Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի հատուկ գործողությունների ուժերը ցուցադրական վարժանքներ են անցկացրել ԼՈՒՍԱՆԿԱՐ/ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Կովկասյան արծիվ-2022» զորավարժությունների շրջանակում Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի ԶՈՒ հատուկ գործողությունների ուժերի զինվորականները ցուցադրական վարժանքներ են անցկացրել Վազիանի պոլիգոնում։
Այս մասին հայտնում է Caliber.Az-ը՝ հղում անելով Վրաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվությանը։
«Կովկասյան Արծիվ 2022» զորավարժությունների նպատակն է խորացնել Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի Զինված ուժերի հատուկ նշանակության ուժերի կարողությունների համաժամեցումն ու համակարգումը, փորձի փոխանակումը, փոխգործակցության բարձրացումը և բազմազգ միջավայրում հրամանատարության ու վերահսկման բարելավումը:
Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հատուկ գործողությունների ուժերի «Կովկասյան արծիվ 2022» եռակողմ վարժանքն անցկացվում է ամեն տարի, բոլոր երեք երկրներում՝ ռոտացիայի սկզբունքով։