նախագահ Ռովշան Նաջաֆը համարում է, որ Ադրբեջանը դարձել է տարածաշրջանում առաջատար երկիր՝ որպես էներգիայի հուսալի մատակարար։
Ինչպես հայտնում է Report-ը՝ վկայակոչելով SOCAR-ին, այս մասին նա ասել է՝ «Հեյդար Ալիևի տարվա» շրջանակներում ADA համալսարանում անցկացվող՝ «Հեյդար Ալիևի հաջող արտաքին քաղաքականությունը և Ադրբեջանի նավթային նոր ռազմավարությունը» թեմայով համաժողովում։
Նա նշել ւ, որ համազգային առաջնորդի կողմից՝ իմաստնությամբ, հեռատեսությամբ և ճշգրտությամբ սահմանած նոր էներգետիկ ռազմավարությունը հիմք է դրել մեր երկրի համակողմանի զարգացմանը։ Ռ.Նաջաֆն ընդգծել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Հեյդար Ալիևի ստեղծած ժամանակակից Ադրբեջանը վերածել է ներառական զարգացումով, հզոր բանակով և միջազգային հզոր ազդեցությամբ պետության։
Համաժողովին մասնակցել են նաև՝ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը, գիտության և կրթության նախարար Էմին Ամրուլաևը, ինչպես նաև համալսարանների ռեկտորներ, որտեղ դասախոսություններ են անցկացվում, ուսանողներ և SOCAR-ի կամավորներ։
Միջոցառումից առաջ մասնակիցները ծանոթացել են՝ ադրբեջանական ժողովրդի համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի ծննդյան 100-ամյակին նվիրված ցուցահանդեսին։ Համաժողովում մեկ րոպե լռությամբ հարգել են նահատակների հիշատակը։ Այնուհետև ցուցադրվել են՝ համազգային առաջնորդ Հեյդար Ալիևին և երիտասարդներին նվիրված տեսանյութեր, ինչպես նաև SOCAR-ի կողմից կազմակերպված դասախոսություններ և շրջագայություններ բարձրագույն ուսումնական հաստատություններում՝ «Հեյդար Ալիևի տարվա» շրջանակներում։