Տնտեսություն
A+
A-
Ռուսական շինարարական ընկերություններն աշնանը Բաքու կմեկնեն բիզնես առաքելությամբ
29 Հունիսի 2024 14:19
Շինարարության ոլորտում ռուս ձեռներեցները այս տարվա հոկտեմբերի կեսերին բիզնես առաքելություն կկատարեն Բաքու։
Ինչպես տեղեկացնում է Caliber.Az-ը, այս մասին հայտնել է՝ «Կալինինգրադի առևտրաարդյունաբերական պալատի» միությունը»։
Տեղեկությունների համաձայն՝ «Ռուս-ադրբեջանական երկխոսություն» ասոցիացիան մտադիր է 2024 թվականի հոկտեմբերի 15-17-ը՝ Բաքվում գործարար առաքելություն կազմակերպել շինարարության և շինանյութերի ոլորտում։
«Գործարար առաքելությունն անցկացվում է՝ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև արտաքին տնտեսական հարաբերությունների պահպանման ու նոր գործարար կապերի հաստատման և շինարարության ոլորտում առկա խնդիրների քննարկման նպատակով»,- նշվում է տեղեկատվության մեջ։
Caliber.Az
Դիտումներ: 98